Խոչընդոտի մասին որևէ տեղեկություն չունեմ, կարող եմ ասել, որ համաձայնությունը ձեռք բերված է, և մենք սպասում ենք գերիների վերադարձին:
Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:
«Հստակ տեղեկություն չունեմ, որ ասեմ՝ ուշանում է, թե չի ուշանում. գուցե նաև չի ուշանում, այլ ժամկետներ կան: Համաձայնությունը ձեռք բերված է, երկուստեք հայտարարությունն արված է, և ես չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի»,- նշեց նա: