Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բուենոս Այրեսի նշանավոր Ateneo գրադարան:
Նախագահը շրջել է գրադարանում, ծանոթացել տարբեր ժամանակաշրջաններ ընդգրկող հրատարակություններին և գրքերի ֆոնդերին:
Շրջայցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել գրադարանի պատվո հյուրերի մատյանում:
Հանրապետության նախագահն անդրադառնալով ընթերցանության մշակույթի և ընդհանրապես կրթության կարևորությանը, նշել է, որ արգենտինական ճարտարապետության նշանավոր գործերից մեկը հանդիսացող կառույցի անխաթար օգտագործումը որպես գրադարան խոսում է գրքի և գիտելիքի նկատմամբ Արգենտինայի ժողովրդի և ղեկավարության առանձնահատուկ վերաբերմունքի և արժևորման մասին: