Մեկնարկեց քննարկում ԵԽԽՎ-ում Լաչինի շրջափակման թեմայով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:
«Հիմնական զեկուցող պրն Ֆրիդեզը ներկայացնում է շրջափակման մարդասիրական հետևանքները կոչ անելով ապաշրջափակել միջանցքը»,- գրել է նա:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն էլ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով քննարկմանը, հայկական պատվիրակության անդամներից բացի, ելույթներ են ունենալու նաև «մեր գործընկերները Ֆրանսիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Կիպրոսից ովքեր հաստատակամ են Մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրենց դիրքորոշման մեջ: Նրանց կոչը հստակ է. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերացնի ստեղծած հումանիտար ճգնաժամը»: