Կառավարությունը մատչելի հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար զինծառայողներին ֆինանսավորում էր տարեկան 500 բնակարանի համար, գործադիրի նիստի որոշմամբ` այդ արտոնությունից կօգտվի 1111 զինծառայող:
Կառավարությունը որպես կանխավճար կհատկացնի 2.5 մլն դրամ, հստակեցվել է նաև վարկի տոկոսի սուբսիդավորման չափը:
Գործադիրն ընդունել է նաև Հնդկաստանում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք ստեղծելու որոշում: Այն պետք է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապեր հաստատի, օժանդակի ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացմանը:
Մանրամասները` ռեպորտաժում: