• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 11:29
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:1820 Դեկ, 2022

Վարչապետը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար, նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Վահե Հովհաննիսյանին՝ հետագա աշխատանքում:

«Տեղյակ եք, որ այս փոփոխությունը տեղի է ունենում պարոն Խաչատրյանի՝ փոխվարչապետ նշանակվելու բերումով: Իհարկե, այդ հանգամանքն էլ պիտի շեշտեմ և ընդգծեմ, որովհետև առիթ չեմ ունեցել այդ թեմայով խոսելու. պարոն Խաչատրյան, ուզում եմ Ձեզ հաջողություններ մաղթել փոխվարչապետի կարգավիճակում: Նաև պիտի արձանագրեմ, ասեմ, որ այդ որոշման մեջ ամենևին երկրորդական դեր չի խաղացել Ֆինանսների նախարարության արդյունավետ աշխատանքը Ձեր գլխավորությամբ, և հույս ունեմ, որ այդ արդյունավետությունը, իհարկե, կդրսևորվի նաև փոխվարչապետի լիազորությունների և գործունեության տիրույթում: Իհարկե, հույս ունեմ, որ պարոն Հովհաննիսյանը, ով վերջին մեկ տարվա ընթացքում նաև աշխատել է Ֆինանսների նախարարությունում, կկարողանա այդ էստաֆետը վերցնել և զարգացնել: Միևնույն ժամանակ, հույս ունեմ, որ փոխվարչապետի և նախարարի կարգավիճակում արդյունավետ գործունեություն կծավալեք:

Շատ կարևոր շրջափուլում ենք գտնվում, որտեղ մի կողմից ունենք տնտեսական որոշակի նոր դինամիկա, մյուս կողմից՝ անվտանգության ավելի սրվող և ահագնացող մարտահրավերներ: Այս համատեքստում, հանրային ֆինանսների կառավարումը, պետական բյուջեի կատարումը, ծախսային հատվածի ճշգրիտ և արդյունավետ իրականացումը շատ էական դեր է խաղալու այս բոլոր գործընթացների կառավարման առումով: Ցանկանում եմ, որպեսզի այս ոլորտում մեր արդյունավետությունն էականորեն ավելանա: Մենք ընդարձակ ծրագրեր ենք իրականացնում կրթության ոլորտում, զինված ուժերի բարեփոխումներում, ընդհանրապես՝ ոչ միայն բանակում, այլև Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, Պետական պահպանության ծառայությունում, ստեղծվում է նաև Արտաքին հետախուզական ծառայություն: Այս առումով Ֆինանսների նախարարությունը և ֆինանսների նախարարի և փոխվարչապետի դերը դժվար է գերագնահատել նաև այն համատեքստում, որ, ի վերջո, մեր բոլոր բարեփոխումների և այդ ինստիտուցիոնալ փոփոխությունների հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով մեր տնտեսությունն արդյունավետ կգործի և կզարգանա, ներդրումային ինչպիսի միջավայր և գրավչություն կարող ենք ապահովել, որը նաև փոխվարչապետի գործառույթների տիրույթում է: Շատ կարևոր է, որ մենք այս որոշման արդյունքներն արագ տեսնենք նաև այն պետական կարևոր ծրագրերի իրականացման դինամիկայի առումով, որի մասին բազմիցս խոսել ենք:

Կրկին թույլ տվեք շնորհավորել, պարոն Խաչատրյան, Ձեզ և շնորհակալություն հայտնել: Պարոն Հովհաննիսյան, շնորհավորում և հաջողություն եմ մաղթում Ձեզ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆինանսների նախարարության ամբողջ կազմին, թիմին, որովհետև պիտի նաև ասեմ, որ վերջերս այստեղ Ֆինանսների նախարարության գործունեության 2022 թվականի հաշվետվությունը լսեցինք և պիտի արձանագրեմ, որ այն գոհացուցիչ էր, որովհետև տեսա, որ ինստիտուցիոնալ, համակարգված և կազմակերպված աշխատանք է տեղի ունենում՝ համահունչ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Իր հերթին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բարձր վստահության և նոր պատասխանատու պաշտոնում աշխատելու հնարավորության համար: 

«Ինձ համար կրկնակի պատասխանատու է այդ պաշտոնավարումը, հատկապես՝ այն խոսքերից հետո, որոնցով Դուք գնահատում եք Ֆինանսների նախարարության անցած մեկուկես տարվա աշխատանքը:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախարարության անձնակազմին, քանի որ դա եղել է թիմային աշխատանք, եղել է այստեղ ներկա և ոչ ներկա մեր բազմաթիվ գործընկերների 12 ժամը գերազանցող ամենօրյա աշխատանքի արդյունք: Ամենակարևորը, որ այդ աշխատանքի հիմքում ունեցել ենք միասնական տեսլական և նպատակ՝ ամեն օր բարելավել մեր աշխատանքի որակն այնպես, որ արդյունքը մեր հասարակության շահերին ծառայի լավագույն ձևով: Ես դա ինձ թույլ եմ տալիս ասել, որովհետև չի եղել մեզ մոտ որևէ առարկայական, բովանդակային քննարկում, երբ մենք առաջինը խոսացած չլինենք այդ հարցի, հետո՝ նոր անելիքների մասին: Իսկ այդ նպատակը լավագույն ձևով ձևակերպված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրում: Մեզ համար շատ հեշտ է եղել, որովհետև եղել է ուղեցույց, եղել է շրջանակ, որին միտված են եղել մեր բոլոր քննարկումները և այդ շրջանակներում լուծումներ գտնելու մտքով է, որ հավաքվել ենք այդ հարցերին լուծում տալու համար:

Առիթ եմ ունեցել ասելու, պարոն վարչապետ, նաև, երբ ինձ մեկուկես տարի առաջ գործուղում էիք Ֆինանսների նախարարի պաշտոնում աշխատելու, որ Ֆինանսների նախարարությունում առկա է բարձր պրոֆեսիոնալիզմով և մարդկային բարձր հատկանիշներով անձնակազմ, ովքեր թե լավ օրերին, թե վատ օրերին միշտ եղել են համախմբված: Վատ օրերին՝ նկատի ունեմ նաև այն դեպքում, երբ գուցե և ոչ բոլորն են իրենց սպասելիքներն արդարացրել, որովհետև ոչ միշտ է, որ աշխատանքը բերել է հաջողություն: Եղել են նաև անհաջողություններ, ժամանակավոր դժվարություններ:

Վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանը և գործընկերները լավագույն ձևով են կատարելու 2023 թվականի այն ծրագիրը, որը դրված է իրենց առջև: Իմ պատրաստակամությունն է եղել և շարունակում է լինել նոր պաշտոնում նույնպես ամենայն աջակցություն ցուցաբերել, որ նախարարության կողմից կատարված աշխատանքը լինի արդյունավետ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Ֆինանսների նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և գնահատականի համար: 

«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ նման աշխատանք կատարելով: Իհարկե, պարոն Խաչատրյանի սահմանած նշաձողից հետո բավականին դժվար է լինելու շարունակել համապատասխանել՝ հաշվի առնելով այն պրոֆեսիոնալ մասնագիտական մոտեցումը, նաև որպես ղեկավար՝ այն մոտեցումները, որոնք սահմանել է պարոն Խաչատրյանը: Վստահ եմ, որ մենք՝ Ֆինանսների նախարարության ամբողջ անձնակազմը, կանենք առավելագույնը Հայաստանում հանրային ֆինանսների կառավարումը բարձրացնելու և հասցնելու մի այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի աշխարհի ամենազարգացած երկրների մակարդակին»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:

Ամփոփելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր նպատակադրումը պետք է լինի, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներից հնարավոր քիչ կախված լինեն ինստիտուտների աշխատանքները, որովհետև, ի վերջո, քաղաքական պաշտոնյաները գալիս են և գնում, իսկ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի այն, որ նախարարություններում համակարգային, ինստիտուցիոնալ աշխատանք տեղի ունենա: Խոսելով նախորդ շրջանում ձեր կատարած աշխատանքի մասին, ես այդ նրբությունն ընդգծեցի, որովհետև լսելիս հաշվետվությունը՝ տեսա ինստիտուցիոնալ աշխատանք: Մենք՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ, առավելագույն հնարավորությունը պետք է ստեղծենք և կարողանանք առավելագույն չափով ոգեշնչել ոչ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանց, որպեսզի նրանք իրենց պոտենցիալը հնարավորինս բացահայտեն ի շահ պետության: Մեր երկրում մեծագույն խնդիրը նա է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից ժամանակի հետ գնալով ավելի քիչ բան կախված չլինի, որովհետև ինչքան էլ քիչ բան կախված լինի, միևնույնն է՝ ցանկացած երկրում շատ բան է կախված քաղաքական պաշտոններ զբաղեցնողներից:

