Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը դեռ չի հավաքում անհրաժեշտ 50 տոկոսը: Մնացել է հաշվարկել ձայների 3 տոկոսը:
Եթե իրավիճակ չփոխվի, հաղթողը կորոշվի երկրորդ փուլում` մայիսի 28-ին:
Այս ընտրությունը պատմական են անվանում, քանի որ Էրդողանի կառավարման 20 տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն հաջողության հասնելու հնարավորություն ունի:
Քվեաթերթիկների 98,55 տոկոսի հաշվարկից հետո Էրդողանն ունի 49,34 տոկոս, իսկ նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն` 45 տոկոս: Երրորդ թեկնածուն ստացել է ձայների 5,23 տոկոսը: