• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 00:0607 Դեկ, 2022

Դեկտեմբերի 5-ի դրությամբ՝ շտապօգնության կանչերի մոտ 10%-ը սուր շնչառական վարակով հիվանդներ են եղել

Տարածաշրջանի և եվրոպական մի շարք երկրներ նախազգուշացնում են՝ սուր շնչառական հիվանդությունների, մասնավորապես` գրիպի տարածման ակտիվություն է նկատվում: Հայաստանում ևս վերջին շաբաթներին այս ցուցանիշն աճել է: Մասնագետների խոսքով՝ այս պահին մեր երկրում ամենատարածվածը գրիպի H1N1 շտամն է:

Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը աճել է 1.1 անգամ, և մենք շեմից բարձր ենք 1.5 անգամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության մակարդակը 1.1 անգամ ցածր է:

Սուր շնչառական վարակների սեզոնը սովորաբար սկսվում է հոկտեմբերին և շարունակվում մինչև մայիս։ Դեկտեմբերի 5-ի դրությամբ՝ շտապօգնության կանչերի մոտ 10%-ը սուր շնչառական վարակով հիվանդներ են եղել, մեծ մասը` երեխաներ: Հիվանդացությամբ պոլիկլինիկա է դիմել 1329 պացիենտ, որոնց մոտ 80 տոկոսը` մինչև 4 տարեկան. այս պատճառով ծանրաբեռնված են աշխատում նաև մանկական հիվանդանոցները։

Լիանա Նազարյան («Մուրացան» հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար) - Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ է հիմնականում ավելի ծանր ընթացք ունենում, միջին ծանրությունից մինչև ծանր վիճակ ունենում ենք: Թեթև երեխաներին հիմնականում սպասարկում ենք ամբուլատոր և ուղղորդում ենք պոլիկլինիկաներ:

Մասնագետների խոսքով՝ շատերը չեն կարողանում սուր շնչառական հիվանդությունը տարբերակել կորոնավիրուսից: Դրա համար բժիշկները խորհուրդ են տալիս հետազոտվել և պատվաստվել, ինչը զգալիորեն նվազեցնում է ծանր դեպքերի թիվը:

Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Պատվաստումը թույլ կտա ոչ միայն խուսափել ծանր դեպքերից, առհասարակ թույլ կտա խուսափել հիվանդացության բարձրացումից և ազատել բուժհաստատությունները մեծ քանակությամբ դիմելիություններից թոքաբորբերի և սուր շնչառական հիվանդությունների հետ կապված:

Սուր շնչառական հիվանդությունները՝ կախված տեսակից, տևում են 5-7 օր: Մասնագետները հորդորում են՝ ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, չայցելել հասարակական վայրեր և անմիջապես դիմել առողջության առաջնային պահպանման օղակի բժշկին:

Հեղինակ` Լուսինե Գրիգորյան

Դիտումների քանակ61
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015