Հայաստանը և Հունաստանը 30 տարում կառուցել են ամուր գործընկերային հարաբերություններ. արձանագրել են երկու երկրների արտգործնախարարները և ընդգծել, որ նախանշել են հարաբերությունների զարգացման այս տարվա ճանապարհային քարտեզը: Հայաստանի արտգործնախարարը հույն գործընկերոջը ներկայացրել է նաև Հարավայն Կովկասում տիրող իրավիճակը, խաղաղության գործընթացը և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Գերապետրիտիսը շեշտել է, որ Հունաստանը առաջին իսկ պահից համերաշխություն է հայտնել Հայաստանին և նշել, որ աջակցում են խաղաղության գործընթացին ու բացառում ցանկացած տեսակի ուժի կիրառում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: