• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Աննա Դավթյան-Գևորգյանի հետ Հարցազրույց Աննա Դավթյան-Գևորգյանի հետ 23:47
Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար․ Al Mayadeen. «Հարևաններ» Իրանը պայմաններ է առաջադրել... 20:42
Օրը՝ 60 վայրկյանում | 11.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.03.2026 20:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Լիահույս եմ, որ մաքսային ծառայողները կնպաստեն ստվերի դեմ պայքարին. ՊԵԿ նախագահը՝ Մաքսային ծառայության հիմնադրման 32-ամյակի առթիվ
Հասարակություն
17:5604 Հնվ, 2024

Լիահույս եմ, որ մաքսային ծառայողները կնպաստեն ստվերի դեմ պայքարին. ՊԵԿ նախագահը՝ Մաքսային ծառայության հիմնադրման 32-ամյակի առթիվ

Մաքսային ծառայությունը նշում է հիմնադրման 32-րդ տարեդարձը: Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել մաքսային համակարգի ստեղծման 32-ամյակին նվիրված միջոցառում: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է մաքսային ծառայողներին.

«Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Հայաստանի մաքսային համակարգի ձևավորման և զարգացման 32-րդ տարեդարձը տոնելիս պետք է ևս մեկ անգամ մեր ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ ստվերի դեմ պայքարը, հարկային և մաքսային կարգապահության ամրապնդումը բոլորի ուշադրության կենտրոնում է: Առանց չափազանցնելու կարող ենք արձանագրել, որ պետական ինստիտուտների զարգացման գործում անգնահատելի է այն առաքելությունը, որն ունենք Պետական եկամուտների կոմիտեում։

Այդ առաքելությանը պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենանք, պատվի մեծ զգացումով։ Մեր նպատակն է ապահովել հարմարավետ, անխոչընդոտ մաքսազերծման ընթացակարգ օրինապահ հարկ վճարողների համար, ներդնել այնպիսի էլեկտրոնային համակարգեր, որոնց օգնությամբ հարկ վճարողն առանց որևէ ավելորդ վարչարարության կկարողանա մաքսազերծել ապրանքը, կկիրառվեն  մաքսազերծման պարզեցված ընթացակարգեր, ինչպես նաև արդյունավետ պայքար մղել մաքսանենգության և մաքսային այլ իրավախախտումների դեմ։

Այս առումով, ակնառու է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով թույլատվական փաստաթղթերի տրամադրումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը՝ հիմքում ունենալով տնտեսվարողների ժամանակն ու ռեսուրսները խնայելու առաջնահերթ նպատակ: Որպես մեկ այլ օրինակ, հիշատակման արժանի է նախնական հայտարարագրման համակարգի կիրառումը, որը հնարավորություն է ընձեռում մաքսային ձևակերպումներն իրականացնել 24/7 ռեժիմով, մինչև 3 ժամվա ընթացքում: Այս համակարգի արդյունավետության մասին վկայում է այն հանգամանքը, որ 2022 թվականին հաջողությամբ ներդրվելուց հետո, նախորդ՝ 2023 թվականին այս համակարգից օգտվողների քանակը եռապատկվել է։ Այս տարի ներդրվել է ծանուցումների էլեկտրոնային համակարգը, որի օգնությամբ մաքսային մարմին-հարկ վճարող շփումը կհասցվի նվազագույնի, կապահովվի հարմարավետ մաքսազերծման ընթացակարգ։

Հարգելի՛ գործընկերներ, տնտեսական անվտանգության ապահովման ուղղությամբ մեր ամենօրյա գործունեության կարևորագույն անելիքներից է մաքսանենգության և իրավախախտումների դեմ չընդհատվող պայքարը: Պետք է փաստել այս ասպարեզում բացահայտումների քանակի շեշտակի ավելացման, հսկողության արդյունավետության աճի մասին: Նախորդ տարվա ընթացքում կանխվել են մաքսանենգության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման, մաքսային կանոնների խախտման հարյուրավոր դեպքեր: 2024 թվականին վերոնշյալ օրինախախտումների դեմ պայքարին հարկավոր է նոր եռանդ հաղորդել՝ օգտագործելով համակարգի ձեռք բերած և միջազգային արժեքավոր փորձը, ինչպես նաև՝ հսկողական գործիքակազմի և մեթոդների շարունակական կատարելագործումը: Իրավախախտումների դեմ պայքարը հնարավոր չէ առանց բարեվարք մաքսային ծառայողների։ Թեև ամեն տարի արձանագրում ենք, որ բարեվարքության համակարգի ներդրման և զարգացման միջոցով կադրային հսկայական բարեփոխումներ ենք իրականացնում, ցավոք սրտի, պետք է նշել, որ համակարգում շարունակվում են կոռուպցիոն դրսևորումները։ Դրա դեմ պայքարը որևէ պահի չի թուլանալու, վստահ եմ, որ առաջիկա կառուցվածքային փոփոխություններն էլ ավելի են նպաստելու այս չարիքի դեմ պայքարի արդյունավետությանը։ 

Շարունակվում են իրականացվել մեծածավալ աշխատանքներ սահմանային անցման կետերի և այլ մաքսային հսկողության գոտիների արդիականացման ուղղությամբ։ 2024 թվականին Եվրամիության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ չափազանց կարևոր աշխատանք է սպասվում մեր երկրի հարավային դարպասի՝ Մեղրիի սահմանային նոր անցակետի կառուցման ուղղությամբ՝ նպատակ ունենալով շատ մոտ ապագայում ապահովել միջազգային չափանիշներին համահունչ շենքային պայմաններ, մաքսային ծառայության բովանդակային և որակական փոփոխություններ: Առաջիկա 2 տարիներին Մեղրիում նախատեսվում է կառուցել 4000 քմ մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Մեկնարկել են Բագրատաշեն մաքսակետի և Երևանի արտաքին տնտեսական գործունեության կետի կառուցման աշխատանքները։

Օգտագործելով առիթը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել բարեվարքության սկզբունքների պահպանման խիստ կարևորությանը: Լիահույս եմ, որ մաքսային ծառայողները, գիտակցելով հանրային շահի գերակայությունը, կնպաստեն ստվերի դեմ պայքարին, պատվով կիրականացնեն իրենց առաքելությունը, հանրության հետ շփումներում բարձր կպահեն մաքսային ծառայության հեղինակությունը։

Իր առաքելությունը գիտակցող մաքսային ծառայողը, վերջինիս մասնագիտական առաջխաղացման, սոցիալական բարեկեցության ապահովումը մեր ուշադրության կենտրոնում է։ Վստահ եմ, որ կատարողականի գնահատման նոր համակարգը կնպաստի այս կարևոր նպատակի իրականացմանը։

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ աշխատանքային և անձնական նորանոր ձեռքբերումներ, առողջություն, անսպառ եռանդ՝ ի նպաստ մեր առջև դրված խնդիրների իրականացման և Հայաստանի Հանրապետության բարեկեցիկ ապագայի կերտման»:

Այնուհետև տեղի է ունեցել մաքսային ծառայության աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով՝ ՀՀ մաքսային համակարգի ստեղծման կապակացությամբ, բարձր մասնագիտական կարողություններ դրսևորելու և մաքսային գործի բնագավառում ներդրած ավանդի համար, մաքսային ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՊԵԿ գերատեսչական պարգևներով, այդ թվում` «Մաքսային ծառայությունում ներդրած նշանակալի ավանդի համար», «Մաքսային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալներով և «Պատվավոր մաքսային ծառայող» կրծքանշանով: ՊԵԿ նախագահի հրամանով՝ պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար, մի շարք աշխատակիցների շնորհվել են արտահերթ հատուկ կոչումներ և հայտարարվել է «Շնորհակալություն»»:

Դիտումների քանակ199
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մերձավոր Արևելքի վերաբերյալ բանաձև է ընդունել 00:4312 Մար, 2026
  • Ամերիկյան ուժերն Իրանի տարածքում 5500 թիրախ են խոցել 00:1412 Մար, 2026
  • Հայաստանը դարձել է մարդասիրական կարևորագույն միջանցք. Ռոբերտա Մեցոլա 23:5011 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Լիտվայի գործընկերոջ հետ․ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել 23:3111 Մար, 2026
  • Մարտի 12-ի եղանակային կանխատեսումները 23:2611 Մար, 2026
  • Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել․ ըմբշամարտի Մ23 ԵԱ 23:1011 Մար, 2026
  • Իրանը հավատարիմ է խաղաղությանը, բայց անհրաժեշտ են ամուր երաշխիքներ ԱՄՆ-ից և Իսրայելից. Փեզեշքիան 22:5911 Մար, 2026
  • Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի օբյեկտներին 22:5511 Մար, 2026
  • «Արևիկից Արևներին» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է 22:4411 Մար, 2026
  • Հարցազրույց Աննա Դավթյան-Գևորգյանի հետ 22:3711 Մար, 2026
  • Շրջանաձև տնտեսության մոդելի ներդրումը ՀՀ-ում. հետազոտություն 22:3011 Մար, 2026
  • Եվրոպա և Հայաստան. դաշնակիցներ, գործընկերներ, բարեկամներ. Եվրոպական խորհրդարանի նախագահի գրառումը 22:1811 Մար, 2026
  • Քրիստոսի խորանը օգտագործում են պատերազմ քարոզելու համար, սա չի կարող հանդուրժվել. Փաշինյանը՝ ԵԽ-ում 21:5211 Մար, 2026
  • Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Մ-23 ԵԱ ոսկե մեդալակիր 21:4111 Մար, 2026
  • ԿԸՀ նախագահը՝ ընտրություններում սպասվող նորամուծությունների, ուժերից մեկին չգրանցելու լուրերի մասին 21:3111 Մար, 2026
  • Հանրային խորհրդի հարթակը՝ որպես պետության և հասարակության միջև երկխոսության արդյունավետ ձևաչափ․ ՆԳ նախարարը հանդիպել է ՀԽ անդամներին 21:1811 Մար, 2026
  • Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում Paloma Rumba երգով 21:0111 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Որոշ հոգևորականներ ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը 21:0011 Մար, 2026
  • Մարտ 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5811 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.03.2026 20:5111 Մար, 2026
  • ՀԷՑ-ի 100% բաժնեմասերի պետականացման գործընթացը թևակոխել է հանրային գերակա շահ ճանաչելու կարգավորման փուլ. Պետրոսյան 20:4411 Մար, 2026
  • Հայոց այբուբենի գյուտը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է․ վարչապետը՝ Եվրախորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում բացված հուշարձանի մասին 20:3511 Մար, 2026
  • Իսրայելն ու Լիբանանը համաձայնության չեն գալիս բանակցությունների անցկացման հարցում 20:3411 Մար, 2026
  • Գազաբալոնի վկայագրման գործընթացը կտեսագրվի 20:2411 Մար, 2026
  • Ստրասբուրգում բացվել է «Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրով հուշարձանը 20:1011 Մար, 2026
  • Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ 20:0111 Մար, 2026
  • Պենտագոնը կոչ է արել քաղաքացիական անձանց անհապաղ լքել Իրանի նավահանգիստները Հորմուզի նեղուցի գոտում 19:5711 Մար, 2026
  • Ապօրինի թմրաշրջանառության դեմ համայնքային ոստիկանության պայքարի երեք դրվագ 19:5011 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում ճգնաժամը շարունակվում է 19:3611 Մար, 2026
  • Փաշինյանը և ԵԺԿ նախագահը մտքեր են փոխանակել ՔՊ-ի և ԵԺԿ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ 19:3111 Մար, 2026
  • Ընտրողն իրավունք ունի քվեարկել իր նախընտրած տեղամասում. դիմելու վերջնաժամկետը մայիսի 26-ն է 19:2411 Մար, 2026
  • «Վայլդբերրիզ» ընկերությունը 2025-ին 8 մլրդ 74 մլն դրամի հարկ է վճարել 19:1311 Մար, 2026
  • Իրանից Հայաստանի տարածքով տարհանվածների աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով 46 երկրի քաղաքացիների. ԱԳՆ 19:0311 Մար, 2026
  • ԱՄՆ-ը և ԵՄ-ը չեն շտապում մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 19:0311 Մար, 2026
