• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերից. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ի հետ գործարքից հետո... 20:30
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ոչ հայերեն գիտի, ոչ ռուսերեն, ոչ էլ՝ անգլերեն. Ավետիս Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 01:24
Վենսը ռազմական համագործակցության փակ դռներ բացեց. փորձագետ Վենսը ռազմական համագործակցության փակ... 19:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գորիսի ուսանողների և դպրոցականների կատարած կամավորական աշխատանքը օրինակ է մյուս համայնքների համար. Ժաննա Անդրեասյան
Հասարակություն
20:1406 Հոկ, 2023

Գորիսի ուսանողների և դպրոցականների կատարած կամավորական աշխատանքը օրինակ է մյուս համայնքների համար. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մեկնել է Սյունիքի մարզ և շրջել Գորիսի կրթական և մշակութային մի քանի հաստատություններում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

«ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ Գորիսի պետական համալսարանում նախարարը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության կամավորական աշխատանքներում ներգրավված ուսանողների հետ, որոնք շուրջ մեկ շաբաթ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորում էին, փորձում լուծել ամենահրատապ խնդիրները:

Նախարարին ուղեկցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, մարզպետարանի և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա ԱՆդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին և դասախոսական կազմին դժվարին օրերին ցուցաբերած սրտացավության և համախմբվածության համար:

«Այդ ծանր օրերի ձեր կատարած աշխատանքը անգնահատելի է: Մեր հազարավոր հայրենակիցներ, անցնելով սարսափելի դժվարությունների միջով, շատ երկար ճանապարհից հետո այստեղ տեսել են ձեր հոգատարությունը, ջերմությունը: Դուք ստեղծել եք մի մթնոլորտ, որ նրանք հասկանան՝ հայրենիքում են, սիրված են, հարազատ են: Այդ ջերմ մթնոլորտն ու միջավայրը ավելին էին, քան ձեր կատարած կոնկրետ գործողությունները, որոնք ուղենշային կարևորություն ունեցան»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ աջակցության առաջին աշխատանքները հենց Գորիսում են կազմակերպվել:

Նրա խոսքով՝ Գորիսի ուսանողների և դպրոցականների կատարած կամավորական աշխատանքները օրինակ են դարձել մյուս համայնքների և բնակավայրերի համար.

«Դուք ձեր վարքով ցույց տվեցիք ճանապարհը, թե ինչպես պետք է կազմակերպել այդ անչափ կարևոր աշխատանքը: Սա վկայում է այն մասին, որ ամենակարևորներն այս կյանքում արդեն սովորել եք և կարող եք սովորեցնել: Ակնհայտ է՝ ձեր կյանքում արժեքներն ու մոտեցումները ճիշտ են ընտրված, և վստահ եմ՝ այս օրերին շատ բան եք վերաիմաստավորել ինքներդ ձեզ համար: Դուք պատվով եք անցնում մեր պետության և ժողովրդի համար այս ճակատագրական ժամանակահատվածը, որը նաև կերտում է մարդուն: Այս օրերը ուղղորդիչ են լինելու ձեր արժեհամակարգի և ընդհանրապես հետագա ողջ կյանքի համար»,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ առաջիկայում Գորիսի պետական համալսարանի ուսանողների շարքերը համալրող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ևս ընդունելու են նույնչափ ջերմությամբ և հարազատաբար: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ մշակվում է ուսանողների աջակցության ծրագիր, որով նախատեսվում է լուծում տալ արցախցի ուսանողների խնդիրներին: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև որակյալ կրթության դերը պետության ուժեղացման և կայացման, խնդիրների հաղթահարման գործում՝ կոչ անելով ուսանողներին լավ սովորել և դառնալ արհեստավարժ մասնագետներ, որոնց կարիքն ունի պետությունը:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցի խոսքով՝ համալսարանի շուրջ 60 ուսանողներ սեպտեմբերի 24-ից սկսած ներգրավվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորման ու աջակցման աշխատանքներում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ընթացքում ուսանողները մանրամասներ են ներկայացրել իրենց կատարած աշխատանքների ու ունեցած դժվարությունների մասին: Պատմել են, թե այդ օրերին ինչպես էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը գիշեր ու ցերեկ հերթափոխով մասնակցում տարատեսակ աշխատանքների: Նրանց որոշ մասն իրականացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառումը, մյուսները՝ Հայկական Կարմիր խաչի հետ համատեղ զբաղվել են մեր հայրենակիցների առաջնային կարիքների գնահատմամբ, նրանց ապահովել անհրաժեշտ սնունդով, հագուստով, զբաղվել նրանց գիշերակացի ու առաջնային այլ հարցերի կազմակերպմամբ:

«Միշտ ենք մեկ ընտանիքի պես եղել, բայց այս ծանր իրավիճակը միասին հաղթահարելուց հետո այս ընտանիքում հիմա ավելի շատ սեր ու ջերմություն կան: Տեսել ենք շատ բարդ ու ծանր երևույթներ: Ուսանողներ ունեինք, որ ցերեկը զբաղվում էին մեր հայրենակիցների հաշվառմամբ, իսկ գիշերը գալիս սննդի կամ այլ հարցերով էին օգնում: Դպրոցահասակ երեխաներին չէինք կարողանում համոզել, որ գոնե երեկոյան տուն գնան. բոլորը մեկ մարդու պես, շատ համակարգված լծվել էին մեկ գործի՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից բռնի հեռացող մեր հայրենակիցներին»,- նշել են ուսանողները:

Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նաև կամավորների արագ կողմնորոշվելու և դժվարին իրավիճակը քաոսի չվերածելու կարողությունը՝ այս համատեքստում ընդգծելով մարզային ու քաղաքային իշխանությունների համակարգված ու միասնական աշխատանքը:

«Մեր մյուս բուհերն էլ ունեին ցանկություն ու պատրաստակամություն աջակցության աշխատանքներին միանալու, բայց դուք եղաք առաջինն ու օրինակ ծառայեցիք կրթական համակարգի մեր մյուս օղակներին: Հիմա արդեն բոլորիս անելիքը պետք է լինի մեր հայրենակիցների համար ապրելու արժանապատիվ հնարավորություններ ապահովելը՝ թե՛ կրթության, թե՛ աշխատանքի ապահովման առումով»,- ընդգծել է նախարարը:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը նաև տեղեկացրել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մի քանի ուսանողներ արդեն իսկ դիմել են բուհ՝ կրթությունը շարունակելու հարցով՝ բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով»,- ասված  է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ67
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 75 տուն Երասխում՝ սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 08:4212 Փտր, 2026
  • Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում անվադողերի վերանորոգման կետ է այրվել 08:1412 Փտր, 2026
  • Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան զոհեր և վիրավոր 08:0212 Փտր, 2026
  • «Մտածելակերտ». թերլեմեզյանցիների ստուգատես-ցուցահանդեսը 01:0612 Փտր, 2026
  • Լսողության վերականգնում՝ ոսկրային հաղորդման սարքի միջոցով 00:5612 Փտր, 2026
  • Համաձայն ենք Ռուսաստանի հետ նորից հանդիպել. Զելենսկի 00:3112 Փտր, 2026
  • Դուք պաշտպանում եք ռազմական հեղաշրջման կոչ անողին. ԱԺ փոխնախագահը՝ ընդդիմությանը 00:1112 Փտր, 2026
  • ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման հանձնառությունը 23:5211 Փտր, 2026
  • Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ մեքենաներ են վնասվել 23:4211 Փտր, 2026
  • Մի ԱԹՍ ցույց տալու իմաստը ՀՀ-ԱՄՆ ռազմատեխնիկական գործակցության կանաչ լույսն էր. վարչապետ 23:2711 Փտր, 2026
  • Պատգամավորները Բրյուսել կգործուղվեն 23:0011 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Նորվեգիայի դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումներում 22:4611 Փտր, 2026
  • Վիլնյուսում տեղի են ունեցել Հայաստանի և Լիտվայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ 22:3311 Փտր, 2026
  • Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսը՝ նոր ձևաչափով 22:1811 Փտր, 2026
  • Հարցազրույց Արեգ Քոչինյանի հետ 22:0311 Փտր, 2026
  • Հայաստանը և Salesforce-ը քննարկել են թվային փոխակերպման և ամպային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր 21:5611 Փտր, 2026
  • Հայկ Կոնջորյանը Աթենք կգործուղվի 21:4211 Փտր, 2026
  • Դավիթ Մելիքյանը՝ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար 21:2411 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Մեծամորի ատոմակայանի փակվելը ՀԸԳՀ համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը. վարչապետ 21:0011 Փտր, 2026
  • Փետրուար 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5511 Փտր, 2026
  • 2025-ը շրջադարձային տարի էր. առողջապահության նախարարն ամփոփել է կատարված աշխատանքները 20:4911 Փտր, 2026
  • Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել 20:4111 Փտր, 2026
  • Հայաստանն ամեն ինչ անելու է, որ ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղին վերակառուցվի. Եղոյան 20:3411 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.02.2026 20:2911 Փտր, 2026
  • Լեհաստանը չի միանա Խաղաղության խորհրդին. Դոնալդ Տուսկ 20:2511 Փտր, 2026
  • ՆԱՏՕ-ն սկսում է «Արկտիկական ժամապահ» զսպման ծրագիրը 20:2111 Փտր, 2026
  • Շրջանառության մեջ են դրվում նոր հուշադրամներ 20:1611 Փտր, 2026
  • Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել է 10,8 միլիոն ռուբլով 20:1211 Փտր, 2026
  • Հելունագործ խաղալիքներ՝ բնական թելերից 20:0811 Փտր, 2026
  • Կենսաթոշակը և նպաստը կանխիկ ստացող քաղաքացիները կարող են մինչև մարտի 5-ը առցանց եղանակով անցում կատարել անկանխիկ եղանակի. ԱՍՀՆ 20:0111 Փտր, 2026
  • ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները ներկայում գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում. Նեթանյահու 19:5611 Փտր, 2026
  • Ձյուն, մառախուղ և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին 19:4911 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 11 Փետրուար․ 2026 19:4111 Փտր, 2026
  • «Ես վերևից նայում եմ, ախպերս». Վաղարշապատի ընտրություններում ուղղորդելու համար 6 անձ է ձերբակալվել 19:3311 Փտր, 2026
  • ԱԺ–Կառավարություն հարցուպատասխան՝ առանց ընդդիմության. վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:2711 Փտր, 2026
  • Մտադիր ենք զարգացնել փոխշահավետ հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ. Պեսկով 19:2211 Փտր, 2026
  • Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր հայ կալանավորներին. ԵԽ պատգամավորներ 19:1311 Փտր, 2026
  • Մեր 3761 գիտաշխատողներից 2017-ը կանայք են. ԿԳՄՍ նախարար 19:0511 Փտր, 2026
  • Լուրեր 19։00 | Որքան կսպասի ՀՀ-ն ՌԴ պատասխանին․ երկաթուղու հատվածների վերակառուցման հարցը՝ օրակարգում 19:0011 Փտր, 2026
  • Ավանեսյանը՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մասին 18:5811 Փտր, 2026
  • Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը 18:5011 Փտր, 2026
  • Շրջակա միջավայրի նախարարը և դեսպան Հովլանդը քննարկել են Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին նախապատրաստվելու շրջանակում 18:4311 Փտր, 2026
  • Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը. Փաշինյան 18:3011 Փտր, 2026
  • Նետաձիգ, միլիարդներ և պարտատոմս. ԱՏՁՄ-25 18:2111 Փտր, 2026
  • Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է. վարչապետ 18:1311 Փտր, 2026
  • Սևանա լճում հունվարին 1 սանտիմետրով ավելի ջուր ունենք. ՇՄ նախարարը՝ 2017-ից սկսած ցուցանիշների մասին 18:0611 Փտր, 2026
  • Միջուկային հարցը կարող է լուծվել միայն դիվանագիտության ճանապարհով. Արաղչի 18:0111 Փտր, 2026
  • Այն, ինչ տեղի է ունեցել օգոստոսի 8-ից հետո, ապացուցում է, որ խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 17:5411 Փտր, 2026
  • Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես ինքնիշխան պետություններ, իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ. Պեսկով 17:4811 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել ենք այս թեման. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի ժամանակակից տեխնոլոգիաների մասին 17:4111 Փտր, 2026
  • «Այո՛, կարող ենք. ինքնավստահությունը կարևոր արժեք է». Ժաննա Անդրեասյանը՝ գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկներին 17:3211 Փտր, 2026
  • Պաշտոնապես ասում եմ՝ ժամանակն է, որ լոգիստիկ տրամաբանությունը մի քիչ վերադասավորվի. Փաշինյան 17:2511 Փտր, 2026
  • ՀՀ-ն շարունակում է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման աշխատանքները. Արման Խաչատրյան 17:1711 Փտր, 2026
  • Եթե անձը մի քանի կատեգորիաների մեջ է մտնում, ապա կիրառվում է առավելագույն բարենպաստ նորմը. Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին 17:0911 Փտր, 2026
  • Անահիտ Մանասյանը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը խոսել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների մասին 17:0211 Փտր, 2026
  • ԵՄ երկրների մեծ մասը հավանություն է տվել Վրաստանի դիվանագիտների համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը 16:5511 Փտր, 2026
  • ԲՏԱ նախարարը և Shield AI ընկերության ներկայացուցիչները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները 16:4911 Փտր, 2026
  • Ռուսաստանը կխնդրի ԱՄՆ-ին պարզաբանել Վենեսուելայի նավթային գործարքներին մասնակցելու արգելքը. Պեսկով 16:4211 Փտր, 2026
  • Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 16:4011 Փտր, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3011 Փտր, 2026
  • Ունեցանք նախադեպ, երբ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել ռազմատեխնիկական փոխգործակցություն 16:2711 Փտր, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2025-ին 19 մլրդ 22 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:1611 Փտր, 2026
  • Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 16:0611 Փտր, 2026
  • ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման համար պետք է 200–300 մլն դոլարի ներդրում. Եղոյան 16:0011 Փտր, 2026
  • Ավտովթար Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում․ կան տուժածներ 15:5711 Փտր, 2026
  • Իրանը և Ռուսաստանը մեղադրել են Starlink-ին միջազգային իրավունքի խախտման համար. Bloomberg 15:4811 Փտր, 2026
  • Ես հակադաշնակցական չեմ, երբեք չեմ եղել և հիմա էլ չեմ. Հակոբ Հակոբյան 15:4411 Փտր, 2026
  • ՔԿ նախագահը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցությունը և կիբեռանվտանգության առաջնահերթությունները 15:3911 Փտր, 2026
  • ԿԿՀ-ն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքը հանգեցրել է վարքագծի կանոնակարգի 64-րդ կետի խախտման. Մարիամ Գալստյան 15:3611 Փտր, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ առաքելության ղեկավարին սահմանային կայունության գործում ներդրման համար 15:2511 Փտր, 2026
  • ԿԿՀ-ն կարծում է՝ կա խախտում, բայց լիազորությունը պետք է դադարեցվի կամ չդադարեցվի, դա հանձնաժողովին չի առնչվում. Գալստյանը՝ Հակոբ Մովսեսի մասին 15:1911 Փտր, 2026
  • Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը 15:0311 Փտր, 2026
  • Լուրեր 15։00 | Հարաբերությունների զարգացման նման տեմպ Հայաստանը չի ունեցել որևէ երկրի հետ. փորձագետներ 15:0011 Փտր, 2026
  • Մեկ զանգ, արագ արձագանք․ փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը 14:5411 Փտր, 2026
  • Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում 2025-ին նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ․ պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է 14:4411 Փտր, 2026
  • Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցությունը խորանում է․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Amazon Web Services-ի պատվիրակության հետ 14:3511 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3011 Փտր, 2026
  • Թրամփը հիանում է Ադրբեջանով և Հայաստանով. Վենս 14:2511 Փտր, 2026
  • Վահագն Խաչատուրյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի առթիվ 14:1511 Փտր, 2026
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային շրջագայության է մեկնել Օման 14:0711 Փտր, 2026
  • Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների. Նիկոլ Փաշինյան 13:5911 Փտր, 2026
  • Թրամփը սպառնում է Իրանին «կոշտ միջոցներով» և ևս մեկ ավիակրով 13:4711 Փտր, 2026
  • Ավագանու ցուցակում ընդգրկված և նույն դաշինքի աջակիցները խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը. ձայնագրություն 13:3611 Փտր, 2026
  • Տեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա 13:2911 Փտր, 2026
  • Կկարգավորվի օտարերկրյա տիրույթներում հեռարձակվող հեռուստաալիքներում ՀՀ-ի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը. նախագիծ 13:1911 Փտր, 2026
  • Ազգային ժողովը քննարկում է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը 13:0811 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Չի կարող լինել պետություն պետության մեջ. վարչապետը՝ եկեղեցու մասին 13:0011 Փտր, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:5511 Փտր, 2026
  • Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ բնակավայրի հատվածում․ տուժածներ չկան 12:5211 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները կանխել են ողբերգական զարգացումները․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է 12:4311 Փտր, 2026
  • Գալու է մի օր, որ տարեկան զննումներ անցնելը դառնալու է պարտադիր. Ավանեսյան 12:3111 Փտր, 2026
  • Թրամփը դեմ է Արևմտյան ափի նկատմամբ Իսրայելի վերահսկողության ընդլայնմանը 12:2411 Փտր, 2026
  • Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. Սուրեն Պապիկյան 12:1911 Փտր, 2026
  • Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում է 12:1411 Փտր, 2026
  • Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. Ավանեսյան 12:0911 Փտր, 2026
  • Զելենսկին Ուկրաինայում ընտրության մասին կարող է հայտարարել փետրվարի 24-ին. FT 12:0211 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0011 Փտր, 2026
  • Մեր խմբակցության պատգամավորները ձեր խմբակցության ղեկավարի նման տուն չունեն և ինձ թվում է՝ երբեք էլ չեն ունենա. Արման Եղոյանը՝ Արծվիկ Մինասյանին 11:5411 Փտր, 2026
  • Կենցաղում անվտանգության կանոնների պահպանությունը ճակատագրական է երեխաների համար. Ավանեսյանը՝ մանկական մահացության մասին 11:4711 Փտր, 2026
  • Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է. Ավանեսյան 11:4111 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015