• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես... 12:57
Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել Ձերբակալվել է 6 անձ,... 10:55
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գլխավոր դատախազը պետաիրավական հանձնաժողովին է ներկայացրել Դատախազության 2022 թ. գործունեության հաշվետվությունը
Իրավունք
15:2821 Ապր, 2023

Գլխավոր դատախազը պետաիրավական հանձնաժողովին է ներկայացրել Դատախազության 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը՝ բաղկացած 11 հիմնական բաժիններից:

Դրանք, մասնավորապես, վերաբերում են՝

1. Հանցավորության կառուցվածքին, շարժընթացին, հանցագործությունների դեմ պայքարին և հանցավորության հակազդմանը.

2. Կոռուպցիայի դեմ պայքարին.

3. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը.

4. Պետական շահերի պաշտպանությանը.

5. Զինվորական հանցագործությունների քննությանը.

6. Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությանը.

7. Մեղադրանքի պաշտպանությանն ու դատական ակտերի բողոքարկմանը.

8.Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությանը.

9. Քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը («ուշացած արդարադատություն»).

10. Միջազգային-իրավական համագործակցությանն ու իրավական ապահովմանը.

11. Քաղաքացիների ընդունելությանը, դիմումների ընթացքին ու հանրային կապերին:

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, սահմանված ժամկետում՝ 2023 թվականի մարտի 31-ին, Ազգային ժողով է ներկայացվել Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը, որի էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաև Դատախազության պաշտոնական կայքէջում:

Գլխավոր դատախազը հիմնականում անդրադարձել է Դատախազության համար առաջնահերթություն համարվող ոլորտներից մի քանիսին՝ կոռուպցիայի դեմ պայքարին, պետական շահերի  պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը («ուշացած արդարադատությանը»), որից հետո պատասխանել է պատգամավորների հարցերին:

Գլխավոր դատախազը մասնավորապես նշել է.

«2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1858 դեպք՝ 2021 թվականի 1924-ի դիմաց: 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3.4%-ով: Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու (2021 թվականին՝ 33, 2022 թվականին՝ 15) և ընտրակաշառք ստանալու (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 18) դեպքերի նվազմամբ:

2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու դեպքերը (2021 թվականին՝ 108, 2022 թվականին՝ 157), փողերի լվացման դեպքերը (2021 թվականին՝ 49, 2022 թվականին՝ 65), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը (2021 թվականին՝ 757, 2022 թվականին՝ 794):

2021 և 2022 թվականների վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է կոռուպցիոն հանցագործությունների աննշան նվազման մասին։ Մինչդեռ, 2018-2020 թվականներին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների աճ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև 2018 թվականը կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն հիմնականում ստացվել են 2018 և 2019 թվականներին: 2022 թվականի ցուցանիշը 96-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշին, որը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով: Նոր օրենսգրքով սահմանված չէ հանցագործության մասին հաղորդումների առթիվ նյութերի նախապատրաստման ընթացակարգ և առերևույթ հանցագործության մասին տվյալներ պարունակող բոլոր հաղորդումներով 2022 թվականի հուլիսի 1-ից հետո քրեական վարույթի նախաձեռնումը պարտադիր է:

2022 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով, քրեական գործերով և քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 221 մլն 849 հազար 983 դրամ (2021 թվականին` 4 մլրդ 548 մլն 233 հազար 348 դրամ), վերականգնվել է 873 մլն 265 հազար 480 դրամը (2021 թվականին՝ 400 մլն 51 հազար 30 դրամ:

Վերականգնված 873 մլն 265 հազար 480 դրամից 43 մլն 690 հազար 130 դրամը կազմել է պետությանը պատճառված վնասի վերականգնումը, իսկ 808 մլն 888 հազար 807 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը։

2022 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 99 քրեական գործ (2021 թվականին՝ 83)՝ 197 անձի վերաբերյալ (2021 թվականին՝ 150): Այդ քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 228 մլն 294 հազար 243 դրամ (2021 թվականին՝ 551 մլն 44 հազար 294 դրամ), որից վերականգնվել է 217 մլն 751 հազար 457 դրամը (2021 թվականին՝ 43 մլն 712 հազար 747 դրամ): Նշված գումարից 210 մլն 703 հազար 347 դրամը եղել է պետությանը պատճառված վնաս, իսկ 17 մլն 590 հազար 896 դրամը՝ համայնքներին պատճառված վնաս։

Պետությանը պատճառված 210 մլն 703 հազար 347 դրամ վնասից վերականգնվել է 200 մլն 160 հազար 557 դրամը։

2022 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել 63 պաշտոնատար անձ:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականի ընթացքում կատարվել է 212 ուսումնասիրություն (2021 թվականին՝ 885), հայտնաբերվել է 428 իրավախախտում (2021 թվականին՝ 379):

Հաշվետու և նախորդ ժամանակաշրջաններում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 11 մլն 106 հազար դրամ:

2022 թվականին դատարաններ է ներկայացվել 91 հայց՝ 27 մլրդ 124 մլն 116 հազար դրամի բռնագանձման պահանջով (2021 թվականի ընթացքում՝ 74 հայց՝ 624 մլն 461 հազար դրամի բռնագանձման պահանջով):

Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ (վարույթ) (2021 թվականին՝ 99):

2022 թվականի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով մի շարք դեպքերում արձանագրվել են պետական շահերի խախտումների հետևանքով պետությանը և համայնքներին պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասներ:

Մասնավորապես՝

· Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում գտնվող ք. Երևան, Պուշկին փ. 14, Պուշկին փ. 15, Պուշկին փ. 11, Պուշկին փ. 28, Պուշկին փ. 23, Պուշկին փ. 34, Պուշկին փ. 19, Արամի փ. 38, Արամի փ. 36, Արամի փ. 34, Աբովյան փ. 1/4 , Թումանյան փ. 21/4, Թումանյան փ. 23/1, Տերյան փ. 35, Տերյան փ. 31, Տերյան փ. 29, Տերյան փ. 27, Տերյան փ. 23,25, Հին Երևանցու փ. 37 հասցեներում գտնվող պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման վերաբերյալ 14.07.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: 26.07.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով, 301-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

· Տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, Կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս: 08.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե. 11.11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ:

· Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1880-Ա որոշմամբ, պետական բաժնեմասով ԲԲ ընկերությանը թույլատրվել է Երևանի Շենգավիթ թաղային համայնքի բյուջեի նկատմամբ ունեցած պարտքի դիմաց ընկերության հաշվեկշռում հաշվառված մանկապարտեզը թաղային համայնքին որպես սեփականություն հանձնելու մասին: Նշված որոշման հիմքում դրված, ՍՊ ընկերության կողմից կազմված գնահատման հաշվետվության տվյալներով՝ մանկապարտեզի շուկայական արժեքը գնահատվել է 17 մլն դրամ: ԲԲ ընկերության և Շենգավիթի թաղապետարանի միջև 2003 թվականի սեպտեմբերի 2-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ մանկապարտեզը ընկերության կողմից 29 մլն 24 հազար 800 դրամ արժեքով վաճառվել է թաղապետարանին: Երևանի Շենգավիթի թաղապետի 25.11.2003 թվականի որոշման համաձայն՝ մանկապարտեզը 30 մլն 512 հազար 827 դրամ գումարով օտարվել է թաղապետարանում կայացված աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձին: Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող վերոնշյալ մանկապարտեզի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 274 մլն 484 հազար 220 դրամ: 10.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե. 17.11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ:

· Երևանի քաղաքապետի 26.04.2006 թվականի թիվ 622-Ա որոշմամբ և 08.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշմամբ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձևով օտարվել է համապատասխանաբար՝ 17077.6 և 10000 քմ մակերեսով հողամաս, այն դեպքում, երբ նշված հողամասերը որպես «Հաղթանակ զբոսայգու» մաս ընդգրկված էին ՀՀ հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման: ՀՀ գլխավոր դատախազության կողմից 25.04.2022 թվականին 2 հայց է հարուցվել դատարան:

· Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 58221721 քրեական գործի շրջանականերում ստացված տեղեկատվության հիման վրա պարզվել է, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարը 2018-2019 թվականներին համայնքի վարչական սահմաններում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող 14 հողամասերը օտարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ: Արդյունքում համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով 29.08.2022 թվականին հայց է հարուցվել Վարչական դատարան:

· Թիվ 62231722 քրեական գործով տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում՝ Գ.Հովսեփյան, Լուկաշին փողոցներին, Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքներում և Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող 11 հողամասերի նկատմամբ գրանցվել են տարբեր անձանց սեփականության իրավունքներ, այն դեպքում, երբ իրավասու պետական մարմինը՝ Երևանի քաղաքապետը, նշված հողամասերը օտարելու վերաբերյալ որոշումներ չի կայացրել, ինչը նշանակում է, որ Երևանի քաղաքապետի և նշված անձանց միջև օտարման իրավահարաբերություն չի ծագել, նշված հողամասերը որևէ մեկի չեն օտարվել: Գլխավոր դատախազությունը 11.10.2022 թվականին հողամասերի վերաբերյալ 2 հայց է հարուցել ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի որոշումներից ծագող իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու, և որպես հետևանք առուծախի պայմանագրերը, ՀՀ կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

· 18.10.2022 թվականին հայց է հարուցվել ՀՀ վարչական դատարան՝ Արամի փող. 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով:

· 18.11.2022 թվականին հայց է հարուցվել ՀՀ վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության միջև Երևան քաղաքի Աբովյան փողոց 3 հասցեի անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, և որպես հետևանք, ՀՀ կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության 2001 թվականի հուլիսի 03-ին և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 25-ին կատարված իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներ մասին: Հայցադիմումը ՀՀ վարչական դատարան մուտքագրվել է 22.11.2022 թվականին:

· Թիվ 58223720 քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 12.06.2003 թվականին թիվ 1284-Ա որոշմամբ, Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Արաբկիր» զբոսայգու 2,97 հա մակերեսով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացվել է 1500 քմ մակերեսով հողամաս և օտարվել, որի արդյունքում զբոսայգու տարածքը նույնքան չափով նվազել է: Նկատի ունենալով, որ նշված գործընթացը կատարվել է նման իրավասություն չունեցող անձի կողմից՝ Գլխավոր դատախազությունը 22.12.2022 թվականին հայց է հարուցել Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի որոշումն առոչինչ ճանաչելու պահանջով:

· Թիվ 62212020 քրեական գործի նյութերով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 13.04.2022 և 01.11.2022 թվականներին հարուցվել է 2 հայց՝ ոչ օրինաչափ վարքագծի հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով, որից Սամվել Մայրապետյանից պահանջվել է բռնագանձել 17 մլրդ 375 մլն 758 հազար 242 դրամ, իսկ Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության՝ կարգով՝ 5 մլրդ 678 մլն 764 հազար 260 դրամ:

Մյուս մանրամասները ներկայացված են Դատախազության կայքում հրապարակված հաղորդման մեջ:

2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութ (2021 թվականին՝ 55 նյութ) և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ (2021 թվականին՝ 23 նյութ՝ 105 անձի վերաբերյալ):

2022 թվականի ընթացքում ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով՝ կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 77 որոշում (2021 թվականին՝ 65 որոշում), որոնցից 9-ը սկսվել է 2021 թվականից փոխանցված նյութերի հիման վրա: Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին կայացվել է 18 որոշում (2021 թվականին՝ 21 որոշում): 2022 թվականի ընթացքում ուսումնասիրության նախնական արդյունքներով՝ կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր։ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություն և ավելի քան 92 մլրդ դրամ:

2022 թվականին իրականացված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով 2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել 11 հայցադիմում, իսկ Հակակոռուպցիոն դատարան՝ ևս 10 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ: Նշված 21 հայցադիմումներով՝ պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 միլիարդ դրամ:

Քրեական արդարադատության ոլորտում առանցքային խնդիրներից է շարունակում մնալ գործերի քննության ժամկետների ձգձգումը: Ընդ որում, խնդիրը վերաբերում է ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության ժամկետներին:

Գործերի քննության ժամկետների ձգձգումները հանգեցնում են.

1. Արդարադատության գործընթացի արդյունավետության նվազմանը:

2. Քննիչների, դատախազների և դատավորների մոտ գործերի կուտակմանը:

3. Դատավարության մասնակիցների իրավունքների խախտումներին:

4. Քրեական գործերով ժամկետների ձգձգումները կարող են հանգեցնել նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի ընթացակարգային բաղադրիչը հանդիսացող մահվան դեպքերի արդյունավետ քննության տարրերից մեկի՝ անհապաղ քննության պահանջի խախտումների:

5. Կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների լրանալուն, որպիսի պայմաններում չի կարող իրացվել պատժի արդարացիության և սոցիալական արդարության վերականգնման հանրային ակնկալիքները:

2022 թվականի ընթացքում 244 քրեական գործեր (վարույթներ) կարճվել են վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Միաժամանակ, դատարաններում քննվող գործերով 2022 թվականին 343 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հետևանքով:

2022 թվականի ընթացքում քննված քրեական գործերի 13.1%-ի նախաքննությունը տևել է 6 ամսից ավելի, այդ թվում՝ 4.5%-ը մեկ տարուց ավելի:

Քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման օբյեկտիվ պատճառներից է քրեական վարույթների քանակի աճը, իսկ սուբյեկտիվ պատճառներից է՝ քննիչների, դատախազների և դատավորների ոչ բարեխիղճ վերաբերմունքն իրենց պարտականությունների նկատմամբ, նույն գործով դատավորների հաճախակի փոփոխությունը, դատական նիստերի օրերի միջև ժամանակային երկար միջակայքերը, տևական ժամանակ վարութային գործողություններ չձեռնարկելը, քննության համար ոչ էական նշանակություն ունեցող փորձաքննությունների նշանակումը, փորձագետին ներկայացվող հարցերի որակ, փորձագետի կողմից պահանջվող նյութերը ժամանակին չտրամադրելը, ինչպես նաև դատախազական հսկողական և վերահսկողական մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը:

Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքներով վեր են հանվել մի շարք գործեր, որոնցով գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման հարցը խնդրահարույց է:

Այս կապակցությամբ հանձնարարական է հասցեագրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի բացառվեն դատախազների կողմից դատական նիստերին անհարգելի բացակայությունների դեպքերը, անհետաձգելի կամ չնախատեսված հանգամանքերով պայմանավորված դատական նիստերից բացակայության յուրաքանչյուր դեպքի մասին պետք է գրավոր տեղեկացվի գլխավոր դատախազի տեղակալը՝ ըստ հանձնարարված ոլորտների, ինչպես նաև ապահովվի, որ դատական նիստից հարգելի պատճառով բացակայության յուրաքանչյուր դեպքի մասին նախապես գրավոր տեղեկացվի համապատասխան դատարանի աշխատակազմը և ՀՀ գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը:

Նաև գրություն է հասցեագրվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ առաջարկելով խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում պարզել կոնկրետ դատական գործերով դատական քննությունների ձգձգումների պատճառները, ձեռնարկել միջոցներ՝ դատարանների վարույթներում քննվող քրեական գործերով քննության ժամկետների ողջամտությունն ապահովելու ուղղությամբ:

Դատախազության տարեկան հաղորդման մեջ ներկայացված են օրինակներ, որոնք փաստում են ուշացած արդարադատության վերաբերյալ բարձրաձայնածս մտահոգությունները:

Ուշացած արդարադատության հանգեցնող պատճառների վերհանման շրջանակներում հանձնարարական է հասցեագրվել ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին, որով սահմանվել են Գլխավոր դատախազության (Զինվորական կենտրոնական դատախազության) համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի մոտ կայանալիք օպերատիվ խորհրդակցություններում համապատասխանաբար 6 ամսից և 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների ձգձգման պատճառները քննարկելու կարգը և ժամկետները:

Սկսվել է հանձնարարականի արդյունքների ամփոփման գործընթացը, որը պարբերական բնույթ է կրում: Մասնավորապես՝ այս տարվա ապրիլի 1-ին զեկուցվել են հաձնարարականից հետո կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ, Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական գործերից (վարույթներից) 5202-ը քննվում են 8 ամսից ավելի ժամկետով: Այս տարվա փետրվարի 6-ից՝ հանձնարարականի տրման օրվանից մինչև ապրիլի 1-ը՝ ամփոփման օրը, գլխավոր դատախազի տեղակալների և վարչությունների կողմից քննարկվել է շուրջ 1200 գործ (վարույթ), դրանց գերակշռող մասի վերաբերյալ տրվել են գործերն (վարույթներն) ավարտելու հանձնարարականներ:

Գործերի քննության ժամկետների հարցը մշտապես լինելու է Դատախազության կենտրոնում»:

 

Դիտումների քանակ39
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026
  • Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով 16:5724 Օգս, 2026
  • ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ 16:4524 Օգս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում 16:3724 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3224 Օգս, 2026
  • Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ 16:3024 Օգս, 2026
  • Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից 16:2624 Օգս, 2026
  • Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում 16:1724 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը 16:0724 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC 16:0024 Օգս, 2026
  • Միջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Փաշինյան 15:5324 Օգս, 2026
  • ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. վարչապետ 15:4624 Օգս, 2026
  • Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացեք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին 15:3824 Օգս, 2026
  • Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան 15:2324 Օգս, 2026
  • Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 15:1924 Օգս, 2026
  • 2026-ի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 15:0724 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:5824 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին 14:5624 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015