Վարչական տուգանքի պահանջը 15-օրում կատարելու դեպքում կարող են վճարել 70 տոկոսի չափով: Իսկ եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է և տուգանքի մասին ծանուցվում էլեկտրոնային, 20 տոկոս զեղչ է ստանում: Կառավարության նիստին վարչապետն ընդգծել է թեմայի վերաբերյալ պատշաճ իրազեկումը:
Գործադիրը 3.5 մլրդ դրամ բյուջետային վարկ է տրամադրել Արարատի մարզում պողպատի գործարանի կառուցմանը:
Ներդրումային ծրագրով Ֆուտբոլի մարզադաշտ կունենա Ստեփանավան համայնքը: Պետությունը նաև կփոխհատուցի ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասնագիտական ուսուցման և աշխատանքային փորձի համար:
Մանրամասները՝ ռեպորտաժում: