Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրեց Սերգեյ Աղինյանին: Այդ մասին փակ քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Ըստ քվեարկության արդյունքների՝ Սերգեյ Աղինյանը ստացել է 64 քվե, քվեարկության մասնակիցների թիվը ևս եղել է 64, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Հիշեցնենք, որ Սերգեյ Աղինյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: