Մեղրիում ռուս սահմանապահները 5 մոդուլային հենակետ են տեղադրել, իրավիճակով պայմանավորված մոտ 8-9 ամիս է ստուգումները խստացված են, այս տարվա ընթացքում արձանագրվել են 30-ից ավելի սահմանախախտման և այլ ապրանքների ապօրինի շրջանառության կանխման դեպքեր: «Լուրերին» հայտնել է Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը:
Բագրատ Զաքարյան (Մեղրիի համայնքապետ) - Արդեն 77 տարի է՝ ինչ այդ զորքերը ծառայություն են անցկացնում Մեղրու տարածաշրջանում, բնակչության կողմից կա դժգոհություն, որ ստուգում են անձնագրերը, շարժման ուղղությունը, մեքենաներն են ստուգում: Վերջին 8-9 ամսին ավելի է խստացվել հսկողությունը, նաև 5 մոդուլային հենակետեր են տեղադրվել, նպատակը անվտանգության ապահովումն է, ըստ իրենց տված տեղեկության՝ այս տարվա ընթացքում միայն եղել է 30-ից ավելի սահմանախախտման, ապօրինի ապրանքների շրջանառության կանխման դեպքեր:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան