Բրազիլիայի խորհրդարանի պատգամավորների պալատում մայիսի 17-ին տեղի է ունեցել Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի բացման հանդիսավոր արարողությունը: Խմբի նախագահն է Սան Պաուլոյի դաշնային պատգամավոր Միլտոն Վիեյրան, անդամ է 33 խորհրդարանականր: Խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծմամբ նոր լիցք է հաղորդվում երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև կապերի խորացմանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ պատգամավորական բարեկամության խմբի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել Բրազիլիայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, ներկա են եղել Սան Պաուլոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հիլդա Տիրուհի Բուրմայանը, Հայ առաքելական եկեղեցու Բրազիլիայի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը, Սան Պաուլոյի և Ռիո դե Ժանեյրոյի հայ համայնքի ներկայացուցիչներ: