• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն... 13:46
ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ ՍԴ-ում շարունակվում է յոթ... 12:48
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ... 10:19
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Խոշոր չափերով համայնքային միջոցների յուրացում՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից
Իրավունք
12:1618 Մայ, 2023

Խոշոր չափերով համայնքային միջոցների յուրացում՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

«Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարից դատախազությունում ստացված հաղորդման և փաստաթղթերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված մի քանի քրեական վարույթի միացմամբ իրականցված նախաքննությամբ պարզվել է, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Ա․Ու․-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված ՍՊ ընկերության տնօրենի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի հետ, որոշել են 2016թ․ ապրիլի 7-ին «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը:

Այդ նպատակով ՍՊ ընկերության տնօրենի և վարչական շրջանի ղեկավար միջև կազմվել է հանձնման-ընդունման վերաբերյալ կեղծ արձանագրություն, իսկ ֆինանսական բաժնի պետի հետ՝ կեղծ ակտ, ըստ որի՝ 2016թ․ ապրիլի 7-ին Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գործող ռեստորանում, իբրև թե, կազմակերպվել և անցկացվել է վերոնշյալ միջոցառումը, ինչն իրականում տեղի չի ունեցել։ Այդ նպատակով ընկերության հաշվեհամարին փոխանցվել է միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված 1.500.000 ՀՀ դրամ գումարը, որը կանխիկացվել է ընկերության տնօրենի կողմից: Այնուհետև վերջինս, կատարելով հարկային պարտավորությունները, մնացած 1.250.000 ՀՀ դրամը ֆինանսական բաժնի պետի աշխատասենյակում առձեռն տվել է նրան: Արդյունքում՝ վարչական շրջանի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է խոշոր չափի՝ 1.250.000 ՀՀ դրամ գումարը՝ Երևան համայնքին պատճառելով գույքային վնաս:

Բացի այդ, վարչական շրջանի նախկին ղեկավարը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Երևան քաղաքի Գայի պողոտայի 19 հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շինության մեջ տեղակայված, արդեն իսկ վարձակալությամբ տրամադրված տարածքներում ծավալած հետագա գործունեությունը շարունակելու նպատակով, վարչական շրջանի ֆինանսական բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, պայմանագրով նախատեսված՝ տարածքների յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված վարձավճարից բացի, այդ տարածքներում գործունեություն ծավալած ՍՊ երկու ընկերություններից ապօրինի պահանջել են «Նոր Նորք» զարգացման հիմնադրամին, 2016թ․ սկսած, յուրաքանչյուր ամսվա համար վճարել 20.000 ՀՀ դրամ գումար, իսկ ԱՁ-ից՝ 15.000 ՀՀ դրամ գումար՝ չվճարելու դեպքում սպառնալով դադարեցնել վարձակալության պայմանագրերը:

Քննության տվյալներով՝ 2016թ. մինչ 2018թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ՍՊ ընկերությունները հիմնադրամին են փոխանցել 530 000-ական դրամ, իսկ ԱՁ-ն՝ 420.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում կազմակերպությունների օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 1.480.000 ՀՀ դրամի չափով էական գույքային վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ նշված վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատակազմի համար ձեռք բերված գրենական պիտույքների բաշխման ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով ուռճացրել է աշխատակազմի տարբեր բաժիններին տրամադրված «A4» ձևաչափի թղթերի քանակը: Մասնավորապես՝ պահանջագրերում ներառված խմբաքանակի փոխարեն տրամադրել է զգալի քիչ քանակությամբ թուղթ, իսկ բաժիններին չտրամադրված ընդհանուր խոշոր չափ կազմող՝ 1.443.250 ՀՀ դրամ արժեքի 1255 տուփ «A4» ձևաչափի թուղթը յուրացրել է՝ պատճառելով էական գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում վերջիններիս մասով վարույթն անջատվել է առանձին վարույթում և հայտարարվել նախաքննության ավարտի մասին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) և 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 309-րդ հոդվածի 1-ին մասով։

Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում վարչական շրջանի նախկին ղեկավարը, իրեն մեղսագրված վերոնշյալ հանցավոր արարքներով համայնքին պատճառված վնասը վերականգնել է։

Նշված դրվագներով անջատված մասով քրեական վարույթը, մեղարդական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Իսկ վարչական շրջանի նախկին ղեկավարի առերևույթ մասնակցությամբ հանցավոր այլ դրսևորումների մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։     

