• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ի՞նչ ԱԺ կունենանք 2026-ին Ի՞նչ ԱԺ կունենանք 2026-ին 19:42
Օրը՝ 60 վայրկյանում | 05.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.06.2026 20:16
ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չհնչած հայտարարությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին... 16:55
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 09:2814 Հնս, 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և այլ թեմաների:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:

Հարց - «Ալ Ջազիրա» - Թույլ տվեք սկսել Ադրբեջանի հետ ստորագրած համաձայնագրից, որի պատճառով ուժեղ ճնշումների եք ենթարկվել, և ցուցարարները նույնիսկ հասան Ձեր տուն։ Ինչպե՞ս եք գնահատում այս պայմանագիրը հիմա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ՝ նկատի ունեք այն եռակողմ հայտարարությունը, որ ստորագրվել է իմ, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից։ Այդ հայտարարությամբ ուժի մեջ մտավ հրադադարը և վերջ տրվեց ամեն տեսակի ռազմական գործողություններին, և, կարծում եմ՝ այդ ժամանակ դա Լեռնային Ղարաբաղում բռնությանը վերջ դնելուն միտված քայլ էր: Պետք է նշեմ, որ այդ հայտարարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին, բայց հարկավոր է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ժամանակներում կկարողանանք անդրադառնալ ԼՂ խնդրին:

Հարց - «Ալ Ջազիրա» - Ընդհատելով Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը՝ ցանկանում եմ նկատել` կոնկրետ այս հարցը ենթադրում է, որ երկու երկրների միջև կա սահմանազատման հանձնաժողով, որը կքննի այդ հարցը։ Ի՞նչն է մինչ այժմ խանգարում նրա աշխատանքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրականում մենք Ադրբեջանի հետ բազմաթիվ հարթություններում հաղորդակցություն ունենք, և Դուք իրավացի եք, վերջերս մենք կազմել ենք սահմանազատման հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև, և շատ կարևոր է այդ աշխատանքը շարունակելը։ Ընդամենը մեկ հանդիպում է տեղի ունեցել, բայց արդեն համաձայնություն ունենք, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, իսկ երրորդ հանդիպումը` Բրյուսելում: Հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, և իհարկե երկկողմ աշխատանքի շնորհիվ, մեզ կհաջողվի դելիմիտացիայի ենթարկել մեր սահմանները։

Հարց - «Ալ Ջազիրա» - Իսկ եթե այս հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրականում սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև, ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Նաև շատ կարևոր է նշել սահմանի անվտանգության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով։

Երկրորդ հարթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց, իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է։

Հարց - «Ալ Ջազիրա» - Կրկին ընդհատելով Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսակցությունը. հենց դա է զայրացնում ընդդիմությանը։ Ռուսաստանը, որը հովանավորն է այս համաձայնագրի կամ, ինչպես ասացիք, հայտարարության, համարվում է Հայաստանի դեմ դավադրության մեջ ներգրավված և ավելի շատ աջակցում է Ադրբեջանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, բայց Ռուսաստանը շատ մտերիմ պետություն է նաև Ադրբեջանի համար։ Եվ այս պարագայում մենք տեսնում ենք Ռուսաստսնի դերը որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, որը, ինչպես նշեցի, ստորագրվել է երեք կողմերի միջև։

Հարց - «Ալ Ջազիրա» - Քանի որ անդրադարձաք Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին և ձեզ կապող դաշինքներին, ի՞նչ դիրքորոշում ունեք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե մենք շատ անհանգստացած ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց, կարծում եմ՝ աշխարհի բոլոր երկրներն են անհանգստացած, որովհետև ի՞նչ ենք տեսնում հիմա։ Մենք տեսնում ենք աշխարհակարգի փլուզում, և ոչ մեկը չգիտի՝ ինչպիսին կլինի հաջորդ աշխարհակարգը, և, իհարկե, մենք աջակցում ենք բոլոր խնդիրների` երկխոսության ու խաղաղ ճանապարհով լուծմանը։

Հարց - «Ալ Ջազիրա» - Այո՛, Դուք ասում եք, որ բոլոր երկրները ուշի ուշով հետևում են, բայց Ձեր երկրի համար մի փոքր այլ է: Ձեր տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, ի՞նչ ազդեցություն դա կունենա, մանավանդ որ վերջինս ենթարկվում է արևմտյան խիստ պատժամիջոցների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե իրավիճակը հաճելի չէ մեզ համար տնտեսական առումով։ Բայց եթե անկեղծ լինեմ, առաջին եռամսյակում մենք արձանագրել ենք 8.6% տնտեսական աճ և հույս ունենք՝ կկարողանանք պահպանել այս դինամիկան։ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից հետո շատ մարդիկ և բիզնեսներ Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան, քանի որ մենք չեզոք տնտեսական գոտի ունենք, և թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են: Այս իրավիճակում մենք հույս ունենք, և, կարծում եմ, ի վիճակի կլինենք կառավարել տնտեսական այս իրավիճակը։ Բայց, իհարկե, ոչ միայն Ռուսաստանի տնտեսական վիճակն է ուղղակիորեն ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա, այլ նաև գլոբալ տնտեսական լարվածությունը՝ կապված, օրինակ՝ սննդի մատակարարման, գնաճի և շատ այլ գործոնների հետ։ Բայց այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են։

Հարց - «Ալ Ջազիրա» - Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին՝ Ձեր երկիրը մյուսներից ավելի լա՞վ վիճակում է։ Դուք ենթարկվո՞ւմ եք որևէ ճնշման՝ լինի դա Մոսկվայից, թե Արևմուտքից, որոնք վերաբերում են Հայաստանի հատուկ հարաբերություններին Մոսկվայի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ ժխտի, որ մեր երկրի և կառավարության վիճակը բավականին զգայուն է, բայց մենք փորձում ենք լինել ուղիղ, ազնիվ և վստահելի գործընկեր Ռուսաստանի, մեր եվրոպական և արևմտյան գործընկերների, մեր հարևանների համար։ Դա այնքան էլ հեշտ չէ, բայց, կարծում եմ՝ ղեկավարները նախատեսված են հենց այնպիսի իրավիճակների համար, ինչպիսին մենք այժմ ունենք, և մեր պարտականությունն է կառավարել այս իրավիճակն ու պահպանել պատշաճ հարաբերություններ մեր գործընկերների հետ և ոչ մեկին չդավաճանել։

Հարց - «Ալ Ջազիրա» - Ընդհատելով խոսակցությունը, եթե ձեր գործընկերների հետ հարաբերությունները նորմալ են, ապա ի՞նչ կասեք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին հարաբերությունների նոր էջ բացելու մասին. ո՞րն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսել ենք երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրենք շոշափելի արդյունքներ։

Հարց - «Ալ Ջազիրա» - Ընդհատելով խոսակցությունը՝ խոսո՞ւմ եք արդյոք Թուրքիայի հետ փոխադարձ այցերի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ կարող ասել, որ մենք դեռ ոչ մի արդյունք չենք գրանցել, որովհետև երկխոսության սկզբից հետո մենք Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթեր ենք սկսել, բայց սա մի բան է, որ մենք ունեինք նաև նախկինում։ Ես հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է։

Հարց - «Ալ Ջազիրա» - Ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով Ձեր երկրի տարածքի միջով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով։

Հարց - «Ալ Ջազիրա» - Դուք դրական եք արտահայտվում, մինչդեռ Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ ընդհանուր առմամբ վատ են, բացառությամբ Իրանի: Ոմանք իրականում զարմացած են, որ Իրանը, լինելով Իսլամական Հանրապետություն, կանգնեց ձեր կողքին Ադրբեջանի դեմ: Ինչպե՞ս եք բացատրում այս կեցվածքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք ունենք չորս հարևաններ և նրանցից երկուսի հետ ունենք շատ լավ հարաբերություններ, նկատի ունեմ Վրաստանին ու Իրանին։ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որը նույնպես լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և մենք չունենք այնպիսի մտադրություն, որ չունենանք լավ հարաբերություններ այն երկրների հետ, որոնք ունեն լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Բայց հիմա մենք Իրանի հետ շատ սերտ կապեր ունենք, և իմիջիայլոց, հույս ունենք, որ Իրանի հետ համագործակցությամբ ի վիճակի կլինենք ընդլայնել մեր երկկողմ հարաբերությունները նաև Կատարի հետ։ Մենք այժմ աշխատում ենք Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցությունները զարգացնելու ուղղությամբ և այժմ շատ ռազմավարական մի մայրուղու կառուցման փուլում ենք, որը կոչվում է Հյուսիս-հարավ և կապում է Վրաստանի հետ մեր սահմանն Իրանի հետ սահմանին։ Մենք հույս ունենք, որ այդ ծրագրի արդյունքում մեր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ կզարգանան։ Եվ, իմիջիայլոց, Եվրասիական տնտեսական միությունը, ես արդեն ասացի, որ Հայաստանը դրա անդամն է, Իրանի հետ ունի ազատ առևտրի պայմանագիր, որը շատ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համատեքստում։

Հարց - «Ալ Ջազիրա» - Թույլ տվեք եզրափակել հարցազրույցը արաբական երկրներ Ձեր այցերի անդրադարձով: Ի՞նչ եք ակնկալում արաբական աշխարհից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պետք է նշեմ, որ Հայաստանում շատ ջերմ վերաբերմունք կա Արաբական աշխարհի նկատմամբ, որովհետև մենք ունենք ավանդական հարաբերություններ: Այժմ ես Հայաստանի ու Կատարի միջև երկկողմ առևտրի աճի հույս ունեմ, որովհետև այս հիասքանչ երկրի հետ մեր երկկողմ հարաբերություններում առկա է շատ դրական քաղաքական միջավայր։

«Ալ Ջազիրա» - Շնորհակալություն հարցազրույցի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն:

Դիտումների քանակ1155
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռիալտոյի կամուրջը՝ Վարպետի տուն-թանգարանի այգում 01:2106 Հնս, 2026
  • Իսրայելն Ադրբեջանում ուժեր է տեղակայել Իրանի դեմ պատերազմի ընթացքում. CNN 01:0606 Հնս, 2026
  • Վերջին 5 ամսում Հայաստանից շուրջ 800 հազար դոլար է ծախսվել Meta-ում քաղաքական գովազդի վրա 00:5706 Հնս, 2026
  • Հարավամերիկյան ցեցի դեմ պայքար. դասընթաց լոլիկ աճեցնողների համար 00:5006 Հնս, 2026
  • ՌԴ հայերի միությունը ФСБ-ի համակարգմամբ միջամտում է ընտրություններին. թեկնածուներից մեկը Թաթոյանն է 00:4606 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը 00:3406 Հնս, 2026
  • Կանանց զբաղվածության ծրագիր՝ ՀՀ 4 մարզում 00:3006 Հնս, 2026
  • Ընտրակաշառք տալու համար կալանավորվել է Գալուստ Սահակյանի որդին 00:2606 Հնս, 2026
  • ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ 00:1406 Հնս, 2026
  • Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ 00:0906 Հնս, 2026
  • Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով 00:0006 Հնս, 2026
  • «Բոլորին դեմ եմ»-ը կողմ է բոլորին 23:5405 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին 23:5105 Հնս, 2026
  • Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելուն, ելույթներ ունենալուն. Քոչարյանն ամփոփեց քարոզարշավը 23:4505 Հնս, 2026
  • «Ո՞վ ա տենց բան տեսած եղել, որ մենք ընտրակաշառք բաժանենք». Ծառուկյանն անդրադառնում է մեղադրանքներին 23:3905 Հնս, 2026
  • Քվեարկեք իրական արևմտյան արժեքներ կրող «Հանրապետություն» կուսակցության օգտին. Արամ Սարգսյան 23:3005 Հնս, 2026
  • Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն 23:2505 Հնս, 2026
  • Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի կոմպոզիտորի ծննդյան օրը 23:1805 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն կքննարկի «Ուժեղ Հայաստանի» 6 թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 23:0105 Հնս, 2026
  • Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 22:5905 Հնս, 2026
  • Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 22:4505 Հնս, 2026
  • Գորիկ Հակոբյանը կեղծ փաստաթղթով արդարացրել է 2008-ի մարտի 1-ին ցուցարարների դեմ ուժի կիրառումը 22:4505 Հնս, 2026
  • ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը 22:2705 Հնս, 2026
  • Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է 22:1105 Հնս, 2026
  • Փաշինյանը Ռուսաստանից եկածներին և Ղարաբաղից տեղահանվածներին կոչ է արել տեր կանգնել պետությանը 21:5405 Հնս, 2026
  • Սամվել Կարապետյանի գնահատմամբ իրենք հաղթողի վարկանիշ ունեն 21:1505 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 |«Կարևորը՝ 4 ուժերն անցնեն»․ուշագրավ մանրամասներ ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից 21:0005 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել ԶԱԷԿ-ի շրջանում հրադադարի շուրջ՝ վերանորոգման նպատակով 20:4705 Հնս, 2026
  • Լույսերի տաճարը. «Զվարթնոց»-ը լուսավորության նոր համակարգ ունի 20:3405 Հնս, 2026
  • Դատապարտյալների իրավունքների մասին քննարկում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 20:2705 Հնս, 2026
  • Ռումինիայի Կոնստանցա քաղաքի նավահանգստում պայթել է ռազմածովային անօդաչու մոտորանավակ 20:2005 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.06.2026 20:1605 Հնս, 2026
  • Իրանի օրենսդիրները խնդրում են Խամենեիին թույլատրել ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը. Asriran 20:1205 Հնս, 2026
  • Տե՛ր կանգնիր խաղաղությանը.եզրափակիչ հանրահավաք | ՈՒՂԻՂ 20:0905 Հնս, 2026
  • Ֆիզիկական անձինք այսուհետ կարող են հայտարարագիրը ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով 20:0705 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով 20:0205 Հնս, 2026
  • Արտահանման առաջարկներ՝ բիզնեսին 19:5605 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանները բացահայտել են ավազակությունը, հայտնաբերել կատարողներին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 19:5005 Հնս, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» լինելու է խորհրդարանում, բայց չի ձևավորելու իշխանություն. Էդմոն Մարուքյան 19:4305 Հնս, 2026
  • Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը 19:3605 Հնս, 2026
  • Բարձր օղակները շատ են վերցնում. «Ուժեղ Հայաստանի» որոշ կողմնակիցներ դժգոհ են ընտրակաշառքի չափից 19:3005 Հնս, 2026
  • Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը 19:2405 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը 19:1805 Հնս, 2026
  • Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ 19:1405 Հնս, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 19:0605 Հնս, 2026
  • Ռուսաստանահայերը չեն կարող ընտրել Սամվել Կարապետյանին, որի համար եկել են ՌԴ-ից. փորձագետ 18:5905 Հնս, 2026
  • ՆԳՆ-ն արձագանքել է անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ահազանգերին 18:5405 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարին է ներկայացրել ընտրական բարեփոխումները 18:4705 Հնս, 2026
  • Դատախազը «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակիցների նկատմամբ 18:4105 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը. Արարատ Միրզոյան 18:3505 Հնս, 2026
  • Իրանի դեմ պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի Ադրբեջան զորքեր է ուղարկել. CNN 18:3305 Հնս, 2026
  • Քննարկվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը 18:2505 Հնս, 2026
  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաներման հրամանագիր է ստորագրել 18:1805 Հնս, 2026
  • «Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին կասեցնելու պահանջով 18:1205 Հնս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը ՌԱԿ ներկայացուցիչների հետ անդրադարձել է նախընտրական մթնոլորտին 18:0705 Հնս, 2026
  • Ապատեղեկատվություն է. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պարզաբանում է տարածվող լուրերը 18:0105 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն կմերժի Գերմանիային Tomahawk հրթիռների մատակարարումը՝ Ռուսաստանի պատճառով. Politico 17:5505 Հնս, 2026
  • Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր 17:4205 Հնս, 2026
  • ՆԳ նախարարությունը ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը 17:3705 Հնս, 2026
  • Այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար. ՀՀ նախագահը՝ Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավարին 17:2305 Հնս, 2026
  • Հայաստանը՝ արհեստական բանականության համաշխարհային հանգույց. Հրազդանում կառուցվող Firebird ԱԲ կենտրոնը Հայաստանը կդասի աշխարհի առաջատար հինգ երկրների շարքին 17:1905 Հնս, 2026
  • Բացահայտվել և կանխվել է ընտրակաշառքի այնպիսի սխեմա, որում ներգրավված են եղել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ. Հակակոռուպցիոն կոմիտե 17:1205 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «Դաժե մի ոտ չեմ դնի առանց ինձ ռուսը ասելու». Վարդան Ղուկասյանին առնչվող ձայնագրություն 17:0005 Հնս, 2026
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2026-ի 3 ամսում 2 մլրդ 23 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:4905 Հնս, 2026
  • ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չհնչած հայտարարությունը 16:3405 Հնս, 2026
  • Ռուսաստանի կորուստների 63%-ը զոհվածներ են. Զելենսկի 16:2705 Հնս, 2026
  • Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ 16:1105 Հնս, 2026
  • Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան 16:0505 Հնս, 2026
  • Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները 15:5205 Հնս, 2026
  • Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով 15:4105 Հնս, 2026
  • Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր 15:3805 Հնս, 2026
  • Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը 15:2805 Հնս, 2026
  • Ազովի ծովում բեռնատար նավերի վրա դրոնների հարձակումից ադրբեջանցիներ են զոհվել 15:1505 Հնս, 2026
  • 50-100 հազար դրամ՝ քվեի համար. «Հայաստան» դաշինքն ընտրակաշառք է բաժանել 15:0305 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ձերբակալություններ և կալանավորումներ. նոր բացահայտումներ ընտրակաշառքի գործով 15:0005 Հնս, 2026
  • Պուտինը՝ Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասին 14:5205 Հնս, 2026
  • 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը 14:4105 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել սպանություն, Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը հերքվել է. ՔԿ 14:3305 Հնս, 2026
  • Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել 14:1705 Հնս, 2026
  • Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը 14:0305 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետությունում կպահպանվի փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 13:4805 Հնս, 2026
  • Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար 13:3505 Հնս, 2026
  • Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար 13:2605 Հնս, 2026
  • «Հըզբոլլահ»-ը մերժում է Լիբանանում հրադադարի մասին նոր համաձայնությունը 13:1505 Հնս, 2026
  • «Ինձ մի հատ ենթաշտաբի փող են տալիս՝ 2 միլիոն». ընտրակաշառքի գործով նոր գաղտնալսում 13:0005 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Օրը մի 5000 կտա ինձ». «Հայաստան» դաշինքին առնչվող նոր ձայնագրություն | 05.06.2026 13:0005 Հնս, 2026
  • ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 12:5105 Հնս, 2026
  • Ղրիմում դադարեցվել է բենզինի ազատ վաճառքը 12:3705 Հնս, 2026
  • Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 12:2005 Հնս, 2026
  • ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները 12:1705 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա 12:0205 Հնս, 2026
  • Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ 11:5905 Հնս, 2026
  • Դատախազությունը «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով պետական շահերի հայց է ներկայացրել դատարան 11:4505 Հնս, 2026
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն 11:2505 Հնս, 2026
  • Ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում․ փաստերն ընդդեմ պոպուլիզմի 11:0805 Հնս, 2026
  • Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 10:5405 Հնս, 2026
  • Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց 10:4705 Հնս, 2026
  • Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան 10:3305 Հնս, 2026
  • Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը ձերբակալվել է 10:1905 Հնս, 2026
  • Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 10:1205 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015