Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի անունից «Գլոբալ դարպասներ» ֆորումի պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված աշխատանքային ընթրիքին: Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնագաղթը լրջագույն վնաս է հասցրել միջազգային հանրության միջնորդական առաքելությանը և հարկավոր են առավել եռանդուն գործողություններ խաղաղության օրակարգը փրկելու համար։ Հայաստանի նախագահը նաև ելույթ է ունեցել «Գլոբալ դարպասներ» համաժողովի ընթացքում անցկացված պանելային քննարկմանը:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: