Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ «Ստարմուս»-ը պետք է գար Հայաստան, մենք հասկանում էինք, թե ինչ հզոր փառատոն ենք հյուրընկալելու: Վերջին օրերի նախապատրաստական աշխատանքները վկայում են, որ այն ավելին է, քան սկզբնական պատկերացումներում էր:
Մնաց մեկ օր, բաց չթողնեք մեկ շաբաթ գիտության և արվեստի փառատոնը վայելելու հնարավորությունը:
Վաղը մեկնարկում ենք Տիգրան Համասյանի համերգով»: