• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական... 21:50
Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից... 19:12
Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանը և Աբդել... 19:07
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 16:4402 Դեկ, 2022

Երևան համայնքին պատճառվել է 15 միլիոն դրամից ավելի վնաս. ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված, ծառայողական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցանքների մասին։

Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը, ընդգրկված լինելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կազմում, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված աղդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով։ Նա, նախնական համաձայնություն ձեռք բերելով նույն հանձնաժողովի մյուս պաշտոնատար անձանց հետ, խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը։ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին փաստացի չկայացած, բովանդակությունն աղավաղված պաշտոնական շրջանառության ենթակա աճուրդի նիստի թիվ 1 արձանագրության հիմքով կազմակերպել է 250 քմ մակերեսով հողամասն ընդամենը 10 միլիոն 500 դրամով իր հետ փոխկապակցված անձին օտարելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի համապատասխան որոշման հիման վրա անձի հետ հողամասի օտարման պայմանագիր կնքելու, ապա նույն օրը բնակելի և հասարակական կառուցապատման աշխատանքներ իրականացնելու ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ 2015 թվականի մայիսի 6-ին՝ բնակելի և հասարակական նշանակության կառուցապատում իրականացնելու համար 36 ամիս ժամկետով շինարարության թույլտվություն տրամադրելու ապօրինի գործընթացները։

Այնուհետև, խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, ընդլայնման նպատակով 2016 թվականի մայիսի 11-ին կազմակերպել է նշված հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող 195 քմ մակերեսով հողամասն ընդամենը 4 միլիոն 943 հազար դրամով, ուղղակի վաճառքի եղանակով, նույն անձին օտարելու, իսկ 2018 թվականի մարտի 30-ին մինչև 5 հարկանի նկուղային կամ կիսանկուղային հարկով բնակելի և հասարակական նշանակության շինության կառուցման աշխատանքային նախագիծ։ 2018 թվականի ապրիլի 25-ին էլ կազմակերպել է 36 ամիս ժամկետով բնակելի և հասարակական նշանակության շինության շինթույլտվություն տրամադրելու ապօրինի գործընթացները, ապա վերոգրյալ հողամասերում արդեն իսկ կառուցված 1117 քմ մակերեսով անավարտ շինությունը 2018 թվականի մայիսի 5-ին ձևական նվիրատվության պայմանագրի հիման վրա գրանցել է կնոջ, որդիների և հարսների անուններով՝ այդ կերպ Երևան համայնքի օրինական շահերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 15 միլիոն 443 հազար դրամի վնաս։

Փաստի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Դիտումների քանակ31
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՄԻԵԴ վճիռների հիման վրա ՀՀ-ում առաջին անգամ դատավորի լիազորություն է դադարեցվել 22:5829 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը 22:2729 Հնվ, 2023
  • Տնային կալանքի և վարչական հսկողության համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգը Հայաստանում է 21:5729 Հնվ, 2023
  • Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում 21:5029 Հնվ, 2023
  • Շահառուների մեծ մասն ստացել է Արցախից տեղահանվածների բնակարանային մատչելիության ծրագրի հավաստագիրը 21:3229 Հնվ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 29.01.2023 21:0029 Հնվ, 2023
  • Սփյուռքի դպրոցները գրքերի կարիք ունեն | Հարցազրույց Արարատ Ղուկասյանի հետ 20:3429 Հնվ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 29.01.2023 20:0029 Հնվ, 2023
  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ 19:1229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 19:0729 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահն ընդլայնված կազմերով հանդիպում են ունեցել 18:3229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին 17:4529 Հնվ, 2023
  • Ի պատիվ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի՝ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ 17:3529 Հնվ, 2023
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել 17:0729 Հնվ, 2023
  • Վստահ եմ, որ առաջիկայում համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի. Խաչատուրյանը՝ Եգիպտոսի նախագահին 16:4729 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր 15:3829 Հնվ, 2023
  • Երևանի Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է 15:2829 Հնվ, 2023
  • Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից Արցախում կվերսկսվի ուսումնական գործընթացը 15:2129 Հնվ, 2023
  • Իրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին 15:0029 Հնվ, 2023
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով 14:3829 Հնվ, 2023
  • Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում հրդեհ է բռնկվել 14:3429 Հնվ, 2023
  • Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը 13:3329 Հնվ, 2023
  • Արարատ Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակը 13:2529 Հնվ, 2023
  • Արցախից 6 հիվանդ Կարմիր խաչի կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ 12:1729 Հնվ, 2023
  • Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի 11:3329 Հնվ, 2023
  • Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է 11:0829 Հնվ, 2023
  • Իրանի ՊՆ-ն մեկնաբանել է Սպահանում ԱԹՍ-ների հարձակումը 11:0029 Հնվ, 2023
  • Այսօր որևէ կացարանում հրդեհ չի եղել. ՊՆ մամուլի քարտուղար 10:2729 Հնվ, 2023
  • Արագածոտնի, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 09:5529 Հնվ, 2023
  • Նոր նյութերի սինթեզ՝ դեղագիտության ոլորտում 00:5329 Հնվ, 2023
  • Հայագիտության հանրայնացումը՝ ժամանակի հրամայական 00:2529 Հնվ, 2023
  • Ընդունել դիմացինին՝ առանց ծաղրելու. ուսուցողական ինտերակտիվ ներկայացում 00:0329 Հնվ, 2023
  • Հունվարի 29-ի եղանակային կանխատեսումները 23:3928 Հնվ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015