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ857
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ 13:4627 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի 13:3927 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ 13:2827 Հնս, 2026
  • Փամբակ գետում դի է հայտնաբերվել 13:0727 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին՝ թվայնացված հարթակում 13:0027 Հնս, 2026
  • ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ 12:4827 Հնս, 2026
  • Մահացել է Ռաիսա Մկրտչյանը 12:3627 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել 12:3327 Հնս, 2026
  • Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները 12:2727 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում 12:1627 Հնս, 2026
  • Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ 12:0227 Հնս, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման 11:5127 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին 11:3627 Հնս, 2026
  • Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները 11:2727 Հնս, 2026
  • Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին 11:1727 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 11:0827 Հնս, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:0427 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 10:4927 Հնս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան 10:3727 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 10:1927 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում 10:1227 Հնս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում 10:0327 Հնս, 2026
  • Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան 09:4227 Հնս, 2026
  • Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը 09:3327 Հնս, 2026
  • Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը 09:2227 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4927 Հնս, 2026
  • Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան 08:3527 Հնս, 2026
  • Սպիտակ քաղաքում գազանջատումներ կինեն 08:1127 Հնս, 2026
  • ՀՀ-Արևմուտք ներդրումային հնարավորությունները. գործարար համաժողով 01:0227 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել 00:4227 Հնս, 2026
  • Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը 00:1127 Հնս, 2026
  • ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում 23:4926 Հնս, 2026
  • «Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի». ՍԴ-ն ավարտեց ընտրության արդյունքներից դժգոհ ուժերին լսելու փուլը 23:1226 Հնս, 2026
  • 8 ոսկե, 13 արծաթե, 7 բրոնզե մեդալ՝ կիրառական կենսաբանության օլիմպիադայից 23:0026 Հնս, 2026
  • Սահմանել ընտրելու իրավունքի ցենզ, թե ոչ. քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 22:5126 Հնս, 2026
  • Կներդրվի թվային կրթության որակի ապահովման միասնական գործիքակազմ 22:4326 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 22:3526 Հնս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն 22:3126 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները 22:2526 Հնս, 2026
  • Հարցազրույց Վահան Հովսեփյանի հետ 22:0526 Հնս, 2026
  • Յունիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:5126 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը 21:4626 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.06.2026 21:2026 Հնս, 2026
  • «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան 21:1026 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրությունների գործով ՍԴ առաջին նիստը․ ինչ պահանջներ ներկայացրին ընդդիմադիր ուժերը 21:0026 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադիին 20:5826 Հնս, 2026
  • ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ 20:5526 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղարը անդրադարձել են քաղաքացիների փոխայցելությունների համար մուտքի դյուրացմանը 20:4926 Հնս, 2026
  • Մնացական Սաֆարյանը և Ֆրանո Մատուշիչը բարձր են գնահատել Հայաստանի և Խորվաթիայի միջև բազմաթիվ ոլորտներում ակտիվացող համագործակցությունը 20:4426 Հնս, 2026
  • «Ռոսատոմը» Թուրքիայում սկսել է «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկումը 20:3826 Հնս, 2026
  • ՀՀ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ փոխնախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին 20:3126 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով 20:2426 Հնս, 2026
  • Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին 20:1626 Հնս, 2026
  • Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է 20:0826 Հնս, 2026
  • Լատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի 20:0226 Հնս, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարությունը 19:5026 Հնս, 2026
  • Բեյրութը և Իսրայելը վիճում են, թե Լիբանանի որ տարածքներից պետք է իսրայելական զորքերը դուրս բերվեն. The National 19:4026 Հնս, 2026
  • Հայաստանում շատանում են թմրամոլները 19:3326 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:3226 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի 19:2626 Հնս, 2026
  • Թմրամիջոցներից կախվածությունը թոթափածներն աջակցում են այլոց ազատվել կախվածությունից 19:2026 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 26. 2026 19:1426 Հնս, 2026
  • Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ 19:0826 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ն բախվել է համակարգված քաղաքական և տնտեսական ճնշումների. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 19:0026 Հնս, 2026
  • Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում 18:5426 Հնս, 2026
  • 2026-ի 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք. ՆԳՆ 18:4726 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն արձագանքել է Հորմուզի նեղուցում միջադեպին 18:4026 Հնս, 2026
  • Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր 18:3426 Հնս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում ամուր դիրքերում է 18:3126 Հնս, 2026
  • Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած BYD-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ 18:2426 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն կվերանայի Մերձավոր Արևելքում իր ուժերի դասավորությունը. The Wall Street Journal 18:1726 Հնս, 2026
  • ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների 18:0826 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը 18:0626 Հնս, 2026
  • Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին 18:0226 Հնս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք 17:5626 Հնս, 2026
  • Տեսչականը կրկին թերլիցքավորում է հայտնաբերել «Դավո օիլ»-ում․ գազալցակայանի գործունեությունը կասեցվել է 17:5226 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:4526 Հնս, 2026
  • Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն. հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում 17:4526 Հնս, 2026
  • Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը 17:3726 Հնս, 2026
  • Եվրահանձնաժողովը ցանկանում է զորակոչային տարիքի ուկրաինացիներին ԵՄ-ում զրկել պաշտպանությունից 17:2826 Հնս, 2026
  • Կասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 17:1926 Հնս, 2026
  • Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին 17:1026 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել 17:0026 Հնս, 2026
  • Լուրեր 17։00 | Պետք է մշակել հստակ գործողությունների ծրագիր. վարչապետը՝ Կոնդի վերակառուցման մասին 17:0026 Հնս, 2026
  • Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո 16:5826 Հնս, 2026
  • Բրյուսելում քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված, համաձայնեցված ծրագրերը 16:5126 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015