Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր Տավուշի մարզպետարանում ընդունել է Թումոյի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին:
Քննարկվել են Իջևանում Թումո տուփ տեղադրելու հետ կապված մի շարք հարցեր:
Կողմերը լիահույս են, որ շուտով Իջևան քաղաքն էլ կունենա իր Թումո տուփը, որտեղ համայնքի պատանիների համար հասանելի կդառնա Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածք:
Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը Մարի Լու Փափազյանին է հանձնել հուշանվեր՝ ի նշան բարեկամության: