Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը, որում ներկայացված են նախորդ տարում կատարված աշխատանքների հիմնական արդյունքները:
Մասնավորապես առանձին բաժիններով ներկայացված են մրցակցության պաշտպանության ոլորտում հարուցված վարույթների վիճակագրությունը և առավել նշանակալից գործերի նկարագրությունը, 5 ապրանքային շուկաներում կատարված ոլորտային ուսումնասիրությունները, մրցակցային վիճակի բարելավման միջոցառումները, հանրային իրազեկմանն ու միջազգային համագործակցությանն ուղղված աշխատանքները: Հատուկ անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի գործունեության 20-ամյակին:
Հաշվետվությանը՝ Հանձնաժողովի պաշտոնական կայքում: