• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման 10-ամյա ծրագիր. «Հարևաններ» Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման... 20:08
Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի՞ Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական... 19:43
Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ. Գարեգին Երկրորդ
Հասարակություն
18:1006 Հնվ, 2023

Նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ. Գարեգին Երկրորդ

Հունվարի 6-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
 
Հայրապետական խաչվառազարդ թափորը «Խորհուրդ խորին» շարականի հանդիսավոր երգեցողության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Տրդատի մատուռից առաջնորդեց դեպի խորան։ Սուրբ Պատարագին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։
 
Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ» կենարար ավետիսով ողջունեց աշխարհասփյուռ հայությանը և տոնի առիթով հղեց իր պատգամը:
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
 
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն։
 
«Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու» (Եփ. 4.23-24):
 
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,
 
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը, համախմբված մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմյանց փոխանցելով փրկավետ ողջույնը. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»։
 
Ավելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպես անզուգական հրավեր՝ Քրիստոսով նորոգվելու, խաղաղություն հաստատելու, սերն առատացնելու։ «Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու»,- պատգամում է առաքյալը՝ ներշնչված Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով։ Արդարև, Աստվածորդին աշխարհ եկավ՝ մեղանչական մարդուն ցույց տալու փրկության ճանապարհը, որը բացվում է Քրիստոսով նորոգվածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հավատացող ու փորձությունների առջև չընկրկող հոգիները և մեղքի ու չարյաց դեմ աներկբա մարտնչողները:
 
Քրիստոսի Սուրբ Ծննդյան շնորհները պարգևում են մարդկությանը օրհնյալ կյանք՝ խարսխված աստվածպաշտության, բարության, ճշմարտության ու արդարության վրա, հույսով ու լավատեսությամբ են զինում կորուստներից ու ցավերից վշտահար ու հուսաբեկ հոգիներին, ապաքինում և լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը և զորացնում դժվարություններին դիմակայելու, անգամ անվճռելի թվացող ճգնաժամերն ու պատուհասները հաղթահարելու։
 
Փրկչի Ծննդյամբ մարդկության կյանքում հնչող նորոգության հրավերի անտեսումը, Աստվածորդու պատվիրաններին հակառակ ընթացքները, սակայն, չարիք ու ավեր են սփռում և այսօր էլ պատճառ են դառնում հասարակության մեջ, ընտանիքներում գժտությունների ու անհանդուրժողության, ազգերի ու պետությունների միջև հակամարտության ու թշնամանքի: Հիրավի, առաքյալի խոսքի համաձայն, «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռ. 6.23):
 
Սիրելիներ, Աստվածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերությամբ է համակում, հավատքով գոտեպնդում Քրիստոսասեր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկվեց նոր փորձությունների։ Արցախյան պատերազմի և ամիսներ առաջ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արհավիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցավն ու տառապանքը: Մեր զավակները հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, հազարավորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնյակ զավակներ գերության մեջ են, տակավին կան անհայտ կորածներ։ Տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի: Այս ծանր իրավիճակում մեր դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգության, սրտով, հոգով, մտքով մաքրվելու, Քրիստոսով վերափոխվելու և միախորհուրդ ու միակամ դառնալու ազգի և հայրենիքի առջև մեր հանձնառությունների մեջ։ Այսպիսի նորոգությամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կյանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնության, ատելության ու հարմարվողականության կործանարար դրսևորումները և հայրենիքի բարվոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմյանց հանդեպ հարգանքն ու սերը, վստահության հաստատուն հիմքերի վրա խարսխել Հայաստան-սփյուռք գործակցությունը։
 
Պատմական փորձառությամբ գիտենք, որ նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգված, Քրիստոսով միասնական, Աստծո շավիղներով քայլելով, մենք, ինչպես առաքյալն է ասում, մեզ պաշարած փորձություններից այսօր էլ հաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. 8.37)։
 
Սիրելի զավակներ Մեր, Աստծո օգնականությունը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տերը հավատքի մեջ և աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդյան հուսաբեր տոնի հոգևոր ապրումը։ Զորանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարավորությամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող մեր քույրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու հաղթության և միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսավոր գալիքը։
 
Սուրբ Ծննդյան Պատարագի այս սրբազան պահին Հայրապետական Մեր խոսքն ենք հղում խրոխտ ու անվեհեր Արցախի հավատավոր Մեր զավակներին։ Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայացքները այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված։ Դուք, որ դժվարությունների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման։ Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ։ Ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին։
 
Այս զգացումներով ու մտածումներով, Սուրբ Ծննդյան ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝ մաղթելով Աստծո զորակցությունը տերունավանդ ծառայության մեջ։ Ի Քրիստոս եղբայրական սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մանկացյալ Փրկչի օրհնությունը իրենց աստվածապատվեր առաքելությանը և հավատավոր հոտին։ Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։
 
Սուրբ Ծննդյան այս շնորհազարդ առավոտ սրտագին աղոթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմյան աստղալույսը հարատև շողարձակի մեր ազգային կյանքի երկնակամարում, որպեսզի մենք, Փրկչին ապավինած, հաստատենք մեր ընթացքը սիրո, համերաշխության ու միասնականության շավիղներում։ Թող Սուրբ Ծննդյան կենարար խորհրդով խաղաղություն լինի աշխարհին ու համայն մարդկությանը։ Թող հավատքով պայծառացած՝ աշխարհասփյուռ ազգս հայոց զորացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականություն դարձնի իր նվիրական իղձերը և փառավորի մարդեղացյալ Փրկչին՝ գոհությամբ ձայնելով.
 
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
 
ձեզ և մեզ մեծ աւետիս
 
Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվեց Ջրօրհնեք, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը: Խաչի այս տարվա կնքահայրն է ժնևահայ բարերար Հակոբ Ավագյանը։
 
Ջրօրհնեքի արարողության վերջում Վեհափառ Հայրապետը վերստին իր օրհնությունն ու Սուրբ Ծննդյան փրկարար ավետիսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:
 

Դիտումների քանակ251
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բեզենգիի կիրճում ձնահյուսը ծածկել է լեռնագնացների խմբին․ մահացել է 11 մարդ 00:5608 Սեպ, 2026
  • Տնտեսական կորուստներն ավելի են պատերազմների, քան բնական աղետների դեպքում. ուսումնասիրություն 00:1208 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ հրաժեշտ Մերկատորի պրոյեկցիային 23:4807 Սեպ, 2026
  • Կրկին աղիքային վարակ Բյուրեղավանում. ջրի լաբորատոր հետազոտության պատասխանը՝ 4 օրից 23:2607 Սեպ, 2026
  • Ապօրինի գործունեություն Եղվարդի հրաձգարանում. հայտնաբերվել է մեծաքանակ զենք-զինամթերք 23:0007 Սեպ, 2026
  • ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները վերանշանակվել են 22:5107 Սեպ, 2026
  • Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են․ նա հրաժարական է ներկայացրել 22:3907 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացների հանդիպումները քայլ են դեպի խաղաղություն. Պեսկով 22:2707 Սեպ, 2026
  • Այս միֆը հերքելու և ճիշտ փաստերը ներկայացնելու կարիք կա․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին 22:1207 Սեպ, 2026
  • Հարցազրույց Աննա Հակոբյանի հետ 22:0507 Սեպ, 2026
  • Կառավարման ակադեմիայում մասնակցում եմ նոր դասընթացի․ Նիկոլ Փաշինյան 21:5207 Սեպ, 2026
  • Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել 21:4507 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը 1,5 տարվա վաղեմություն ունեն․ ՆԳՆ 21:3307 Սեպ, 2026
  • Հայկական թարմ մրգի ու բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով 21:2507 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է 21:1007 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 21:0607 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 4 տարվա վաղեմության դեպքը՝ որպես նորություն. որն է ապատեղեկատվության նպատակը | 07.09.2026 21:0007 Սեպ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության նախապատրաստության և փորձի հերթական դեպքն են բացահայտել 20:5807 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. սեպտեմբեր 7. 2026 20:5307 Սեպ, 2026
  • Գերմանիայի 9 քաղաքում ՀՕՊ ստորաբաժանումներ կտեղակայվեն դրոնների դեմ պայքարի համար. Reuters 20:4807 Սեպ, 2026
  • Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան 20:4207 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր 20:3807 Սեպ, 2026
  • Մարդիկ կարող են սեփական հողամասերում պինդ ոչ մետաղական օգտակար հանածո արդյունահանել 20:3207 Սեպ, 2026
  • «Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները 20:2707 Սեպ, 2026
  • Քաղաքացու հետ բանակցությունը արդյունք է տվել. Բաբաջանյան-Աշտարակ հատվածում շինաշխատանքները սկսել են 20:2107 Սեպ, 2026
  • Մերձավոր Արևելքի ճգնաժամի օրերին ՀՀ վերադարձած 902 քաղաքացի պետությունից փոխհատուցում է ստացել 20:1607 Սեպ, 2026
  • Խաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերակառուցումը շուտով չի սկսվի 20:1007 Սեպ, 2026
  • Պուտինը և Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր 20:0507 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:5907 Սեպ, 2026
  • Ռինոլոգիա և քիթ-կոկորդ-ականջաբանություն. եռօրյա կոնֆերանս 19:5207 Սեպ, 2026
  • Գաստրոփառատոն՝ Գավառի տնտեսական ներուժը 19:5207 Սեպ, 2026
  • Իրանը զգուշացրել է Հարավային Կորեային՝ Հորմուզի նեղուց զորք ուղարկելու հետևանքների մասին 19:4507 Սեպ, 2026
  • Ամիրխանյանական երեկո՝ Լոս Անջելեսում 19:3607 Սեպ, 2026
  • Քույր և եղբայր Փանոսյանների գործերը. ցուցահանդես՝ հայրենիքում 19:2807 Սեպ, 2026
  • Չինաստանը գաղտնի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ է մատակարարել Ռուսաստանին. ԶԼՄ-ներ 19:1707 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում 19:0807 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը նման հայտարարությամբ հանդես չի եկել. աշխատակազմը հերքել է տարածվող լուրերը 19:0007 Սեպ, 2026
  • Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատնեշի կառուցումը. YLE News 18:5907 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը հետևել է զորամասում ընթացող շինարարական աշխատանքներին 18:5107 Սեպ, 2026
  • Համագործակցության հեռանկարները ֆրանսիական CEA-Leti գիտահետազոտական ինստիտուտի հետ․ հանդիպում ԷՆ-ում 18:4507 Սեպ, 2026
  • ԱՄՀ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկային վարչարարության բարելավման հարցեր 18:3607 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 497 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2807 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայություններն առավել հասանելի են․ հերթագրվեք առցանց կամ սպասարկվեք կենդանի հերթով 18:2107 Սեպ, 2026
  • «Արմ պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ․ ՇՎՏՄ 18:1507 Սեպ, 2026
  • Սկսում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցույթի նոր շրջափուլ. Ավանեսյան 18:0907 Սեպ, 2026
  • Քիշնևն ընդունելի է համարել Մերձդնեստրի վերաինտեգրումը՝ առանց տարածաշրջանին հատուկ կարգավիճակ տրամադրելու 18:0807 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը 18:0107 Սեպ, 2026
  • Միրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ 17:5307 Սեպ, 2026
  • Թարախակույտ՝ կրծքավանդակում. երեխայի կյանքը փրկվել է 17:4307 Սեպ, 2026
  • Կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ 17:3407 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա և Կիև են բերել խաղաղության կարգավորման վերաբերյալ թարմացված փաստաթղթեր. FT 17:2507 Սեպ, 2026
  • Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են 17:1607 Սեպ, 2026
  • Խոզաբուծության ֆրանսիական փորձը՝ Հայաստանում 17:1007 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հրազդան գետի վրա՝ Իսակովի-Արշակունյաց հատվածում, կամուրջ կկառուցվի 17:0007 Սեպ, 2026
  • Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ. ԱԳՄԱՆ 16:5907 Սեպ, 2026
  • Պատերազմը կշարունակվի նաև ձմռանը. Զելենսկի 16:5407 Սեպ, 2026
  • Պաշտպանության նախարարը անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ ուսումնական զորամասերից մեկում 16:4607 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Շվեդիայի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցության խորացման և զարգացման անհրաժեշտությունը 16:3607 Սեպ, 2026
  • Ռիգայում Միրզոյանը և Բրաժեն ծաղիկներ են զետեղել Անկախության հուշարձանին 16:2807 Սեպ, 2026
  • Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան խանգարել են Կալասին պաշտպանական խումբ ստեղծել. Euractiv 16:2207 Սեպ, 2026
  • Ռիգայում Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի ԱԳ նախարարի հետ առանձնազրույցով 16:1007 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը 16:0707 Սեպ, 2026
  • Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը 15:5807 Սեպ, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով. Պեսկով 15:4907 Սեպ, 2026
  • Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ 15:4007 Սեպ, 2026
  • Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը 15:3007 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ 15:2007 Սեպ, 2026
  • Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ 15:1007 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը ՀԲ փոխնախագահի հետ անդրադարձել է Հայաստանում NVIDIA ընկերության կողմից իրականացվող նախաձեռնություններին և ներդրումային ծրագրերին 15:0307 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Շուտով կսկսվեն Նորագավթի ուղեանցի շինարարական աշխատանքները 15:0007 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային 14:5407 Սեպ, 2026
  • Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը 14:4507 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 14:3607 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին 14:2607 Սեպ, 2026
  • «Րայդթեք Էյ Էմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 799 մլն դրամի հարկ է վճարել 14:1407 Սեպ, 2026
  • Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը 14:0207 Սեպ, 2026
  • Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց․ ԿԳՄՍՆ 13:5107 Սեպ, 2026
  • Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները 13:4207 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը 13:3607 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների մի շարք ընթացիկ հարցեր 13:2407 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:1507 Սեպ, 2026
  • Մեքսիկայում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրատեխնիկայի պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել. AP 13:0607 Սեպ, 2026
  • Լուրեր 13։00 | 193 անշարժ գույքից մինչև նոր մեղադրանք․ Գագիկ Խաչատրյանի գործը՝ վեց տարի անց 13:0007 Սեպ, 2026
  • Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ 12:5907 Սեպ, 2026
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումը 12:5007 Սեպ, 2026
  • Գյումրու «Համով-հոտով» արագ սննդի կետի գործունեությունը կասեցվել է 12:4207 Սեպ, 2026
  • Սահմանային անցակետերի բացումը` կարևոր քայլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. համատեղ հայտարարություն 12:3107 Սեպ, 2026
  • Սաքսոնիա-Անհալթի ընտրությունում նշանակալի հաղթանակ է տարել «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը 12:2207 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 12:1007 Սեպ, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ 12:0607 Սեպ, 2026
  • Ազդարարում ենք 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը. Տիգրան Ավինյան 12:0407 Սեպ, 2026
  • Ռուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը 12:0007 Սեպ, 2026
  • Կիևն արևմտյան գործընկերներից ձմեռային օգնության կարիք ունի. Զելենսկի 11:5107 Սեպ, 2026
  • Top 50 բուհերի շրջանավարտներին՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում աշխատելու առաջարկ 11:3907 Սեպ, 2026
  • Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ 11:1907 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են կարճացված փողերով հրացան 11:1307 Սեպ, 2026
  • Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ 10:5907 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5207 Սեպ, 2026
  • Պարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել, փոխանցել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել 10:1507 Սեպ, 2026
  • Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿ 10:0607 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015