ԵՄ առաքելությանը կմիանան նաև կանադացի դիտորդները. այսօր Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին մեկնել է Ջերմուկ, հանդիպել Եվրամիության առաքելության դիտորդների հետ, տեղում քննարկել լոգիստիկ հարցեր: Մելանի Ժոլին այնուհետև եղել է դիտակետերից մեկում, նրան ներկայացվել են այդ հատվածում Հայաստանի օկուպացված տարածքները: Կանադայի գլխավոր դիվանագետը հանդիպել է նաև Ջերմուկում ապաստանած արցախցիների հետ:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: