««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից տեղեկացնում են՝ Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 3-ից մեկնարկել է Երևան - Հուրգադա - Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
Հուլիսի 4-ից էլ մեկնարկել են Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին: