• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 11:29
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները  «Երևանի մանկան տուն» այցի ընթացքում արձանագրել են մի շարք հիմնախնդիրներ
Հասարակություն
09:4509 Նմբ, 2022

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները «Երևանի մանկան տուն» այցի ընթացքում արձանագրել են մի շարք հիմնախնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել «Երևանի մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Այցի ընթացքում կիրառվել են տեղադիտման, դիտման, մասնագետների հետ զրույցի, առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության մեթոդները։ Ուսումնասիրվել է  հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և համապատասխան փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին և կիրառելի չափանիշներին:

Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների և հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը:

Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց մի մասն իրենց բնույթով համակարգային է և բնորոշ է երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող մի շարք այլ հաստատությունների։ Այսպես.

•    երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը, քանի որ բացակայում են համապատասխան մասնագետների համար նախատեսված ուղեցույցներ, մասնագիտական  աշխատանքի ձևաչափեր կամ այլ կարգավորումներ: Մինչդեռ միայն այս դեպքում է հնարավոր յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները.

•    բազմամասնագիտական թիմի ներսում բացակայում է արդյունավետ համագործակցությունը, որը գործնականում կերաշխավորի երեխայի լավագույն շահի և նրա զարգացման հնարավորությունների նկատմամբ հարգանքի սկզբունքները։ Արձանագրվել է, որ առկա է բազմամասնագիտական թիմի աշխատանքների հստակ կանոնակարգման անհրաժեշտություն։ Հաստատությունում ներդրված չեն դեպքերի վարման հստակ մեթոդաբանություն և գործիքակազմ.

•    մասնագիտական հստակ և թիրախային աշխատանքների արտացոլման նպատակով բացակայում են արդյունավետ փաստաթղթավորման մեխանիզմները, ինչի հետևանքով անհասկանալի է, թե բազմամասնագիտական թիմի կողմից կոնկրետ երեխայի զարգացման համար ինչ ընդհանուր նպատակներ են սահմանվել, դրանց հասնելու համար կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվել, և ինչ խնդիրներ են վերհանվել դրանց արդյունքում։ Մասնագետները հիմնականում կատարում են կարճ և ընդհանրական բնույթի գրառումներ որոշակի ժամանակահատվածում նախատեսվող և իրականացվող աշխատանքների վերաբերյալ, որոնք չեն արտացոլում աշխատանքների մեթոդաբանությունը, բնույթը և հաճախ նույնատիպ են երեխաներից շատերի համար։ Արդյունքում՝ նեղ մասնագետների կողմից փաստացի կատարված աշխատանքի արդյունքների մասին գրառումները համակարգված և արդյունավետ չեն, որոշ դեպքերում դրանք կրում են ձևական բնույթ և հստակ տեղեկություններ չեն պարունակում երեխայի իրական կարիքների վերաբերյալ.

•    արձանագրվել են դեպքեր, երբ հաստատության տարբեր տարիքային խմբերում խնամվում են քույր-եղբայր կամ ազգական երեխաներ, սակայն բավարար աշխատանքներ չեն իրականացվում նրանց ազգակցական կապի պահպանման ուղղությամբ։ Մինչդեռ այս դեպքերում առանձնակի ուշադրություն պետք է դարձնել երեխաների փոխհարաբերությունները պահպանելու, հուզական կապն ամրապնդելու ուղղությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքի իրացման տեսանկյունից։ Այս դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել հաստատության տարբեր խմբերում գտնվող և ազգական համարվող երեխաների հանդիպումները, շփումները, համատեղ զբաղմունքներն առավելագույնս խթանելու ուղղությամբ.

•    ներդրված չեն որդեգրող,  խնամատար ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման  մասնագիտական մոտեցումների և փաստաթղթավորման, ինչպես նաև մասնագիտական գնահատման արդյունքների ներկայացման արդյունավետ և համակարգված մեխանիզմներ։ Օրինակ՝ գրանցվել են դեպքեր, երբ երեխայի խնամքը կազմակերպվել է խնամատար ընտանիքում, սակայն որոշ ժամանակ անց վերջինս հրաժարվել է խնամատարությունից, ինչը հոգեբանական տեսանկյունից երեխայի վրա բացասաբար է ազդել։ Մինչդեռ առանձնազրույցների ընթացքում որոշ մասնագետներ նշել են, որ իրենց համար կանխատեսելի է եղել նման ելքը, սակայն իրենց մասնագիտական դիտարկումները հաշվի չեն առնվել։ Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ խնամատարության հարցի որոշման գործընթացում ներդրված չեն գործուն ընթացակարգեր, որոնք արդյունավետ կդարձնեն հաստատության մասնագետների մասնակցությունը երեխաների վերաբերյալ որոշումների կայացման հարցում, ինչի հետևանքով ոչ միշտ է պահպանվում «մի՛ վնասիր» սկզբունքը.

•    արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտանիքի երեխաներից մեկի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքում, իսկ մյուսինը՝ հաստատությունում, սակայն նրանց համար տեսակցություններ չեն կազմակերպվել։ Մշտադիտարկման արդյունքները և Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ այս դեպքում բացակայում է միջգերատեսչական արդյունավետ համակագործակցությունը։ Թեև նման դեպքերում երեխաների տեսակցությունների ապահովումը պետք է իրականացվի տարածքային  կառավարման մարմնի կողմից, սակայն հաստատությունն էլ իր հերթին, լինելով հաստատությունում գտնվող երեխայի իրավունքների պաշտպանություն իրականացնող կառույց, պետք է առաջնորդվի իր կողմից խնամվող երեխայի լավագույն շահով և այս նպատակով իրավասու մարմիններին ներկայացնի արձանագրված խնդիրները՝ պահանջելով երաշխավորել երեխայի իրավունքները: Այս կապակցությամբ Պաշտպանն ընդգծում է, որ երեխայի իրավունքների պաշտպանության պարտավորություն ունեցող պետական մարմինների և հաստատությունների միջև միջգերատեսչական համագործակցության արդյունավետ մեխանիզմների ներդրումը էական նշանակություն ունի երեխաների իրավունքների խախտումների, որոշ դեպքերում նաև անդառնալի հետևանքների կանխարգելման հարցում.

•    ընտանիքների հետ իրականացվող աշխատանքները սահմանափակվում են միայն տեսակցությունների կազմակերպմամբ, այն դեպքում, երբ սոցիալական աշխատողի աշխատանքային պարտականությունների հաստատված ուղղություններից են շահառուների և նրանց ընտանիքի անդամների հետ սոցիալական աշխատանքի իրականացնումը, շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին սոցիալական խորհրդատվության և կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարմանն ուղղված աջակցություն տրամադրելը, ինչպես նաև սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում ուղղորդումը և համապատասխան աջակցության ցուցաբերումը: Նշվածը կարևոր է նաև այն նկատառմամբ, որ որոշ դեպքերում երեխայի՝ հաստատությունում խնամքի կազմակերպումը պայմանավորված է ընտանիքի՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվելու կամ սոցիալական այլ խնդիրներ ունենալու հանգամանքով.

•    այցի ընթացքում բոլոր խմբերում միացված են եղել հեռուստացույցները՝ հիմնականում բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ։ Այս դեպքում ներդրված չէ տեսանյութերի կիրառման հստակ մեթոդաբանություն՝ ժամային և բովանդակային բաղադրիչներով, ինչը հատկապես անընդունելի է՝ հաշվի առնելով հաստատությունում խնամվող երեխաների տարիքը, որոշ դեպքերում՝ վարքային առանձնահատկություններն ու զարգացման հնարավորությունները.

•    պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորման սպառման հետևանքով 2022 թվականի սեպտեմբերից ի վեր հնարավոր չի եղել իրականացնել մի շարք բժշկական հետազոտություններ, օրինակ՝ օրթոպեդիկ, ակնաբուժական ոլորտներում։ Ըստ բուժանձնակազմի տեղեկությունների՝ հետազոտությունները հնարավոր կլինի իրականացնել միայն դեկտեմբեր 16-ից հետո: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ թեև ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ նախատեսված է, որ «պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման կամ բժշկական կազմակերպության համապատասխան ծառայության թողունակության անբավարարության դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է հերթագրման եղանակով»` բացառությամբ նախատեսված դեպքերի, այնուամենայնիվ, նշված խնդիրը տևական բնույթ ունի, որը տարիներ շարունակ բարձրացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ առաջարկելով բժշկական կենտրոններում ուժեղացնել հսկողությունը և ապահովել ֆինանսական միջոցների նպատակային, արդյունավետ և թափանցիկ բաշխումը.

•    առկա չեն եղել երեխաների հանդեպ կամ երեխաների միջև բռնության դեպքերի գրանցման, ինքնավնասումների  մատյաններ, իսկ վերաբերելի տեղեկությունները տարբեր մասնագետների կողմից լրացվում են հիմնականում այլ փաստաթղթերում՝ չպահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները.

•    հագուստը, այդ թվում՝ ներքնազգեստն անհատականացված չէ, ինչի պատճառով բացառված չէ, որ դրանք լվանալուց հետո նույն հագուստը կամ ներքնազգեստը կարող են կրել տարբեր երեխաներ: Անկողնային պարագաները, սանրերը թեև անհատականացված էին, սակայն գործնականում դրանք բաշխված չէին ըստ նշումների։ Սա անընդունելի է ոչ միայն սանիտարահիգիենիկ վիճակի, այլ նաև երեխայի արժանապատվության և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից.

