• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում է Հայաստանը մաշացնել և նվիրել Ռուսաստանին. Ավետիս Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում... 20:43
Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է զգուշանալ Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան այցելելիս. «Հարևաններ» Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել... 19:47
Օրը՝ 60 վայրկյանում | 26.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.03.2026 20:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:2321 Հնս, 2023

Ոստիկանության զորքերում բարեփոխումները կբերեն հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտի. վարչապետ

Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:

Վարչապետին ուղեկցել են ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով և նշել. «Շատ կարևոր է ընդգծել, որ Ոստիկանության զորքերի հերթական տարեդարձը նշում ենք ոստիկանության բարեփոխումների մի չափազանց կարևոր ժամանակաշրջանում, երբ նաև կառավարությունն է այդ առիթով կառուցվածքային փոփոխությունների ենթարկվել, ձևավորվել է Ներքին գործերի նախարարություն:

Տեղյակ եք, իհարկե, որ այս բարեփոխումների համատեքստում նաև որոշակի կառուցվածքային բարեփոխումների պետք է ենթարկվեն Ոստիկանության զորքերը՝ վերաձևակերպվելով և վերակազմավորվելով որպես Ոստիկանական կամ Ոստիկանության գվարդիա: Սա չափազանց կարևոր փոփոխություն է, և ուզում եմ, որ անդրադառնանք բովանդակությանը, թե ինչ է բերելու այդ փոփոխությունը:

Առաջին հերթին, չափազանց կարևոր եմ համարում ընդգծել, որ դա բերելու է Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման: Այսինքն՝ աշխատավարձերի բարձրացման, ավելի կոնկրետ՝ աշխատավարձերի կրկնապատկման: Բայց նաև այս գործընթացը, ինչպես այլ տարբեր մարմիններում ինքնաբերաբար և մեկանգամյա չի լինելու:

Առաջին ամենակարևոր հանգամանքն այս ճանապարհին այն է, որ աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը տեղի է ունենալու ատեստավորման միջոցով: Ինչո՞ւ ենք մենք սա անում. անում ենք, որպեսզի այդ գործընթացում ևս մեկ անգամ համոզվենք, որ մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողներն իրենց բարոյական, ֆիզիկական, ինտելեկտուալ պատրաստությամբ համապատասխանում են այն ստանդարտներին, որոնք առաջադրում ենք որպես Հայաստանի Հանրապետություն: Այդ ստանդարտները կարևոր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և պետության համար, որովհետև՝ ասելով նոր ստանդարտ, նկատի ունենք հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտ: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի այդ բովանդակությանը, վերահաստատի իր պրոֆեսիոնալ հմտությունները, որ ամենօրյա ծառայության մեջ ինքը կարողանա ամենաբարձր մակարդակով առնչվել քաղաքացիների հետ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, և պատրաստ լինի բարոյահոգեբանական առումով կատարել իր առաջ դրված խնդիրները:

Սրանում ոչ մի կասկած չկա, պարզապես կառուցվածքային փոփոխությունների ընթացքում ճիշտ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ համոզվենք, ինքներս մեր վրա աշխատելու այդ անընդհատ մոտիվացիան պահենք, որովհետև ինչպես ասացի, այս գործընթացը որոշելու հարց է՝ կկրկնվի հինգ տարին մեկ անգամ, թե ինչքան ժամանակը մեկ: Ե՛վ պրոֆեսիոնալ հմտությունների վերահաստատումը, և՛ սոցիալական երաշխիքների մեծացումը պետք է լինի անընդհատ պրոցես: Այսինքն՝ չպետք է մի անգամ պետությունն աշխատավարձ բարձրացնի, հետո տասնյակ տարիներով կամ ավելի երկար ժամանակով մոռանա դրա մասին, որովհետև դա պիտի լինի շարունակական գործընթաց, որովհետև գնաճը նաև տնտեսական գործոն է, միևնույնն է՝ չի կանգնեցվի:

Երկրորդ նրբությունը, փոփոխությունը, որը շատ կարևոր է. այժմ ոստիկանության զորքերը տեղակայված են միայն մայրաքաղաք Երևանում: Մենք որոշել ենք նաև այս համակարգը փոփոխության ենթարկել, և նաև մարզերում կտեղակայվեն Ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ, որովհետև շատ դեպքերում, երբ կարիք է լինում, երբ ծառայության խնդիր է առաջանում՝ Ոստիկանության զորքերը, ստորաբաժանումները Երևանից տեղափոխվում են մարզեր: Երբեմն ստիպված են լինում օրեր անցկացնել ավտոբուսների մեջ, ամենատարբեր անհարմար պայմաններում: Կենցաղային և ծառայողական բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Մենք կիրականացնենք նաև այս փոփոխությունը և մարզերի որոշակի խումբ կձևավորվի, որոնց համար կնախատեսվի Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանում, և այդ ծառայությունը կունենա մշտական տեղակայման վայր, որտեղ արդեն ավելի հարմարավետ պայմաններում կիրականացվի ծառայությունը: Սա ենթադրում է, որ նաև Ոստիկանության գվարդիայում որոշակի նոր համալրում պետք է լինի՝ արդեն նոր ստանդարտներով և նոր աշխատավարձով:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեզ համար պետք է առաջնային խնդիր լինի նաև Ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավման գործընթացը, որովհետև կանայք նույնպես ավելի մեծ չափով պետք է ծառայություն իրականացնեն Ոստիկանության գվարդիայում՝ այնպես, ինչպես հիմա մենք այդ գործընթացն իրականացնում ենք բանակում, զինված ուժերում, Պարեկային ոստիկանությունում, ընդհանրապես Ոստիկանությունում: Չնայած հասկանում ենք, որ սա շատ հեշտ լուծվող խնդիր չէ. բոլորս պետք է քաջալերենք մեր կանանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի նրանք չերկնչեն այդ ծառայությանը դիմելու համար: Նաև, իհարկե, ձեզնից է շատ բան կախված, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի առանց այն էլ առկա հոգեբանական արգելքներն ավելի չընդգծվեն, այլ ընդհակառակը՝ որոշակի այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որպեսզի քաջալերվի այդ գործընթացը, այդ ծառայությունը, որովհետև դա շատ կարևոր է մեր պետությունում իրավակարգի որակը բարձրացնելու համար:

Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ,

Սա, ենթադրում եմ՝ մեր վերջին հանդիպումն է այդ վերնագրի ներքո, որովհետև հաջորդ տարի արդեն Ոստիկանության զորքերը կվերածվեն, կվերափոխվեն Ոստիկանության գվարդիայի, բայց կարևոր է հասկանալ, որ սա միայն անվան փոփոխություն չէ: Սա նաև բովանդակության փոփոխություն է, ընդ որում՝ առանց ժխտելու նախկինում ձևավորված լավագույն ավանդույթները:

Պիտի արձանագրենք, որ Ոստիկանության զորքերն իրենց գոյության 31 տարվա ընթացքում շատ կարևոր խնդիրներ են լուծել Հայաստանի Հանրապետությունում: Եղել են պրոբլեմներ, բարդություններ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, Ոստիկանության զորքերը լրջագույն ծառայություն են մատուցել Հայաստանի Հանրապետությանը: Մենք գիտենք, որ Ոստիկանության զորքերն առաջին օրից ամենաանմիջական մասնակցությունն են ունեցել Հայաստանի անվտանգության, արտաքին անվտանգության ապահովման հարցերում:

Ուզում եմ գլուխ խոնարհել Ոստիկանության զորքերի այն բոլոր ծառայողների առաջ, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն Հայրենիքի, ովքեր զոհվել են, ընկել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս և առաջարկում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը»:

Հարգանքի տուրքից հետո վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարած ծառայության համար: «Շնորհակալություն եմ հայտնում, որ կարողացել եք ամուր կանգնել Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի, ժողովրդավարության, Սահմանադրության ապահովման և պահպանման դիրքերում:

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում հետագա ծառայության ընթացքում և հույս ունեմ, որ մենք Ոստիկանության զորքերը Ոստիկանության գվարդիայի վերափոխելու ճանապարհին և այդ վերափոխման արդյունքում հետահայաց կկարողանանք արձանագրել, որ կատարել ենք իսկապես բարեփոխում, որը և՛ ձևով, և՛ բովանդակությամբ, և՛ որակով համապատասխանում է մեր լավագույն ցանկություններին»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

Դիտումների քանակ183
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Բարսիս» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 727 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:5527 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Նորատուս գյուղում 08:4027 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանն ու FCC նախագահը քննարկել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի առաջնահերթությունները 08:2927 Մար, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1527 Մար, 2026
  • Եղեգնաձորում տուն է այրվել 08:0027 Մար, 2026
  • Վերահրատարակվել է Լևոն Խեչոյանի վերջին՝ «Մհերի դռան գիրքը» վեպը 01:1327 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող «Հույսի Մեծամոր», «Ընտանիք և համայնք» և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ներ 00:4727 Մար, 2026
  • Լևոն Թոքմաջյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին, նկարել նրան․ Հակոբյանը հանդես է եկել բնորդուհու դերում 00:2327 Մար, 2026
  • Իսրայելի ուղղությամբ հրթիռների քանակը նվազել է, բայց մարդիկ ռմբապաստարաններում են. Չերնամորյան 00:0427 Մար, 2026
  • Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին 23:4726 Մար, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանն անուղղակի բանակցություններ են վարում Պակիստանի միջոցով 23:4526 Մար, 2026
  • Կառուպցիայի և խաղաղության երաշխավորների մասին բանավեճն ԱԺ-ում վերածվել է փոխադարձ մեղադրանքների 23:1726 Մար, 2026
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրները 20%-ով ավելացրել են պաշտպանական ծախսերը. Ռյուտե 23:0026 Մար, 2026
  • Մշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ 22:4826 Մար, 2026
  • 5000 տարվա պատմություն ունեցող ոսկին՝ նոր ցուցադրությունում 22:3626 Մար, 2026
  • Ժողովրդի մասին ինչ ասես ասում են, հետո էլ ասում՝ ընտրությանը հաղթելու ենք. վարչապետը՝ ընդդիմությանը 22:2126 Մար, 2026
  • 19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարի հաղթողը գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն է 22:1326 Մար, 2026
  • Հարցազրույց Խաչատուր Սուքիասյանի հետ 22:0026 Մար, 2026
  • Արշալույսի փողաշուշանները 21:4326 Մար, 2026
  • Քննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր․ Պապիկյան 21:3026 Մար, 2026
  • Փրկարար ծառայությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց 21:2526 Մար, 2026
  • Առաջարկներ՝ կրթությունից տնտեսությանը 21:1826 Մար, 2026
  • Վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ 21:0326 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել, առավել ևս՝ Ղարաբաղի. վարչապետ | 26.03.2026 21:0026 Մար, 2026
  • ԵԿ խորհուրդն առաջարկեց «Այլ կերպ» խաղալ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:5826 Մար, 2026
  • Մարտ 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5426 Մար, 2026
  • «Արվեստ առանց CV». երազանք, որ դարձավ իրականություն 20:5126 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.03.2026 20:4826 Մար, 2026
  • Վերարտադրողական առողջություն. կարևոր քայլեր՝ հղիություն պլանավորելիս 20:4426 Մար, 2026
  • Եվրախորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը 20:3926 Մար, 2026
  • Հակացնցումային 8 անուն դեղեր երկրորդ տարին է՝ անվճար հասանելի են էպիլեպսիա ունեցող բուժառուներին. ԱՆ 20:3526 Մար, 2026
  • ԱՍՀ նախարարն այցելել է Մեծամորում կառուցվող Անկախ կյանքի կենտրոն 20:2926 Մար, 2026
  • Ռուսաստանը պահանջում է, որ հրաժարվենք Դոնբասից. Զելենսկի 20:2426 Մար, 2026
  • Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է օտարերկրյա որդեգրումների գործընթացի կարգավորման վերաբերյալ քննարկում 20:1926 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 26 մարտ. 2026 20:1326 Մար, 2026
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2025 թվականին պաշտպանական ծախսերն ավելացրել են 20 տոկոսով. Ռյուտե 20:0826 Մար, 2026
  • Արարատում նոր մանկապարտեզ կկառուցվի, Մարտունիում՝ սպորտային համալիր 20:0326 Մար, 2026
  • Պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է առնվազն 1937 մարդ 19:5826 Մար, 2026
  • Ամբողջապես կբարեկարգվի Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակը 19:5226 Մար, 2026
  • Իրանը մեզ աղաչում է գործարք կնքել, իսկ հրապարակավ հայտարարում են, թե միայն քննարկում է մեր առաջարկը. Թրամփ 19:4526 Մար, 2026
  • Եթե երբեք չեք ծխել, մի՛ սկսեք, եթե ծխում եք, թողե՛ք 19:3826 Մար, 2026
  • Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են բարեփոխումները 19:2726 Մար, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը 19:2026 Մար, 2026
  • Նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն՝ ուղղված Հայաստանի զարգացմանը 19:1426 Մար, 2026
  • Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հեռանկարները 19:0626 Մար, 2026
  • Կատարի դեսպանի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության և կենսաբազմազանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները 19:0326 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Ապատեղեկատվության նպատակը պետական ինստիտուտների նկատմամբ անվստահություն ձևավորելն է 19:0026 Մար, 2026
  • Կապահովվի ՀՀ-ում գործող վերելակների անվտանգ շահագործումը 18:5426 Մար, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը 18:4726 Մար, 2026
  • Նեթանյահուն նպատակ ունի աստիճանաբար օկուպացնելու Լիբանանը. Էրդողան 18:3926 Մար, 2026
  • Հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներ 18:3126 Մար, 2026
  • Պատերազմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան 18:2326 Մար, 2026
  • Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա 18:1826 Մար, 2026
  • Մարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ 18:1326 Մար, 2026
  • Կենտրոնացված կառավարման նոր մոդել՝ երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի ու դաստիարակության կենտրոններում 18:0526 Մար, 2026
  • Կիրականացվի «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը 17:5326 Մար, 2026
  • Ընդգծվել է մշակութային և ագրոտուրիզմի զարգացման կարևորությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության կառույցի գլխավոր քարտուղարի հետ 17:4426 Մար, 2026
  • «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային ֆորումը տեղի կունենա Երևանում մայիսի 5-6-ը 17:3126 Մար, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 17:2226 Մար, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը և Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ օրակարգի հարցեր 17:1026 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Մենք խաղաղություն չենք ունեցել, ունեցել ենք սառեցված պատերազմ. վարչապետ 17:0026 Մար, 2026
  • Կապահովվի անհատական և հրապարակային ծանուցումների պատշաճ իրականացում. կներդրվի hartak.am համակարգը 16:5626 Մար, 2026
  • Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ 16:4526 Մար, 2026
  • Թադևոս Ավետիսյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ 16:4126 Մար, 2026
  • Եփրեմ Կարապետյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ 16:3526 Մար, 2026
  • Զբոսավարների և ուղեկցորդների համար նախատեսվում են որակավորման երեք հիմնական ընթացակարգեր 16:2926 Մար, 2026
  • Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թ. մայիսի 4-5-ը 16:1826 Մար, 2026
  • Հաստատվել է Խաղող վերամշակող տնտեսվարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը 16:1426 Մար, 2026
  • Իսրայելից 8 ՀՀ քաղաքացի վերադարձել է Հայաստան 16:0826 Մար, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանել է Ղազախստան 16:0026 Մար, 2026
  • Ուզում եք՝ ՀՀ-ն դնեք երաշխավորի ձեռքի տակ, հետո երաշխավորն իր ուզած օրն իր շահերի համար մատաղ անի. Կոնջորյան 15:5826 Մար, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 15:5426 Մար, 2026
  • Սրբուհի Հակոբյանը և Նաիրի Ադամյանն ընտրվեցին Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ 15:4826 Մար, 2026
  • 20 կգ թմրամիջոցն ապօրինի իրացրած անձինք կալանավորվել են. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:4526 Մար, 2026
  • ԱՄՆ-ը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների դիմաց պահանջում է, որ Կիևը հրաժարվի Դոնբասից. Զելենսկի 15:4226 Մար, 2026
  • Ուրացա՞ք էդ դրոշները, որ ձեր առաջ դրված են, մոռացա՞ք, թե՞ էն ժամանակ էիք ստում ՀՀ քաղաքացիներին. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին 15:3826 Մար, 2026
  • Ներսես Երիցյանը՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ 15:3326 Մար, 2026
  • Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ 15:3326 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 15:3026 Մար, 2026
  • Իրանի դիրքորոշումն է՝ շարունակել պայքարը. Արաղչի 15:2926 Մար, 2026
  • Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը բարեկամության և համագործակցության պայմանագիր են ստորագրել 15:1626 Մար, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 53-րդ նիստին 15:0626 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | ՀՀ քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան. վարչապետը՝ Մայիսի 28-ի միջոցառման մասին 15:0026 Մար, 2026
  • Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում զգալի տեղումներ կլինեն 14:5526 Մար, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող և 1 անհետ կորած. ՆԳՆ 14:3826 Մար, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3026 Մար, 2026
  • Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին 14:2426 Մար, 2026
  • Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է՝ գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել. Ռուբինյան 14:1926 Մար, 2026
  • Փաշինյանը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան ղազախական կողմին հանձնելու քննարկումների մասին 14:1126 Մար, 2026
  • Պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը. Ալեն Սիմոնյան 14:0626 Մար, 2026
  • Սարգիս Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար 14:0126 Մար, 2026
  • Զոհվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը. The Jerusalem Post 13:5926 Մար, 2026
  • Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են 13:5426 Մար, 2026
  • Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել. վարչապետ 13:5026 Մար, 2026
  • Իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է. Փաշինյան 13:4526 Մար, 2026
  • Որպես ՀՀ վարչապետ՝ հրաժարվում եմ այսպես կոչված «պատմական արդարության վերականգնման օրակարգից». Փաշինյան 13:3726 Մար, 2026
  • Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1750-ը 13:3226 Մար, 2026
  • Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանին և հայ ժողովրդին ներքաշել է այս ավանտյուրայի մեջ. Փաշինյան 13:2926 Մար, 2026
  • Իրավապահների անունից խարդախություն. մի՛ փոխանցեք Ձեր գումարները անհայտ անձանց 13:1726 Մար, 2026
  • Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում 13:0726 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015