• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ընդդիմությունը մինչև 100 միլիոն դոլար է ներդրել, որ ՀՀ-ին զրկի անկախությունից. Սաֆարյան Բաց հարթակ․ Ընդդիմությունը մինչև... 20:35
Մարդիկ դեռ ասելու են՝ ով է իրենց կաշառք տվել. ՔՊ պատգամավոր Մարդիկ դեռ ասելու են՝... 20:03
Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 16:0221 Դեկ, 2022

Ժաննա Անդրեասյանը Գորիսի թատրոնում հանդիպել է Բերձորի ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։

Նախարարը Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպել է Հայաստան-Արցախ ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում գտնվող դպրոցահասակ երեխաների հետ: Թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է նրանց հետ, նվիրել գրքեր։

«Այսօրվա մեր ուժեղ լինելուց են կախված մեր հայրենիքի ապագան, մեր հետագա զարգացումը։ Այստեղ գտնվող երեխաներից և մեծահասակներից յուրաքանչյուրը մեր հզորության գրավականն է։ Դուք ձեր տոկունությամբ և մարդկային շատ բարձր որակներով ցույց եք տալիս դժվարությունները հաղթահարելու ճանապարհը։ Իսկապես, շատ դժվար օրեր ենք ապրում․ այն վիճակը, որում հայտնվել են Արցախում գտնվող մեր հայրենակիցները, այլ կերպ, քան հումանիտար աղետ, հնարավոր չէ բնութագրել։ Պատկերացնում եմ, թե որքան դժվար է նաև այստեղ գտնվողների համար, որոնք հնարավորություն չունեն վերադառնալու ընտանիք և տուն։ Անկախ նրանից՝ ինչով ենք զբաղվում՝ բոլորիս մտքում այս օրերին այդ նույն հարցն է՝ երբ է բացվելու Արցախ-Հայաստան ճանապարհը։ Կյանքի ճանապարհը պետք է րոպե առաջ բացվի, և ստեղծված հումանիտար աղետին վերջ տրվի։ Բայց մենք նաև գիտակցում ենք, որ իրավունք չունենք ուժեղ չլինել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հորդորել է ճանապարհի փակման հետևանքով կրթությունն ընդհատած երեխաներին հաճախել տեղի դպրոցներ:

«Հայաստանյան բոլոր դպրոցների դռները բաց են ձեզ համար. հաճախեք մոտակա դպրոցներ, վստահ եմ՝ ձեզ սիրով կընդունեն։ Համապատասխան դասարաններում մասնակցեք դասերին, որպեսզի հետագայում բաց թողնված ուսումնական նյութն ավելի հեշտությամբ լրացնեք»,- դիմելով երեխաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ կրթությունը դժվարություններին դիմակայելու և հոգեբանորեն ուժեղ լինելու արդյունավետ միջոցներից է։

Ճանապարհի փակման հետևանքով այս պահին Հայաստանում է մնացել արցախցի շուրջ 300 երեխա, որոնց մեծ մասը Հայաստան էին եկել տարբեր ծրագրերի, միջոցառումների և մրցույթների մասնակցելու նպատակով։ Կրթական ծրագրին մասնակցելու նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում Արցախում անգլերեն և հասարակագիտություն դասավանդող երկու ուսուցիչները ևս մնացել են Գորիսում։

Աշոտ Գաբրիելյանը նրանցից մեկն է. աշխատում է Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։

Նա պատմում է, որ Արցախից դուրս են եկել դեկտեմբերի 11-ին՝ միջազգային ծրագրին մասնակցելու նպատակով․ «Այստեղ գտնվող երեխաների համար կազմակերպել ենք անգլերենի և հայերենի խմբակներ, ինչպես նաև տարբեր ժամանցային խաղեր, որպեսզի կարողանանք մի փոքր շեղել երեխաներին ստեղծված իրավիճակից»:

Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյուրջինյանի ղեկավարությամբ «Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով Երևան ժամանած երեխաների խումբը նույնպես արդեն մոտ 10 օր չի կարողանում տուն վերադառնալ։ Մյուս խումբը Երևան էր եկել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կազմակերպած ռոբոտատեխնիկայի մրցույթին մասնակցելու նպատակով։

Գորիսում է գտնվում նաև Ստեփանակերտի «Ասպարեզ» պարային ստուդիայի խումբը, որի ղեկավար Լարի Ավանեսյանի պատմելով՝ վերադառնում են Թբիլիսիում կայացած մրցույթից։

Արցախի ուշուի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Գրիգորյանը երկու մարզիկների հետ դեկտեմբերի 1-ից դուրս է եկել Արցախից։ Նրանք Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են Ինդոնեզիայում տեղի ունեցած պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Վարդանյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Մրցաշարն ավարտվել է դեկտեմբերի 11-ին, և մարզիչն ու մարզիկներն այժմ Գորիսում սպասում են ճանապարհի բացմանը։

Հանդիպման ընթացքում երեխաներն ու նրանց ուղեկցող մեծահասակները նշել են, որ չեն նահանջելու և ընկրկելու դժվարություններից․ բոլորի միակ ցանկությունը տուն վերադառնալն է։

Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Սյունիքի մարզպետարանի հետ․ կատարվել է կարիքների գնահատում՝ խնդիրներին լուծում տալու նպատակով։

Հայաստանում գտնվող երեխաների մի մասը հաճախում է Գորիսի դպրոցներ, ոմանք էլ հոգեբանորեն պատրաստ չեն և սպասում են, որ ճանապարհն օր առաջ բացվի, և վերադառնան Արցախ։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Արցախի երեխաների կրթության իրավունքի խախտման հարցով ԿԳՄՍ նախարարությունը դիմել է նաև միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։

Նախարարն այցելել է նաև Գորիսի թիվ 1 ավագ դպրոց, որը նոր է վերակառուցվել, և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:

Դիտումների քանակ176
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Գորիսում ժամանակավոր բնակվող արցախցի երեխաները Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնում դիտել են «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացումը 18:3119 Դեկ, 2022 Գորիսում ժամանակավոր բնակվող արցախցի երեխաները Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնում դիտել են «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացումը Հասարակություն
  • Հայաստանում գտնվող արցախցի երեխաների դասերը ժամանակավորապես կկազմակերպվեն Սյունիքի մարզի դպրոցներում 15:0716 Դեկ, 2022 Հայաստանում գտնվող արցախցի երեխաների դասերը ժամանակավորապես կկազմակերպվեն Սյունիքի մարզի դպրոցներում Հասարակություն
  • «Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան եկած արցախցի երեխաները հանդիպել են «Յունիսեֆի» դեսպան Մալենային 23:0914 Դեկ, 2022 «Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան եկած արցախցի երեխաները հանդիպել են «Յունիսեֆի» դեսպան Մալենային Հասարակություն
  • «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը դիտելու եկած արցախցի երեխաները չեն կարողանում հայրենիք վերադառնալ 20:1013 Դեկ, 2022 «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը դիտելու եկած արցախցի երեխաները չեն կարողանում հայրենիք վերադառնալ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Փոփոխվող կլիմայական պայմանները թելադրում են մշակաբույսերի ավելի դիմացկուն սելեկցիա 01:0426 Հնս, 2026
  • Մեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմանները 00:3726 Հնս, 2026
  • Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանում է 00:1426 Հնս, 2026
  • Գյումրու ավագանու նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով 23:5825 Հնս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է 23:3225 Հնս, 2026
  • Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնել 23:1825 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ 23:0025 Հնս, 2026
  • Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել 22:4325 Հնս, 2026
  • Շարունակվում են OpenAI-ի պատվիրակության հանդիպումները Հայաստանի ակադեմիական համայնքի հետ․ ներկայացվել են ChatGPT Edu հարթակի ընձեռած հնարավորությունները 22:3125 Հնս, 2026
  • Չալաբյանը օտարերկրյա պաշտոնատար անձանց դրդել է խոչընդոտելու ընտրությունների ազատ իրականացմանը. ՔԿ 22:1825 Հնս, 2026
  • Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել 22:0825 Հնս, 2026
  • Հարցազրույց Լուսինե Հակոբյանի հետ 22:0025 Հնս, 2026
  • Կախվածության մեջ հայտնվում է ոչ թե տրանզիտ երկիրը, այլ տրանզիտի վերջնակետում գտնվողը. վարչապետ 21:5325 Հնս, 2026
  • Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը 21:4625 Հնս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ 21:1125 Հնս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ԵԱՏՄ-ից մինչև հեռախոսների սև շուկա․ Փաշինյանի անդրադարձը | 25.06.2026 21:0025 Հնս, 2026
  • ԵԽԽՎ բանաձևն անդրադառնում է Ադրբեջանում այլախոհության խնդիրներին 20:5825 Հնս, 2026
  • Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ 20:5425 Հնս, 2026
  • «Զինվորի տուն»-ը մանկական նյարդավերականգնողական նոր բաժանմունք ունի 20:5025 Հնս, 2026
  • Յունիս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4725 Հնս, 2026
  • Ավարտվում է «սև» բջջային հեռախոսների շուկայի դարաշրջանը. Նիկոլ Փաշինյան 20:4325 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 20:3925 Հնս, 2026
  • Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից, քանի դեռ «Հըզբոլլահը» չի զինաթափվել 20:3225 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 25. 2026 20:2625 Հնս, 2026
  • Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ 20:1925 Հնս, 2026
  • Մեզ պատերազմ պետք չէ, եկե՛ք պայմանավորվենք. Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ 20:1325 Հնս, 2026
  • Կխթանվի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կայուն զարգացումը 20:0725 Հնս, 2026
  • COP17-ի կազմակերպման կոլումբիական խորհուրդներ 19:5625 Հնս, 2026
  • Եղեգնաձորում պետբյուջեի միջոցներով կկառուցվի սպորտային համալիր 19:4925 Հնս, 2026
  • ՔՊ-ն ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին 19:4025 Հնս, 2026
  • Կապահովվի Սյունիքի մարզում հանրային շենքերի և երկու միջին մասնագիտական քոլեջների կառուցման, վերանորոգման աշխատանքների ընթացքը 19:3825 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին 19:3125 Հնս, 2026
  • Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի 19:2425 Հնս, 2026
  • Կապահովվի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացումը 19:1825 Հնս, 2026
  • Ճանապարհների ենթակառուցվածքի և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներում միջազգային ստանդարտների և լավագույն փորձի տարածում 19:1025 Հնս, 2026
  • Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը 19:0425 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | «Էս գեղում քո հարցերը լուրջ ա մի քիչ». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 19:0025 Հնս, 2026
  • Գումար է հատկացվել հուշանվերային արտադրանքի իրացման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար 18:5425 Հնս, 2026
  • Հայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը 18:4525 Հնս, 2026
  • Դատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով 18:4025 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահը և ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հարցեր 18:3625 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները 18:2725 Հնս, 2026
  • Կամրապնդվի բարձրագույն կրթության և տնտեսության կապը, կստեղծվի մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմքը 18:2025 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը 18:1225 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը Պետերբուրգյան միջազգային համաժողովում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումները 18:0825 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա 18:0225 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը 17:5525 Հնս, 2026
  • Պապոյանն արտահանում իրականացնող գործարարների հետ քննարկել է միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը վերաբերող հարցեր 17:4925 Հնս, 2026
  • Կապահովվի կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը 17:4225 Հնս, 2026
  • Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան 17:3225 Հնս, 2026
  • Տեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը 17:2125 Հնս, 2026
  • Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը 17:1425 Հնս, 2026
  • Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը 17:0625 Հնս, 2026
  • ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին 17:0425 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Ոչ մի հեռախոս, որի օրինական ներմուծումը չի հաստատվում, ՀՀ տարածքում չի աշխատելու 17:0025 Հնս, 2026
  • «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը 16:5625 Հնս, 2026
  • ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին 16:5125 Հնս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը 16:4625 Հնս, 2026
  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազություն 16:4125 Հնս, 2026
  • Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց 16:2925 Հնս, 2026
  • Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 16:2225 Հնս, 2026
  • Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության 16:1825 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետն ազգությամբ հայ է 16:1225 Հնս, 2026
  • Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար 16:0625 Հնս, 2026
  • Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում. պաշտոնապես հիմնադրվեց IUCN Հայաստանի ազգային կոմիտեն 15:5725 Հնս, 2026
  • ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին 15:4425 Հնս, 2026
  • Երևանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել 15:3925 Հնս, 2026
  • Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման և հետևողականության ապահովման համար 15:3225 Հնս, 2026
  • 823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում 15:2125 Հնս, 2026
  • ԱԳ փոխնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են ՀՀ-ի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման քայլերը 15:0825 Հնս, 2026
  • ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. Թրամփ 15:0225 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն. վարչապետ 15:0025 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 100000-ի 14:5125 Հնս, 2026
  • Կան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրություն 14:4925 Հնս, 2026
  • Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին 14:3725 Հնս, 2026
  • Երևանում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում քամու հետևանքով ծառեր են տապալվել 14:2425 Հնս, 2026
  • Դա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը. Փաշինյանը՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին 14:2325 Հնս, 2026
  • Տրանզիտը ոչ թե տրանզիտ երկրին է կախվածություն բերում, այլ տրանզիտի վերջնական կետին. Փաշինյանը՝ «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համաձայնագրի մասին 14:1025 Հնս, 2026
  • Կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մնալ համակարգային խնդիր. ՄԻՊ 14:0425 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:5825 Հնս, 2026
  • Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի 13:5225 Հնս, 2026
  • Մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 11.7 տոկոս 13:4825 Հնս, 2026
  • Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը 13:4225 Հնս, 2026
  • TRIPP-ը կարող է լինել և՛ Միջին միջանցքի մաս, և՛ ավելի լայն նախագծերի մաս. Փաշինյան 13:3825 Հնս, 2026
  • Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. Կառավարությունը 177,8 մլն դրամ է հատկացրել 13:3325 Հնս, 2026
  • Եթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին 13:2525 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 13:1625 Հնս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի 13:0725 Հնս, 2026
  • Սևանա լճի պահպանությունից մինչև COP17․ ՇՄՆ-ում ընդունել են JICA-ի պատվիրակությանը 13:0425 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Լեգիտիմության 1 աղբյուր կա՝ ժողովուրդը. վարչապետը՝ ՍԴ-ում արդյունքների վիճարկման մասին 13:0025 Հնս, 2026
  • Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան 12:5225 Հնս, 2026
  • Գյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 12:4625 Հնս, 2026
  • 2026-ի մայիսին ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը. Փաշինյան 12:3725 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3525 Հնս, 2026
  • Կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բացը հնարավոր չէ հաղթահարել միայն պետական միջոցներով. Համբարձում Մաթևոսյանը՝ Լոնդոնում 12:3425 Հնս, 2026
  • Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. Վասիլև 12:3125 Հնս, 2026
  • ԵԱՏՄ ձևաչափում քննարկելու բան կա, և ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ քննարկումը սկսելու համար. Փաշինյան 12:2525 Հնս, 2026
  • Վառելիքի վաճառքի սահմանափակումների ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում Աստանայի հետ բենզինի մատակարարման շուրջ 12:2025 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1325 Հնս, 2026
  • Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները 12:1025 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015