•    որոշ խմբասենյակներում սպասքի, օրինակ, բաժակների, այդ թվում՝ ծծակով շշերի անհատականացումը անընթեռնելի է եղել, ինչը պատճառաբանվել է նրանով, որ ախտահանող լուծույթի պատճառով գրառումները մաքրվում են։ Թե՛ հագուստի և ներքնազգեստի, թե՛ սպասքի անհատականացման հարցի առնչությամբ աշխատակիցները նշել են, որ իրենք գիտեն, թե տվյալ սպասքը կամ հագուստը ում է պատկանում։ Չնայած այս փաստարկին՝ արձանագրվել է նաև, որ բացառված չէ անձնական պարագաների շփոթում.

•    որոշ խմբասենյակներում սպասքի ախտահանման համար նախատեսված լուծույթով տարաները, էլեկտրական սալիկները դրված են եղել հատակին կամ երեխաների համար հասանելի բարձրության վրա։ Այս դեպքում, հաշվի առնելով խմբում երեխաների և աշխատակիցների թվի հարաբերակցությունը (հիմնականում՝ 12-14 երեխա, 2 աշխատակից), ապահովված չէ երեխաների անվտանգությունը դժբախտ պատահարներից.

•    այցի ընթացքում պահպանված չեն եղել սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, օրինակ՝ նմուշառումն իրականացվում է երկրորդ ճաշից, իսկ նախաճաշի համտես և նմուշառում առհասարակ չի կատարվում, որոշ դեպքերում ճաշատեսակների նմուշների տարաների վրա գրառումներն անընթեռնելի են եղել, բացակայել են նմուշառման ժամը և այլ պարտադիր պահանջներ.

•    տնտեսական պահեստում առկա են եղել ժամկետանց մաքրման միջոցներ.

•    այցի պահին խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը բավարար չի եղել.

•    հաստատության շենքային պայմանները մասնակի են հարմարեցված եղել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար, ինչի հետևանքով, օրինակ՝ սայլակով տեղաշարժվող երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են շենք մատչելի հատվածներում:

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են: Արձանագրված խնդիրները  լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հաստատության տնօրենին։

Դիտումների քանակ96
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է 16:2615 Սեպ, 2026
  • Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ՀՀ-ից դիմում չենք ստացել. Գալուզին 16:1315 Սեպ, 2026
  • ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ 16:0215 Սեպ, 2026
  • Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը 15:5315 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը 15:4715 Սեպ, 2026
  • Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին 15:4315 Սեպ, 2026
  • Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը 15:3815 Սեպ, 2026
  • Գիտություն-բիզնես գործակցությունը՝ տնտեսության շարժիչ ուժ 15:2415 Սեպ, 2026
  • Սիրիայում շարունակվում են իշխանությունների որոշման դեմ ցույցերը 15:1215 Սեպ, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0915 Սեպ, 2026
  • Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 15:0415 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Եթե չեն ուզում հանեն, դա քննարկման հարց է. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մասին 15:0015 Սեպ, 2026
  • Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան 14:5915 Սեպ, 2026
  • «Գրանդ Քենդի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 67 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5615 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը 14:4115 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3015 Սեպ, 2026
  • Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման․ ԱՆ 14:2715 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1315 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները 13:5815 Սեպ, 2026
  • Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին 13:4815 Սեպ, 2026
  • Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը 13:4515 Սեպ, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է 13:3915 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են հրդեհի տարածումը և ահազանգել Փրկարար ծառայություն 13:3315 Սեպ, 2026
  • Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ 13:2115 Սեպ, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք 13:1415 Սեպ, 2026
  • Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին 13:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Գալուզինն անդրադարձել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցին | 15.09.2026 13:0015 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 12:5415 Սեպ, 2026
  • Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին 12:4515 Սեպ, 2026
  • Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը 12:3915 Սեպ, 2026
  • Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 12:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր 12:2915 Սեպ, 2026
  • Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել. Financial Times 12:1715 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1515 Սեպ, 2026
  • Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում 12:1115 Սեպ, 2026
  • Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան 12:0515 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ժամանել է Պեկին 12:0315 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0015 Սեպ, 2026
  • Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ 11:5715 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի 11:4915 Սեպ, 2026
  • Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ իրազեկում 11:4115 Սեպ, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3815 Սեպ, 2026
  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 11:3615 Սեպ, 2026
  • Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին 11:2915 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում 11:2315 Սեպ, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Աշխարհում բենզինը թանկանում է. ՀՀ-ում իրավիճակը մեղմել է դիվերսիֆիկացիան. փորձագետ 10:0015 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0015 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ ԱԹՍ-ների մասին ահազանգեր են հնչել Վիլնյուսում 09:5315 Սեպ, 2026
  • Հարթագյուղի գազամատակարարումը կդադարեցվի 09:1415 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը 08:2915 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2115 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0615 Սեպ, 2026
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր 22:4614 Սեպ, 2026
  • Կա գին, որը պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ ինքնիշխանության. պատգամավորը՝ գազի գնի մասին 22:3014 Սեպ, 2026
  • Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1314 Սեպ, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015