Մեծ Բրիտանիայում կառավարության անդամների մեծաթիվ հրաժարականների ֆոնին Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չի լքի վարչապետի պաշտոնը: Նա նախարարներին հորդորել է միանալ իրեն և պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ, կամ համակերպվել ընդդիմության ճնշմանը, որը, նրա խոսքով, կփորձի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
Ջոնսոնը համոզմունք է հայտնել, որ երկիրը բախվել է չափազանց լուրջ խնդիրների, և այժմ անպատասխանատու կլինի փոխել իշխող կուսակցության ղեկավարությանը։
Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Մեգ Հիլերը, իր հերթին, հայտնել է, որ Ջոնսոնը կորցրել է իշխող Պահպանողական կուսակցության մեծամասնության վստահությունը։
Վերջին տվյալով՝ արդեն հրաժարականի դիմում են ներկայացրել կառավարության առնվազն 50 անդամ, որոնք նախկինում աջակցում էին Ջոնսոնին։