Արցախի խորհրդարանն անընդունելի և առոչինչ է համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախին վերաբերող հայտարարությունները, նշել, որ անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Վարչապետն ասուլիսում նկատել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառած Լեռնային Ղարաբաղը, և հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով:
Հայաստանը կարևոր է համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը: Արցախի Ազգային ժողովի քննադատությունն ու խնդրի առնչությամբ վարչապետի շեշտադրումները` Վարդան Հովսեփյանի ռեպորտաժում: