Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ տեղադրված կրպակները:
Գործընթացը լինելու է շարունակական, և հանգստի գոտու տարբեր հատվածներում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցներն ու կրպակները փուլ առ փուլ վերածվելու են կանաչապատ տարածքների՝ տեղեկացնում են քաղաքապետարանից: