• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին. Սուրեն Պապիկյան ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք... 19:12
Զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը. Սուրեն Պապիկյան Զինվորների ծառայությունն առավել հարմարավետ... 18:27
Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացում Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային... 17:46
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Թվային տեխնոլոգիաները նպաստում են պրոբացիայի ծառայության զարգացմանը. տեխնիկական աջակցություն ԱՄՆ-ից
Հասարակություն
13:4729 Նմբ, 2022

Թվային տեխնոլոգիաները նպաստում են պրոբացիայի ծառայության զարգացմանը. տեխնիկական աջակցություն ԱՄՆ-ից

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենն այցելել են Պրոբացիայի ծառայություն՝ ծանոթանալու ծառայության կարողությունների զարգացմանը միտված համատեղ քայլերի արդյունքներին:
 
ԱՄՆ կառավարությունը Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) միջոցով Պրոբացիայի ծառայության Երևան քաղաքի և մարզային մարմիններին է նվիրաբերել գույք և համակարգչային սարքավորումներ, որոնք կնպաստեն ծառայության զարգացմանն ու արդյունավետ գործունեությանը։
 
Այցի շրջանակներում Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է ցածր ռիսկայնություն ունեցող պրոբացիայի շահառուների հետ մատնահետքի ճանաչման էլեկտրոնային սարքավորման աշխատանքի միջոցով պրոբացիայի շահառու-պրոբացիայի ծառայող շփումը նվազագույնի հասցնելու պիլոտային ծրագիրը, որը կգործի Երևանում: Շրջայց է կատարվել նաև էլեկտրոնային մոնիթորինգի վերանորոգված և կահավորված, ծրագրատեխնիկական սարքավորումներով համալրված, ինչպես նաև նոր ստեղծված վերականգնողական աշխատանքների ստորաբաժանման աշխատասենյակներում և հոգեբանական աջակցության տրամադրման համար առանձնացված սենյակներում:
 
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) օժանդակությամբ պրոբացիայի ծառայողներն ունեն աշխատանքային անհրաժեշտ կենսապայմանները: Նա նաև փաստել է, որ ցածր ռիսկայնություն ունեցող անձանց հետ շփումը նվազագույնի հասցնելուն միտված պիլոտային ծրագիրը նպատակ ունի մի կողմից պրոբացիայի ծառայողների ներուժն ավելի բարձր ռիսկայնություն ունեցող անձանց հետ աշխատանքին ուղղելու, մյուս կողմից՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու:
 
Սարգսյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը հանրապետությունում պրոբացիայի ինստիտուտի զարգացման ռազմավարական առաջնահերթություն ունի, ուստի, առաջիկա տարվա ընթացքում ինտենսիվորեն շարունակվելու են ծառայության աշխատանքում փոփոխությունների իրականացումը, որոնք դրական առումով իրենց ազդեցությունն են թողնելու թե՛ ծառայողների, թե՛ շահառուների վրա:

Հանդիպման մասնակիցները փոխանակվել են արդյունավետ համագործակցության համար շնորհակալական խոսքերով՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու ակնկալիքով:
Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, ծրագրի թիմի աշխատակիցները և Պրոբացիայի ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները:

 

Դիտումների քանակ23
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մասնագիտական վերապատրաստման կենտրոն՝ Պրոբացիայի ծառայության շահառուների համար Արարատ համայնքում 00:1518 Նմբ, 2022 Մասնագիտական վերապատրաստման կենտրոն՝ Պրոբացիայի ծառայության շահառուների համար Արարատ համայնքում Հասարակություն
  • Պրոբացիայի ծառայողները կվերապատրաստվեն նաև Եվրոպայի խորհրդի հեղինակավոր HELP ծրագրով 19:1211 Հոկ, 2022 Պրոբացիայի ծառայողները կվերապատրաստվեն նաև Եվրոպայի խորհրդի հեղինակավոր HELP ծրագրով Իրավունք
  • Պատժողականից անցում վերասոցիալականացման. հանրային քննարկում Պրոբացիայի ծառայության վերափոխման թեմայով 16:1126 Օգս, 2022 Պատժողականից անցում վերասոցիալականացման. հանրային քննարկում Պրոբացիայի ծառայության վերափոխման թեմայով Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին. Սուրեն Պապիկյան 19:1202 Փտր, 2023
  • Ուկրաինայի ուժայինները խուզարկություններ են կատարել գործող և նախկին պաշտոնյաների տներում 19:0702 Փտր, 2023
  • Արմավիրի մարզպետը Մեծամորում​ հետևել է սուբվենցիոն ծրագրով​ իրականացված աշխատանքներին 19:0102 Փտր, 2023
  • Լուրեր 19:00 | 02.02.2023 19:0002 Փտր, 2023
  • Անբարեխիղճ տնտեսվարողին պատասխանատվության ենթարկելու նոր կարգ 18:5202 Փտր, 2023
  • Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և կշարունակի պահպանել ռազմական չեզոքություն. Վուչիչ 18:4402 Փտր, 2023
  • Գյումրու ղեկավարը հետևել է փողոցների մաքրման և աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքների ընթացքին 18:3302 Փտր, 2023
  • Զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը. Սուրեն Պապիկյան 18:2702 Փտր, 2023
  • Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով. ԱՆ 18:2102 Փտր, 2023
  • Արմավիրի մարզում զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթի շրջանակում 4 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան 18:1302 Փտր, 2023
  • Աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևաչափը կդառնա ինստիտուցիոնալ. Ժաննա Անդրեասյան 18:0502 Փտր, 2023
  • Կարսում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը 17:5402 Փտր, 2023
  • Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացում 17:4602 Փտր, 2023
  • Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները 17:4402 Փտր, 2023
  • Տիգրան Խաչատրյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության զարգացման հնարավորությունները 17:3802 Փտր, 2023
  • Տավուշի մարզի պարեկները ծառայության ժամանակ զենքեր են հայտնաբերել 17:2702 Փտր, 2023
  • Աշոցքի, Մարալիկի, Գյումրու տարածաշրջաններում բուք է 17:2202 Փտր, 2023
  • Շրջհարկի և միկրոձեռնարկատիրության դիմումները՝ մինչև փետրվարի 20-ը 17:1302 Փտր, 2023
  • Արման Խոջոյանը ձկնաբուծության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է խնդիրները 17:0602 Փտր, 2023
  • Հուլուսի Աքարը կարևորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը 17:0102 Փտր, 2023
  • Լուրեր 17:00 | 02.02.2023 17:0002 Փտր, 2023
  • Ակնկալվում է բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը 16:4902 Փտր, 2023
  • Իսրայելը հաստատել է Գազայի հատվածի տարածքին ավիահարվածներ հասցնելու տեղեկությունը 16:3802 Փտր, 2023
  • Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին 16:3002 Փտր, 2023
  • Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Բաքոյան 16:2402 Փտր, 2023
  • Արարատ Միրզոյանը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր 16:1202 Փտր, 2023
  • ՔԿ-ում որոշվել են 2022 թ․ լավագույն արդյունքներ ցույց տված «Տարվա ստորաբաժանումները» և «Տարվա քննիչը» 16:0802 Փտր, 2023
  • Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 15:5702 Փտր, 2023
  • ԵԱՍՄ համայնքային հիմնարկի դանակահարված աշխատակիցներից մեկը վիրահատվել է 15:4602 Փտր, 2023
  • Ուկրաինային տանկերի մատակարարումը ռիսկային քայլ է և չի նպաստի հակամարտության կարգավորմանը. Էրդողան 15:3702 Փտր, 2023
  • Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը 15:2702 Փտր, 2023
  • 50-75 տարեկան քաղաքացիների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը կշարունակվի 15:2302 Փտր, 2023
  • ՀՀ հետաքրքրվածության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրում. Լավրով 15:1102 Փտր, 2023
  • Հրանտ Աբազյանը նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալ 15:0902 Փտր, 2023
  • Կշարունակենք շփումները «3+3» ձևաչափում. Լավրով 15:0302 Փտր, 2023
  • Լուրեր 15:00 | 02.02.2023 15:0002 Փտր, 2023
  • ՀՀ վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Ալմաթի 14:5402 Փտր, 2023
  • Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության գծով տեղակալի խորհրդականին 14:4202 Փտր, 2023
  • Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն էին պատկանում. Լավրով 14:4002 Փտր, 2023
  • Զինդատախազությունն ուսումնասիրություններ է իրականացրել ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության կենտրոնական պահեստում 14:2902 Փտր, 2023
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է բանկերի ներկայացուցիչների հետ 14:1902 Փտր, 2023
  • Արցախում 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում 14:0602 Փտր, 2023
  • Առաջարկվում է հստակեցնել հաշմանդամության սահմանման շեմերը 13:5102 Փտր, 2023
  • Փետրվարի 1-ին Երևանում ծնվել է 64 երեխա 13:3802 Փտր, 2023
  • Հանրային քննարկման է դրվել մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը 13:2802 Փտր, 2023
  • Վահրամ Դումանյանը նշանակվել է հանրապետության նախագահի խորհրդական 13:1902 Փտր, 2023
  • Կոնգրեսական Սանչեսն ընդգծել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը 13:1802 Փտր, 2023
  • Ռուսաստանը չի դիմել ՀԱՊԿ անդամ երկրներին հատուկ ռազմական գործողության հարցում օգնության համար. Լավրով 13:0902 Փտր, 2023
  • Ոստիկանները բացահայտել են Բերդի համայնքապետարանի տերմինալից կատարված գողությունը 13:0302 Փտր, 2023
  • Լուրեր 13:00 | 02.02.2023 13:0002 Փտր, 2023
  • Սպահանում ՊՆ օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ 12:5802 Փտր, 2023
  • Արցախից վեց հիվանդ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ 12:5402 Փտր, 2023
  • Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ 12:4602 Փտր, 2023
  • ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդականը Ադրբեջանում հանդիպել է Ալիևի հետ 12:4102 Փտր, 2023
  • Քննարկվել է Հայաստանի և Մալթայի միջև համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հարցը 12:3102 Փտր, 2023
  • ԵԱՍՄ համայնքային հիմնարկի աշխատակիցներին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:2402 Փտր, 2023
  • Ռուսաստանը կչեղարկի ԱՊՀ երկրների զինծառայողների կենսաթոշակային ապահովումը 12:2102 Փտր, 2023
  • Ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք. Անահիտ Ավանեսյան 12:1802 Փտր, 2023
  • Կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյանը՝ վաշտի կացարանում հրդեհից տուժածների առողջական վիճակի մասին 12:1202 Փտր, 2023
  • Կառավարությունը 547 մլն 887 հազար դրամ կուղղի Շիրակի մարզի սուբվենցիոն 4 ծրագրի համաֆինանսավորմանը 12:0902 Փտր, 2023
  • Գործադիրը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը 11:5902 Փտր, 2023
  • Սենատոր Մենենդեսը հանդես է եկել ԱՄՆ առևտրի նախարարության՝ Ադրբեջանին մահաբեր զենք մատակարարելու մտադրության դեմ 11:5402 Փտր, 2023
  • Կառավարության անդամների ճեպազրույցները | ՈՒՂԻՂ 11:4502 Փտր, 2023
  • Հաստատվեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը 11:4302 Փտր, 2023
  • Կառավարությունը 25 սուբվենցիոն ծրագրերի համար 7 մարզպետարանի հատկացրեց 1 միլիարդ 412 միլիոն դրամ 11:3402 Փտր, 2023
  • ՀՀ զինված ուժերում բարեփոխումների շրջանակում նախատեսվում է փոխել անձնակազմի հանդերձանքը 11:2402 Փտր, 2023
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը վայելում է Բլինքենի անձնական վստահությունը. Պատել 11:2102 Փտր, 2023
  • «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 2 աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս 11:1802 Փտր, 2023
  • Մարտի 1-ից մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 11:1402 Փտր, 2023
  • 2022-ին վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար. ՊԵԿ 11:0202 Փտր, 2023
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0002 Փտր, 2023
  • Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն 10:4902 Փտր, 2023
  • Գրիգոր Մինասյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները 10:4302 Փտր, 2023
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 43 դեպք 10:3602 Փտր, 2023
  • Լուրեր 10:00 | 02.02.2023 10:0002 Փտր, 2023
  • Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար 09:5402 Փտր, 2023
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան 09:4602 Փտր, 2023
  • Թալինի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Տաշիրի և Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:3102 Փտր, 2023
  • Հանքաքարից պղնձի մանրէաբանական կորզում․ նոր հետազոտություն 09:2702 Փտր, 2023
  • Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինն առանձնազրույց կունենան 09:0602 Փտր, 2023
  • Համտես խոհարարների համար 08:5302 Փտր, 2023
  • Սարի թաղում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին 08:2102 Փտր, 2023
  • Հայաստանում կներդրվի շտապօգնության նոր մոդել 00:4502 Փտր, 2023
  • Մելիքգյուղը սուբվենցիոն ծրագրով առաջին անգամ գազիֆիկացվում է 00:2002 Փտր, 2023
  • Երևանի ճանապարհներն այսուհետև կնորոգվեն նախապես մշակված նախագծի առկայությամբ 00:0702 Փտր, 2023
  • Լուիս Լ. Բոնոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի` կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական 23:5301 Փտր, 2023
  • Փետրվարի 2-ի եղանակային կանխատեսումները 23:2601 Փտր, 2023
  • Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է «իրանական շուրջ 40 լրտեսի» ձերբակալման մասին 23:0601 Փտր, 2023
  • Փետրուար 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 22:3401 Փտր, 2023
  • Հարցազրույց Քրիստինե Վարդանյանի հետ 22:0601 Փտր, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.02.2023 22:0601 Փտր, 2023
  • Լոռին ներդրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում 21:2801 Փտր, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 01.02.2023 21:0001 Փտր, 2023
  • ԵՄ-ն Կիևի գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայի անդամակության հարցն ու Զելենսկու «խաղաղության ծրագիրը» 20:4801 Փտր, 2023
  • Մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում 20:4701 Փտր, 2023
  • Լևոն Կասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ 20:4601 Փտր, 2023
  • Իսրայելը կարող է Ուկրաինային «երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ մատակարարել 20:4301 Փտր, 2023
  • «Նկարազարդ հասարակածը» համախմբել է աշխարհի արվեստագետներին 20:4101 Փտր, 2023
  • Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ 20:3801 Փտր, 2023
  • 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 281 նոր անուն կա 20:3701 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015