Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայում քաղաքական ճգնաժամի ֆոնին հայտարարել է հրաժարականի մասին:
Նա նաև որոշել է լքել Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը։
«Շատ տխուր է, թողնում եմ աշխարհի լավագույն աշխատանքը», - ասել է Ջոնսոնը:
Նրա խոսքով՝ Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի և Բրիտանիայի վարչապետի ընտրության կարգը կորոշվի հաջորդ շաբաթ, մինչ այդ Ջոնսոնը կկատարի վարչապետի լիազորությունները:
Նա նաև խոստացել է, որ Բրիտանիայի կառավարությունն իր հրաժարականից հետո էլ կշարունակի աջակցել Ուկրաինային։