Երևանի համար 94 մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու համար աշխատանքից հեռացվել է 3 աշխատակից: Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ վերջերս ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում ևս 11 մանկապարտեզներում ազատումներ են եղել:
Վերջին՝ համար 94 մանկապարտեզի աղմկահարույց դեպքի մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: