Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ավարտվեց «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:
«Վեհաժողովի անխտիր բոլոր քաղաքական խմբերի դիրքորոշումը հստակ է՝
-
Լաչինի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից,
-
Գործ ունենք հումանիտար ճգնաժամի հետ,
-
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ ապաշրջափակվի:
ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը»,- գրել է նա: