Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ 2023-ի հունվարի մեկի գիշերը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 8 երեխա` 6 տղա, 2 աղջիկ, ծնունդներից մեկը զույգ է եղել։
Դեկտեմբերի 31-ին Շիրակում 2 աղջիկ է ծնվել։
2022 թվականին Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծնվել է 2796 երեխա` 1503 տղա, 1293 աղջիկ, ծնունդներից 29֊ը զույգ է եղել, 2-ը` եռյակ։