Մայիսի 26-ին` ժամը 19։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Renault մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած GAZ մակնիշի բեռնատարին, այնուհետև՝ տան պատին և կողաշրջվել: Յ. Ս.-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել այն և քաղաքացի Տ. Ա.-ի (ծնված 1973 թ.) դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: