• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել Ձերբակալվել է 6 անձ,... 10:55
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Շարունակելու ենք պահել մեր որդեգրած քաղաքականությունը՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ. Շիրակի մարզպետ
Հասարակություն
17:5819 Դեկ, 2022

Շարունակելու ենք պահել մեր որդեգրած քաղաքականությունը՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր կայացել է Շիրակի մարզի խորհրդի 2022-ի տարեվերջյան նիստը։
 
Возможно, это изображение один или несколько человек и в помещении
 
Նիստն անցկացվել է ընդլայնված կազմով, ներկա են եղել մարզային իշխանության, համայնքների, ուժային կառույցների, մարզպետարանի ենթակայության հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ։
 
«Տարեվերջյան նիստն ընդարձակ կազմով ենք անցկացնում, որովհետև մարզում առկա խնդիրների մասին պետք է խոսել բաց, առավել ևս բաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների և հանրության առաջ։ Ես կարծում եմ, որ պետական և հանրային ցանկացած գործիչ իր գործելակերպում պետք է լինի թափանցիկ, հաշվետու և իր գործունեությունը բացառապես պետք է հիմնված լինի օրինականության վրա։ Մոտեցումներում խստությունն ինքնանպատակ չէ, պարզապես պետք է արձանագրվի, որ օրինականությունն առավել է ամեն բանից։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ պաշտոնյաներն ունենում են կաշկանդվածություն՝ գործելակերպի կամ մոտեցումների։
 
Երբ չգիտեք ինչպես վարվեք՝ առաջարկում եմ՝ օրենքով։ Օրինականության հիմքում պետք է լինի թափանցիկ աշխատելաոճը։ Մենք շարունակելու ենք պահել մեր որդեգրած քաղաքականությունը՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։
 
Թեև մեզանից շատերը կարծում են, որ կոռուպցիան կաշառք տալ կամ ստանալն է, բայց շահերի բախումը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, հովանավորչությունը և այլ արատավոր երևույթները նույնպես կոռուպցիայի դրսևորումներ են, և ցանկացած դեպքում, երբ որ դա կնկատվի, կլինեն հստակ քրեաիրավական հետևանքներ»։
 
Возможно, это изображение один или несколько человек, люди сидят и люди стоят
 
Օրակարգային առաջին հարցն առնչվել է Շիրակի մարզպետարանի անձնակազմի կառավարման բնագավառում կատարված աշխատանքներին, որը զեկուցել է գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը։ Ներկայացվել է իրականացված աշխատանքների առավել կարևոր թվային վերլուծություն։ Ըստ այդմ, քաղծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2022-ին մարզպետարանը հայտարարել է 23 մրցույթ (2021-ին՝ 8 մրցույթ), բոլոր մրցույթները եղել են արտաքին, ապահովվել են դրանց անցկացման թափանցիկությունն ու հրապարակայնությունը։
 
Մարզպետարանը հրապարակային է եղել նաև մարզպետի բոլոր որոշումների հրապարակման առումով։ Տարեսկզբից մինչ օրս Շիրակի մարզպետն ընդունել է 675 որոշում, նախորդ տարի որոշումների թիվը եղել է 451։ Մարզպետի համապատասխան որոշումներով ֆինանսական օգնություն է տրամադրվել 998 քաղաքացու, մինչև տարեվերջ նրանց թիվն ավելանալու է։
 
Возможно, это изображение 2 человека и люди стоят
 
Կարևոր ձեռքբերում է ֆինանսական օգնության տրամադրման գործընթացն իրականացնող աշխատանքային խմբի աշխատակարգի փոփոխությունը, որով հստակ չափորոշիչներ են սահմանվել, և արդյունքում սուբյեկտիվ մոտեցումները այս հարցում բացառվում են։
 
«Հետևողական և աչալուրջ աշխատանքը մեր յուրաքանչյուրի պարտականությունն է անկախ նրանից պետական հանրային ինչ պաշտոն եք զբաղեցնում, և դրա կարևոր ցուցիչը քաղաքացու գոհունակությունն է։ Եթե մեր երկրի քաղաքացին գոհ է մեզանից, ուրեմն մենք լավ ենք աշխատում, հակառակը չի կարող լինել։ Մոտեցումներն ու ձեռագիրը շարունակում են մնալ նույնը»,- ընդգծել է մարզպետը։
 
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2022-ի 11 ամիսների կատարողականն է զեկուցել ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։ Համայնքների սեփական եկամուտները կատարվել է 86.4 տոկոսով։ Հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան համայնքում` 74 տոկոս, Անի համայնքն էլ՝ 74․4 տոկոս։
 
Գրանցված ցուցանիշները, ըստ մարզպետի, ամենևին գոհացուցիչ չեն․ «Եկեք արձանագրենք, որ սեփական հարկերի, տուրքերի հավաքագրման նկատամբ վերահսկողությունը համայնքի ղեկավարի ուղիղ պարտականությունն է, դա համայնքի պարտադիր լիազորություններից է և չկատարումը խոսում է լիազորությունների ոչ պատշաճ կատարման մասին։ Հարգելի համայնքի ղեկավարներ, եթե որևէ վարչական ղեկավար իր պարտականությունները չի կատարում, ապա սա ուղիղ ցուցիչ է ազատման։ Պետք է չլինեն արտոնյալներ, որոնք կխուսափեն իրենց պարտավորությունները կատարելուց։ Բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ ցանկացած քաղաքացի կփորձի օրենք խախտել, ձեր մարզպետը ձեր կողքին է, որովհետև օրենքի առաջ բոլորն են հավասար»։
 
2022-ին մարզում փաստացի իրականացված սուբվենցիոն ծրագրերի և 2023-ի համար ներկայացված հայտերի մասին է խոսել զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
 
Ըստ զեկուցողի՝ 2022-ին ներկայացվել է 31 սուբվենցիոն ծրագիր՝ 123 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 7 մլրդ 192 մլն 765 հազար դրամ, գումարի 53․4 տոկոսը Կառավարության համամասնությունն է։ 2023-ին ներկայացվել է 18 ծրագիր՝ 3.5 մլրդ դրամի շրջանակներում, պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 2 մլրդ դրամ (56.1%)։
 
Մարզպետը վստահեցրել է աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը լինելու է խիստ, չի ընդունվելու ոչ մի թերացում, ինչպես նաև անհարկի ձգձգում։
 
2022-ին մարզում իրականացված կապիտալ շինարարության ծրագրերի մասին զեկուցել է քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
 
2022-ին բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով շուրջ 51 մլրդ 500 մլն դրամի կապիտալ ներդրում է կատարվել։ Այդ գումարի շրջանակներում իրականացվել են 6 բնակելի շենքերի, 34 դպրոցների, մանկապարտեզների և մարզադպրոցների, 13 միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհահատվածների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ: 2021 թվականի համեմատությամբ ներդրումների ծավալն (40,1 մլրդ դրամ) աճել է շուրջ 29%-ով:
 
Շինաշխատանքների իրականացման մասով մարզպետը կարևորել է պետբյուջեից մարզ եկող յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը, իսկ պատկան մարմիններին հորդորել է հատկապես հետևողականություն ցուցաբերել ապօրինի շինարարության բացառման առումով։
 
«Բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ ապօրինի կզավթեն, կզբաղեցնեն համայնքային կամ պետական հողը, կամ ապօրինի շինարարություն կիրականացնեն, կանգնելու են օրենքի առաջ»,- վստահեցրել է Նազելի Բաղդասարյանը։
 
Մարզը առաջատար դիրքերում է մեդալակիրների, օլիմպիադաների և մարզական ձեռքբերումների առումով։
 
Կրթական ու առողջապահական հաստատությունների տնօրեններին մարզպետը հորդորել է լինել զգոն, աշխատանքում՝ առավել պարտաճանաչ․ «Քաղաքացիների հետ շփման ընթացքում բազմաթիվ ահազանգեր ենք ստանում առավելապես բուժհաստատություններում սպասարկման որակի վերաբերյալ, դժգոհություններ կան նաև ուռճացված հաստիքացուցակների հետ կապված։ Ես խնդրում եմ, որ դուք առավել ուշադիր լինեք սպասարկման որակի պատշաճ կազմակերպման նկատմամբ։ Նշեմ, որ դպրոցներում նույնպես ունենք բազմաթիվ խնդիրներ, հաստիքացուցակներում առկա են անհասկանալի հաստիքներ, և լիահույս եմ, որ 2023 թվականին իմ մոտեցումներին համապատասխան հաստիքացուցակները կվերանայվեն»։
 

 

Դիտումների քանակ49
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026
  • Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով 16:5724 Օգս, 2026
  • ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ 16:4524 Օգս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում 16:3724 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3224 Օգս, 2026
  • Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ 16:3024 Օգս, 2026
  • Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից 16:2624 Օգս, 2026
  • Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում 16:1724 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը 16:0724 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC 16:0024 Օգս, 2026
  • Միջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Փաշինյան 15:5324 Օգս, 2026
  • ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. վարչապետ 15:4624 Օգս, 2026
  • Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացեք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին 15:3824 Օգս, 2026
  • Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան 15:2324 Օգս, 2026
  • Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 15:1924 Օգս, 2026
  • 2026-ի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 15:0724 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:5824 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին 14:5624 Օգս, 2026
  • Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին 14:5024 Օգս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 14:3824 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015