  • Իրանի ոստիկանության ղեկավարը զգուշացրել է ցույցեր կազմակերպել փորձողներին 19:0211 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Պատրաստվում ենք Վրաստան–Ադրբեջան երկաթուղին օգտագործել արտահանումների համար. վարչապետ 19:0011 Մար, 2026
  • Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` փետրվարի հաշվետվությունը 18:5411 Մար, 2026
  • Ինսուլինային գրիչներ՝ մինչև 40 տարեկան դիաբետ ունեցողներին 18:4511 Մար, 2026
  • Թրամփը պահանջել է, որ Իրանն անհապաղ հեռացնի ականները Հորմուզի նեղուցից 18:3711 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 11 մարտ. 2026 18:2711 Մար, 2026
  • Որպես Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող երկիր՝ Հայաստանը գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իր պատասխանատվությունը․ ՆԳ փոխնախարար 18:1911 Մար, 2026
  • Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնողի 18:1111 Մար, 2026
  • Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 18:0311 Մար, 2026
  • Թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված խաղաղությունը մատաղ արվի հակաքրիստոնեական նպատակներին. Փաշինյան 17:5311 Մար, 2026
  • Մեր կարևոր խնդիրներից է, որ մեր ղարաբաղցի քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով. Փաշինյան 17:5211 Մար, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով 17:4511 Մար, 2026
  • ԵՄ-ին՝ ՀՀ-ի ինտեգրվելու ճանապարհին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է. Փաշինյան 17:3711 Մար, 2026
  • Թրամփը քննարկում է Իրանում ռազմական գործողությունների բոլոր տարբերակները. Քերոլայն Լևիթ 17:3011 Մար, 2026
  • Վրաստանը չեղարկել է Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանային ճանապարհների կառուցման մրցույթները 17:2111 Մար, 2026
  • ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը. Փաշինյան 17:1211 Մար, 2026
  • ՀՀ Կառավարությունը հանձնառու է հետևողականորեն զարգացնելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը. վարչապետի և ԵԽ նախագահի հանդիպումը 17:0311 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Ձեր առաջնորդությամբ շատ մեծ նվաճումներ են եղել. ԵԽ նախագահը՝ ՀՀ վարչապետի 11.03.2026 17:0011 Մար, 2026
  • ՀՀ-ն TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի. Փաշինյան 16:5111 Մար, 2026
  • Հայաստանը կներկայանա SIAL Paris համաշխարհային սննդի ցուցահանդեսին. ցանկացողները պետք է գրանցվեն մինչև մարտի 20-ը 16:4311 Մար, 2026
  • Մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում. Փաշինյան 16:3511 Մար, 2026
  • Պակիստանն օգնություն է առաջարկում Սաուդյան Արաբիային՝ Իրանի հարձակումների ֆոնին 16:3311 Մար, 2026
  • Ի՞նչ անել արտասահմանից ստացվող զանգերի դեպքում. փորձագետը՝ կիբեռհանցագործների նոր խարդախության մասին 16:2411 Մար, 2026
  • Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ. Փաշինյան 16:1511 Մար, 2026
  • Մոջթաբա Խամենեին ողջ է և անվնաս. Յուսեֆ Փեզեշքիան 16:1011 Մար, 2026
  • Ռոբերտա Մեցոլան՝ Հայաստանում ԵՄ ներկայությունն ընդլայնելու մասին 16:0611 Մար, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են Հայաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները 16:0211 Մար, 2026
  • Ռուսաստանն արագ կորցնում է հարևան երկրներում քարոզչական աշխատանքի իր գործիքակազմը. Պեսկով 15:4611 Մար, 2026
  • Երբ Եվրոպան նայում է ՀՀ-ին, տեսնում ենք ընկերոջ, բարեկամի, հույս ունեմ, որ երբ ՀՀ նայում է դեպի Եվրոպա, տեսնում է գործընկերոջ և դաշնակցի. Մեցոլա 15:3911 Մար, 2026
  • ՇՎՏՄ-ն արձանագրել է բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպքեր 15:3611 Մար, 2026
  • Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 15:3011 Մար, 2026
  • Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը. վարչապետ 15:2511 Մար, 2026
  • Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում 15:2111 Մար, 2026
  • ՀՀ վարչապետի ելույթը Եվրոպական խորհրդարանում | ՈՒՂԻՂ 15:1911 Մար, 2026
  • Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է հրդեհվել հարձակումից հետո 15:1611 Մար, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել 15:0811 Մար, 2026
  • Ավարտվել է մաքսային անցակետի 5 տեսուչի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 15:0511 Մար, 2026
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ասուլիսը | ՈՒՂԻՂ 15:0211 Մար, 2026
  • Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Գլխավոր դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց 15:0111 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | ՌԴ-ում հայազգի գործարարների նկատմամբ հարկադրանք․ Անկախ դիտորդը դիմել է դատախազություն 15:0011 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ 14:5911 Մար, 2026
  • Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին բանակցել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի շուրջ 14:5511 Մար, 2026
  • Քննարկվել են ՀՀ-ի և ԵԱԶԲ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները 14:4811 Մար, 2026
  • Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները 14:4211 Մար, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 14:3611 Մար, 2026
  • Աշխատաժողով՝ ընտրական պատրաստվածության և վարչական ռեսուրսի բացառման թեմայով․ ԿԸՀ 14:2711 Մար, 2026
  • ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական հրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ 14:1811 Մար, 2026
  • Ժամանեցի Ստրասբուրգ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:1011 Մար, 2026
  • ԱԺ ընտրություններին նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը 800 մլն դրամ է. այն ձևավորվում է ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից 14:0411 Մար, 2026
  • Մեկնարկել է «Ջայտեքս Եվրոպա 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը 13:5711 Մար, 2026
  • Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորվել է ԱՄՆ 140 զինվորական, 7-ը՝ զոհվել 13:5111 Մար, 2026
  • Ռուսաստանը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ չի օգնում Իրանին՝ ամերիկյան օբյեկտներին հարվածների հարցով 13:4411 Մար, 2026
  • Ուժի մեջ է մտել լրացուցիչ մանդատների ինստիտուտը. նախկինում այն 54 տոկոս էր, հիմա կլինի 52 13:3911 Մար, 2026
  • Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի 13:3311 Մար, 2026
  • Երևանում կասեցվել է Grill.am ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 13:3211 Մար, 2026
  • ԱԺ ընտրություններին 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձևավորման արգելքը հանվել է 13:2811 Մար, 2026
  • Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր. Բայրաքթար 13:2211 Մար, 2026
  • Կուսակցությունների անցողիկ շեմն իջել է, դաշինքներինը՝ բարձրացել. ինչ փոփոխություններ են արվել ԱԺ ընտրություններին ընդառաջ 13:1711 Մար, 2026
  • Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է․ ոստիկանների բացահայտումը 13:1111 Մար, 2026
  • Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս 13:0311 Մար, 2026
  • Ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ արտերկրից բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար․ «Անկախ դիտորդը» հաղորդում կներկայացնի դատախազություն 13:0011 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | «Ալո»-ն կարող է թանկ արժենալ․ կիբեռխարդախների նոր մեթոդը 13:0011 Մար, 2026
  • Երևանի սուրճի արտադրամասերից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել 12:5511 Մար, 2026
  • Դուբայի օդանավակայանի մոտ դրոններ են ընկել, վիրավորվել է 4 օտարերկրացի 12:4811 Մար, 2026
  • Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը. վարույթն ուղարկվել է դատարան 12:4711 Մար, 2026
  • Կարևորվել է քրեական ենթամշակույթի դեմ հանրային մերժողական վերաբերմունքի ձևավորումը․ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը 12:4311 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015