Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին և «Եվրամիության երիտասարդ դեսպան» նախաձեռնության մասնակիցներին:
.jpg)
Ողջունելով հյուրերին Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է.
.jpg)
«Ուրախ եմ այս հանդիպման համար: Իմ գործունեության մեջ հատկապես երիտասարդների հետ հանդիպումները շատ եմ կարևորում. ի վերջո, դուք ապագա կերտողներն եք: Ես 1988 թվականին ձեր նման երիտասարդ էի, երբ սկսեցի մասնակցել Ղարաբաղյան շարժմանը: Մեծ հույս ունեինք, որ մենք կկարողանանք մեր բոլոր հնարավորություններն օգտագործելով՝ խնդրին լուծում տալ: Ցավոք սրտի, խնդիրը շատ ավելի բարդ էր բոլոր կողմերով, և կոնֆլիկտը դարձավ մեր անկախության պատմության ուղեկիցը մինչ այսօր, և էլի, ցավոք սրտի, մենք լուծումը չենք գտել: Դա էլ, երևի թե, դուք պետք է գնահատական տաք, թե ինչը չենք կարողացել»:
.jpg)
Հանդիպման ընթացքում նախաձեռնության անդամներն անմիջական մթնոլորտում նախագահին են ներկայացրել նախաձեռնության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները, համայնքներում տարվող աշխատանքներն ու «Եվրամիության երիտասարդ դեսպան» ցանցի կողմից իրականացվող ծրագրերը:
.jpg)