Բայց մեր նպատակադրումն, ի վերջո, բոլոր ինստիտուտների կայացումն է: Իհարկե, մեզ համար մեծագույն խնդիր է, և մենք բազմիցս ենք քննարկել ու մտքում պետք է ունենանք այն, որ պետական հատվածում աշխատանքը պիտի բավարար չափով գրավիչ և մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ:

Այս առումով հույս ունեմ, որ հանրային կառավարման բարեփոխումները, որոնք շատ ծանր և բարդ փաթեթ են, ի վերջո, մեզ կհաջողվի պատշաճ հանգրվանի հասցնել և առաջիկա կառավարման մեր շրջանը մաքսիմալ շեշտադրված լինի ինստիտուտների կայացման վրա: Սա կարևորագույն խնդիրներից է, որը ես շատ ուրախ եմ, որ և՛ փոխվարչապետը, և՛ նախարարը հնարավորություն կունենան գործնականում իրագործելու, կամ շարունակելու դրան միտված այդ աշխատանքը: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին այս ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար»:

Դիտումների քանակ106
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար 10:3820 Դեկ, 2022 Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար Քաղաքականություն
  • Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ 19:2119 Դեկ, 2022 Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Քաղաքականություն
  • Վահե Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից 18:4019 Դեկ, 2022 Վահե Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից Քաղաքականություն
  • ՀՀ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը․ Նիկոլ Փաշինյան 11:1519 Դեկ, 2022 ՀՀ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը․ Նիկոլ Փաշինյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է 16:2615 Սեպ, 2026
  • Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ՀՀ-ից դիմում չենք ստացել. Գալուզին 16:1315 Սեպ, 2026
  • ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ 16:0215 Սեպ, 2026
  • Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը 15:5315 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը 15:4715 Սեպ, 2026
  • Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին 15:4315 Սեպ, 2026
  • Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը 15:3815 Սեպ, 2026
  • Գիտություն-բիզնես գործակցությունը՝ տնտեսության շարժիչ ուժ 15:2415 Սեպ, 2026
  • Սիրիայում շարունակվում են իշխանությունների որոշման դեմ ցույցերը 15:1215 Սեպ, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0915 Սեպ, 2026
  • Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 15:0415 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Եթե չեն ուզում հանեն, դա քննարկման հարց է. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մասին 15:0015 Սեպ, 2026
  • Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան 14:5915 Սեպ, 2026
  • «Գրանդ Քենդի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 67 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5615 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը 14:4115 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3015 Սեպ, 2026
  • Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման․ ԱՆ 14:2715 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1315 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները 13:5815 Սեպ, 2026
  • Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին 13:4815 Սեպ, 2026
  • Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը 13:4515 Սեպ, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է 13:3915 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են հրդեհի տարածումը և ահազանգել Փրկարար ծառայություն 13:3315 Սեպ, 2026
  • Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ 13:2115 Սեպ, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք 13:1415 Սեպ, 2026
  • Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին 13:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Գալուզինն անդրադարձել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցին | 15.09.2026 13:0015 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 12:5415 Սեպ, 2026
  • Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին 12:4515 Սեպ, 2026
  • Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը 12:3915 Սեպ, 2026
  • Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 12:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր 12:2915 Սեպ, 2026
  • Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել. Financial Times 12:1715 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1515 Սեպ, 2026
  • Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում 12:1115 Սեպ, 2026
  • Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան 12:0515 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ժամանել է Պեկին 12:0315 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0015 Սեպ, 2026
  • Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ 11:5715 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի 11:4915 Սեպ, 2026
  • Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ իրազեկում 11:4115 Սեպ, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3815 Սեպ, 2026
  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 11:3615 Սեպ, 2026
  • Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին 11:2915 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում 11:2315 Սեպ, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Աշխարհում բենզինը թանկանում է. ՀՀ-ում իրավիճակը մեղմել է դիվերսիֆիկացիան. փորձագետ 10:0015 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0015 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ ԱԹՍ-ների մասին ահազանգեր են հնչել Վիլնյուսում 09:5315 Սեպ, 2026
  • Հարթագյուղի գազամատակարարումը կդադարեցվի 09:1415 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը 08:2915 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2115 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0615 Սեպ, 2026
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր 22:4614 Սեպ, 2026
  • Կա գին, որը պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ ինքնիշխանության. պատգամավորը՝ գազի գնի մասին 22:3014 Սեպ, 2026
  • Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1314 Սեպ, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015