Փորձաքննությունների ազգային բյուրոն վերջին տարիներին նոր սարքավորումներով է համալրվել, որոնք մի քանի անգամ բարձրացրել են եզրակացությունների ճշգրտությունը և կրճատել աշխատանքի ժամանակը: Պատասխանատուները վստահեցնում են՝ ունեն ոլորտում անփոխարինելի համակարգեր, լաբորատոր սարքեր ու տեխնիկական միջոցներ: Վերջին տարիների ձեռքբերումներից են համարում նաև աշխատավարձի բարձրացումը:
2023-ի տվյալները դեռ ամփոփված չեն, սակայն, այնքան շատ էին փորձաքննությունները, որ պետպատվերի գումարը դեկտեմբերին արդեն սպառվել էր, պետությունը նոր հատկացում էր արել:
Մանրամասները՝ ռեպորտաժում։