• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ ՊԵԿ պատվիրակությունն ԱՄՆ-ում մասնակցել է «Հարկերը և կայուն զարգացման նպատակները» թեմայով եռօրյա երկխոսությանը
Հասարակություն
22:3105 Դեկ, 2022

ՀՀ ՊԵԿ պատվիրակությունն ԱՄՆ-ում մասնակցել է «Հարկերը և կայուն զարգացման նպատակները» թեմայով եռօրյա երկխոսությանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունն  աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է Կոլումբիայի համալսարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված «Հարկերը և կայուն զարգացման նպատակները» թեմայով եռօրյա երկխոսությանը:

Եռօրյա միջոցառման ընթացքում քննարկվել են հարկային եկամուտներն ավելացնելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները՝ միջազգային իրավական գործիքակազմի օգտագործման միջոցով, ինչպես օրինակ, հարկային մարմինների միջոցով ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման և դրա շրջանակի ընդլայնման միջոցով։

Միջոցառման ընթացքում հանդես են եկել մի շարք համաշխարհային համալսարանների պրոֆեսորներ և տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ: 

Նշենք, որ վերջերս ՊԵԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ պաշտոնապես մեկնարկել է «Հարկային ոլորտը հանուն կայուն զարգացման նպատակների» նոր ծրագիրը: Այն հիմք է հանդիսանալու 2022-2024թթ. ՄԱԶԾ և ՊԵԿ միջև համագործակցությանը՝ խթանելով հարկային մարմնի կարողությունների հզորացմանը՝ պայքարելու հարկերից խուսափելու, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ: «Հարկային ոլորտը հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնությունը կարևորում է նաև հարկային դաշտը սոցիալական պարտավորությունների ընդլայնման տեսանկյունից՝ կառավարման ներկայացուցչական և արդյունավետ գլոբալ համակարգում: ՄԱԶԾ «Հարկային ոլորտը հանուն կայուն զարգացման նպատակների» ծրագիրը Միավորված ազգերի կազմակերպության «Կայուն զարգացման նպատակներ» գլոբալ նախաձեռնության բաղկացուցիչ մասն է հանդիսանում։ 

Դիտումների քանակ34
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015