• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին 15:07
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ ՀՀ բանակի հատուկ նշանակության... 10:11
«Օրակարգում հութիներն են» «Օրակարգում հութիներն են» 20:54
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:0821 Հոկ, 2022

ԵԱՏՄ-ՀՀ ապրանքաշրջանառությունը հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ դոլարի. վարչապետի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովը և առցանց ռեժիմով՝ Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսը։

Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

Անկեղծորեն ուրախ եմ Երևանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում Ձեզ ողջունելու հնարավորության համար։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ղրղզստանցի գործընկերներին Միության մարմիններում հաջող նախագահության և այսօրվա օրակարգի մշակման ուղղությամբ ջանքերի համար և բոլորիս մաղթել կառուցողական ու արգասաբեր աշխատանք:

Ողջունում եմ նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովին և ևս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ զարգացնելու դիտորդ պետությունների հետ համագործակցությունը համատեղ ծրագրերի իրագործման շրջանակում:

Հարգելի գործընկերներ,

Շարունակելով երեկ նեղ ձևաչափով օրակարգի առանցքային հարցերի շուրջ մեր ունեցած քննարկումները՝ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք արդիական խնդիրների վրա։

Չնայած աշխարհում տիրող քաղաքական լարվածությանը և բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ Միությունը հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը՝ խորացնելով մեր երկրների միջև համագործակցությունը։

Համաշխարհային նոր և շարունակական մարտահրավերների պայմաններում ընթացիկ տարում մենք կարող ենք վստահորեն արձանագրել փոխադարձ առևտրի ոլորտում դրական արդյունքների և միտումների առկայությունը։

ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ստեղծվել է տարողունակ ընդհանուր շուկա, նկատելիորեն աճել են փոխադարձ առևտրի ցուցանիշները։

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-օգոստոսին հասել է շուրջ 2,8 մլրդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով։ Ընդ որում՝ Հայաստանից արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը` 58 տոկոսով։

Դրա հետ մեկտեղ, ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ընձեռած բոլոր հնարավորությունների դեպքում մենք պահպանում ենք նաև ազգային օրենսդրությունների առանձնահատկություններն ու պահանջները և, անհրաժեշտության դեպքում, ի պատասխան նոր մարտահրավերների, պաշտպանիչ միջոցներ ենք կիրառում մեր ներքին շուկաների համար։

Միևնույն ժամանակ, ինտեգրման առանցքային գաղափարի և սկզբունքի ապահովման՝ ԵԱՏՄ տարածքում 4 ազատությունների լիարժեք իրականացման ճանապարհին, մենք հետևողականորեն և նպատակաուղղված առաջ ենք շարժվում արգելքների վերացման ուղղությամբ։

Ժամանակակից իրողություններում խոչընդոտների վերացումը փաստացի ներքին շուկայի կայունության հարց է, որը չի կորցնում իր արդիականությունը։ Սա շարունակական գործընթաց է, որի արդյունավետությունն ու օպերատիվությունը շատ առումներով կախված են Միության անդամ պետությունների և մարմինների կանոնակարգված աշխատանքից, ինչպես նաև փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։

Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ նշել, որ արդյունաբերական ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր ոլորտներից է։

Ժամանակակից տնտեսական մարտահրավերների պայմաններում արդյունաբերական կոոպերացիան և համատեղ արտադրությունների զարգացումը, այդ թվում բարձր տեխնոլոգիական ոլորտում, թույլ կտան մեր երկրներին առավել մրցունակ լինել։

Ներմուծման փոխարինմանն ուղղված համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման համաձայնեցված քաղաքականության և մեխանիզմների մշակումը կդառնա մեր սեփական ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծման գլխավոր պայմաններից մեկը։

Վստահ եմ, որ ֆինանսական ինստիտուտների ներուժի օգտագործումը և համատեղ ջանքերն առաջիկայում թույլ կտան գործնականում անցում կատարել Միությունում պահանջարկ ունեցող ապրանքների արտադրությանը։

Գործընկերներ,

Մեկ այլ կարևոր և արդիական ուղղություն եմ համարում էլեկտրոնային առևտրի ոլորտը, որի մասնաբաժինն անընդհատ աճում է, քանի որ ժամանակակից աշխարհում թվային հարթակների զարգացումն անխուսափելի և մշտական գործընթաց է։ Համապատասխանաբար, էլեկտրոնային առևտրի ոլորտում արդյունավետ հարկաբյուջետային կարգավորումը մեզ համար գնալով ավելի արդիական է դառնում։

Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում կանոնակարգերի հնարավորինս շուտ ընդունումը և հաջորդիվ չհամաձայնեցված հարցերի քննարկումը՝ նպատակակետ երկրում հարկման սկզբունքների վրա հիմնված հուսալի կարգավորող համակարգ ձևավորելու նպատակով։

ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման շրջանակում մենք հանդես ենք գալիս տեղեկատվական համակարգերի զարգացման ժամանակակից լուծումների օգտին և պատրաստ ենք առավելագույնս ակտիվ ներգրավվել այդ գործընթացներին։

Վստահ եմ, որ ՏՏ ոլորտում հետևողական քայլերի ձևավորումը, որոնք նախատեսված են մինչև 2027 թվականը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագրով, ռազմավարական հիմք կծառայի չափազանց բարձր պահանջարկ ունեցող թվային լուծումների հասնելու համար:

Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ճյուղային շուկաների ձևավորմանը, ապա դա դառնում է ոչ միայն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլև տնտեսական ինտեգրման ներուժի իրացման և արդյունաբերության ոլորտի լիարժեք զարգացման ռեսուրսային հարթակի անհրաժեշտ պայման։

Այս համատեքստում մենք պատրաստ ենք Միության բոլոր անդամ պետությունների շահերի հաշվի առնման և փոխըմբռնման վրա հիմնված կառուցողական երկխոսության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթների կարգավորման ուղղությամբ, որի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջ ծավալով օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։

Հակառակ դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրները մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը։ Իհարկե, սա շատ զգայուն թեմա է, և մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը առնվազն միջնաժամկետ հեռանկարում։

Նիստի հարգելի մասնակիցներ,

Այսօր ջերմոցային գազերի կրճատման կամ ածխածնային չեզոքության հարցերը հաստատուն կերպով մտել են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական և առևտրային օրակարգեր՝ թելադրելով տնտեսական զարգացման ողջ մոդելի վերաիմաստավորման և դեպի ավելի կայուն ու ցածրածխածնային տնտեսության անցնելու քայլերն արագացնելու անհրաժեշտությունը։

Հռչակագրային ուղուց ավելի գործնականի անցնելու տեսանկյունից գոհունակությամբ ցանկանում եմ նշել կլիմայական օրակարգի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության ճանապարհային քարտեզի առաջին փաթեթի հաստատումը։

Որպես ներդրում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման գլոբալ ջանքերում՝ մենք կամավոր կերպով իրականացնում ենք արտանետումների նվազեցման մի շարք միջոցառումներ՝ ըստ Փարիզյան համաձայնագրի դրույթների:

Հարգելի գործընկերներ,

Եզրափակելով՝ ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվորեն համագործակցելու Միության անդամ բոլոր պետությունների հետ՝ ի շահ եվրասիական ինտեգրման առաջմղման:

Վստահ եմ, որ այսօր ընդունված որոշումները կնպաստեն թե՛ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը և մեր քաղաքացիների բարեկեցության բարելավմանը, թե՛ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Հաշվի առնելով, որ միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը այս տարվա ամփոփիչ նիստն է, երախտագիտություն եմ հայտնում 2022 թ. համակարգված և հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար։

Շնորհակալ եմ ուշադրության համար և խոսքը փոխանցում եմ Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Ակիլբեկ Ուսենբեկի Ժապարովին՝ ընդլայնված ձևաչափով նիստը վարելու համար»։

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ մինչև 2027 թ. ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ 2021 թ. իրականացված միջոցառումները: Խորհուրդն անդրադարձել է 2021 թ. ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի վիճակին, ներմուծման փոխարինման ուղղությամբ իրականացվող համատեղ նախագծերին, կլիմայական օրակարգի շրջանակում ԵԱՏՄ միջոցառումների առաջին փաթեթին, 2021 թ. ԵԱՏՄ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման և գրանցման հարցերին և այլն:

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում գյուղմթերքի պահեստային վկայագրերի տրամադրման, շրջանառության և մարման կանոնների մասին Համաձայնագիրը, որը միտված է Միությունում էլեկտրոնային առևտրի զարգացմանը:

Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2023թ. փետրվարին, Ալմաթիում։

Դիտումների քանակ115
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն իրենց արդարացնում են. Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է նախագահի նստավայրում 13:4621 Հոկ, 2022 Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն իրենց արդարացնում են. Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է նախագահի նստավայրում Քաղաքականություն
  • Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարում գրեթե կրկնապատկվել է. Նիկոլ Փաշինյան 19:1820 Հոկ, 2022 Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարում գրեթե կրկնապատկվել է. Նիկոլ Փաշինյան Քաղաքականություն
  • Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Բելառուսի վարչապետի հետ 18:5920 Հոկ, 2022 Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Բելառուսի վարչապետի հետ Քաղաքականություն
  • Հատուկ ծառայություններում պետք է առաջիկա տարիներին կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում. Փաշինյան 11:3720 Հոկ, 2022 Հատուկ ծառայություններում պետք է առաջիկա տարիներին կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում. Փաշինյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015