• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման 10-ամյա ծրագիր. «Հարևաններ» Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման... 20:08
Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի՞ Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական... 19:43
Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 18:1631 Մայ, 2022

2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ Կառավարությունը. վարչապետ

Նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի է եղել՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պետական բյուջեի 2021 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց՝ 2021-ին ի սկզբանե կանխատեսվում էր 3.1 տոկոս, սակայն 5.3 տոկոս տնտեսական աճ է գրանցվել: Այնուհետև երկրի ղեկավարը խոսեց հարկային մուտքերի մասին:

2021-Ի ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍԸ 147 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ Է
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Եկամտային մասը մենք գերակատարել ենք 147 մլրդ դրամով: Ինչ նկատի ունենք գերակատարել ասելով, մենք նկատի ունենք, որ երբ 2020 թվականին ընդունվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը, եկամտային մաս էր արձանագրված, և տարվա ընթացքում մենք այդ եկամտային մասից նախատեսվածից ավելի՝ 147 մլրդ դրամ ավելի եկամուտ ենք հավաքել: Ընդ որում՝ եկամտային մասերի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լրացուցիչ եկամուտներ են բերել: Առաջին հերթին խոսքը պղնձի խտանյութի արտահանման տուրքի մասին է, որը այդ առումով մոտավորապես 24 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջեին, բայց ուզում եմ հիշեցնել, որ նաև հարկային մասի նվազում էլ ենք ունեցել՝ եկամտային հարկի հետ կապված:

Անդրադառնալով եկամտային հարկի համահարթեցման որոշմանը՝ երկրի ղեկավարը ընդգծեց՝ հարկային դրույքաչափը նվազեցնելով՝ ավելի շատ հարկ են հավաքել՝ 2021 թվականին 459 մլրդ դրամ:

Նիկոլ Փաշինյան - 2017 թվականին վերադարձվել է 2 մլրդ 417 մլն դրամ եկամտային հարկ, դուք գիտեք, որ մի քանի հոդվածներով վերադարձնում ենք, որի ամենածավալուն և պոպուլյարը հիփոթեքային ծրագիրն է: Հիմա խնդրում եմ ուշադրություն դարձրեք՝ 2021 թվականին մենք վերադարձրել ենք 32 մլրդ 640 մլն դրամ եկամտային հարկ, որը 1250 տոկոսով ավելին է, քան 2017 թվականին վերադարձրածը՝ 1250 տոկոսով: Սա ինչ ա նշանակում, սա նշանակում ա, որ մարդիկ բնակարան են ձեռք բերել, և նաև մի քանի այլ սոցիալական ուղղություններով վերադարձի այդպիսի պրակտիկա գոյություն ունի: Ես կարծում եմ, որ սա մեր իսկապես ռեֆորմի շատ, շատ ուղիղ արդյունքներն են:

2021-ԻՆ ԱԱՀ-Ի ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱԶՄԵԼ Է 146 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Վարչապետն ընդգծեց՝ նախորդ տարի հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով պատմական ցուցանիշ ենք ունեցել, ՀՆԱ-ի 22.7 տոկոսն արձանագրվել է հարկային եկամուտների ձևով: Միջնաժամկետում խնդիր է դրված այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Նախորդ տարի բիզնեսին վերադարձվել է 146 մլրդ դրամ՝ ավելացված արժեքի հարկի գծով:

Նիկոլ Փաշինյան - Որպեսզի համեմատության պատկերը ճիշտ լինի, ես ուզում եմ համեմատել 2017 թվականի հետ: 2017 թվականին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ, և 17 թվականի նկատմամբ 140 տոկոսով մենք ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը, և 2021 թվականի ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից ստացված որևէ դիմում, այսինքն՝ ոչ մի դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի: Սա նշանակում է, որ ԱԱՀ-ի գծով ընդհանրապես մենք պարտքի խնդիրը լուծել ենք:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետությունը 125 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկի դեբետի գումարի պարտք է ունեցել տնտեսվարողներին:

Նիկոլ Փաշինյան - Ընդ որում՝ ես ուզում եմ հիշեցնել նաև, այդ գումարներից մոտավորապես 50 մլրդ դրամ կար, որը հուսահատ գումար էր: Այսինքն՝ երբ որ 2017 թվականին ընդունվել էր Հարկային նոր օրենսգիրքը, էն ժամանակ կառավարությունը ասել էր՝ նախկինում մեր ունեցած պարտքերը դնում ենք մի կողմ և մենք դրան չենք անդրադառնում: 2019 թվականին, երբ որ մենք բյուջեի եկամուտները գերակատարում էինք արդեն տարվա կեսով, մենք մտածեցինք, թե էդ գումարները ինչպես ճիշտ օգտագործել, և մենք որոշեցինք, որ վերադարձնենք ավելացված արժեքի հարկի ժամկետանց դեբետները, որոնք կուտակվել էին անկախության առաջին օրերից սկսած: Այսինքն՝ դա, ըստ էության, հուսահատ պարտք էր, որը մենք վերադարձրեցինք տնտեսվարողին: Մենք դա կարող էինք չանել, եկեք ուղիղ և անկեղծ ասենք: Բայց ինչու մենք դա արեցինք, որովհետև մենք համարեցինք, որ պետության ռեպուտացիան ամենակարևորն է:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ 2022-Ի ԱՊՐԻԼԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԹՎԻՆ
Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ տարվա ապրիլի՝ ռեկորդային աշխատատեղերի թվին՝ 664736, որը 2018-ի նկատմամբ ավելի է 123308-ով:

Նիկոլ Փաշինյան - Իհարկե, էստեղ գիտեք, որ, ցավոք, էլի մենք չունենք մեթոդաբանությունը հստակ տարանջատելու՝ ո՛ր աշխատատեղերն են, որ դուրս են եկել ստվերից, և ո՛ր աշխատատեղերն են, որոնք ստեղծվել են նոր: Բայց ցուցանիշը կա, և հստակ է, ընդ որում՝ անառարկելի է:

2021-Ի ԱՐՑԱԽԻ ԲՅՈՒՋԵԻ 73 %-Ը ՎՃԱՐԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև 2021 թվականին Արցախում իրականացրած ծրագրերը: 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախում իրականացվել է 136 մլրդ դրամի ծրագիր, ընդ որում 120 մլրդ դրամ հատկացվել է 2021-ին:

Նիկոլ Փաշինյան - 2021 թվականին Արցախի ողջ բնակչության, ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից:  Պետական հատվածի ամբողջ աշխատավարձը Արցախի վճարվել է ՀՀ Կառավարության միջոցներով: Ուզում եմ հիշեցնել, որ աջակցություն է տրամադրվել ամենատարբեր ծրագրերով Արցախի բնակչությանը՝ անշարժ գույքի վնասի դեպքում, ուղղակի Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ նաև աջակցություն է տրվել մի քանի ամիս՝ 108 հազար մարդու՝ 68 հազար դրամ + 15 հազար դրամ, այս ծրագիրը մի քանի ամիս շարունակվել է:

Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել՝ շեշտեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյան - ՀՀ աջակցությունը 2021 թվականին Արցախին աճել է 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով: 2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ Կառավարությունը: Այս ծրագրերը Արցախում շարունակվում են, և ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին նախատեսված է 144 մլրդ դրամ՝ ՀՀ-ից վճարում ենք Արցախին, էդ նշանակում ա, որ էլի շարունակում ենք ամբողջ պետական հատվածի աշխատավարձը վճարել և գումարած 20 մլրդ դրամ մենք հատկացնում ենք: Հիշում եք, որ մենք խոստացանք, որ 50 մլրդ դրամ մենք կհատկացնենք բնակարանաշինությանը, որոնցից 20 միլիարդը մենք հատկացնում ենք 2022 թվականին:

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Երկրի ղեկավարը խոսեց նաև ընթացիկ տարվա պետական բյուջեի եկամուտների մասին: Հունվար-մայիս ամիսներին նախանշված էր ունենալ 715 մլրդ դրամ եկամուտ, սակայն Փաշինյանը հայտարարեց՝ վստահ են՝ այն 45 մլրդ դրամով կգերակատարվի:

Նիկոլ Փաշինյան - Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 5 ամիսների նկատմամբ՝ 141 մլրդ դրամով ավելի գումար կհավաքագրենք պետական բյուջե, քան նախատեսվում էր: Ես ուզում եմ ասել նաև, որ ընթացիկ տնտեսական վիճակը համարում եմ լավատեսական, և այս ցուցանիշները նույնպես դա ցույց են տալիս:

Հուլիսի 1-ից կանխիկ գործարքների գումարի սահմանափակման մասին ևս խոսեց վարչապետը՝ նշելով՝ օրինակ՝ բնակարանի կամ ավտոմեքենայի առքուվաճառքը կանխիկ հնարավոր չի լինի իրականացնել, իսկ եթե կանխիկ իրականացվի՝ հետագայում հնարավոր չի լինի վիճարկել գործարքը: Իսկ 2024-ից նախատեսվում է ներդնել նաև եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դիտումների քանակ35
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը. Զելենսկի 17:4808 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն՝ առողջապահության նախարարությունում. Ավանեսյանը ներկայացրել է թիմին միացած գործընկերներին 17:3908 Սեպ, 2026
  • Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է 17:3108 Սեպ, 2026
  • Պուտինը չի ցանկանում հիասթափեցնել Թրամփին. Զելենսկի 17:2108 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպանին 17:1208 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ 17:0408 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | «Որոշ հատվածներում Իտալիայից էլ լավ է»․ օտարերկրացիները՝ Հայաստանի ճանապարհների մասին 17:0008 Սեպ, 2026
  • Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ Փաշինյան 16:5308 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման 16:4908 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:4508 Սեպ, 2026
  • Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն. Պեսկով 16:4408 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները Դուբայում մտքեր են փոխանակել IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները ՀՀ-ում ներկայացնելու շուրջ 16:3808 Սեպ, 2026
  • Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:3408 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին 16:3008 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը. հրավիրված են դասական աստղեր 16:2708 Սեպ, 2026
  • Ճամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համար 16:2708 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան խոստացել է վճռական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ռազմական բախում հրահրելու փորձերի դեմ 16:1808 Սեպ, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 648 մլն դրամի հարկ է վճարել 16:0608 Սեպ, 2026
  • Կոշտան և ֆոն դեր Լայենը դատապարտել են սերբ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը 15:5608 Սեպ, 2026
  • Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ 15:5208 Սեպ, 2026
  • 7 սկսնակ արվեստագետների մտորումները 15:4408 Սեպ, 2026
  • Համաձայնագրով նախատեսվում է ավելացնել ապրանքների արտահանումն Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը 15:3308 Սեպ, 2026
  • Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին 15:2408 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ուզբեկստանի ԱԳՄԱ նախարարների տեղակալները կարևորել են երկկողմ հարաբերություններում իրավապայմանագրային հիմքերի ընդլայնումը 15:1708 Սեպ, 2026
  • Ներմուծման ու արտահանման գործընթացների պարզեցում՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում 15:1608 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել 15:0708 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին 15:0208 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Փաշինյանը նման խոսքեր չի ասել». Ղազախստանը հերքել է տարածվող լուրը 15:0008 Սեպ, 2026
  • Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:5408 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով 14:4808 Սեպ, 2026
  • Չվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 4-րդ օդանավը 14:4208 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում ՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին 14:3008 Սեպ, 2026
  • Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան 14:1108 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում նախարարական կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները 13:4108 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը 13:2508 Սեպ, 2026
  • Մամիկոն Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 13:2208 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան վերսկսել են հարվածները մասնակի հրադադարից հետո 13:1708 Սեպ, 2026
  • Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը 13:0908 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | ՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թիվը 13:0008 Սեպ, 2026
  • ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում 12:5608 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին 12:4708 Սեպ, 2026
  • Ղազախստանը հերքել է ՀՀ վարչապետին վերագրվող տեղեկատվությունը 12:2708 Սեպ, 2026
  • Մակրոնը ֆոն դեր Լայենին խնդրել է ԵՄ մակարդակով արգելել երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից 12:2308 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքին 12:1608 Սեպ, 2026
  • PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը 12:1308 Սեպ, 2026
  • CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են տեխնոլոգիական արդյունաբերության և ինժեներական նորարարության զարգացման հեռանկարները 12:0908 Սեպ, 2026
  • Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿ 12:0108 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ, դա մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է. ԿԳՄՍ նախարար 11:5008 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ 11:4708 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացների հետ քննարկել ենք ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները. Զելենսկի 11:4308 Սեպ, 2026
  • 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ. ՔԿ 11:4208 Սեպ, 2026
  • Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան 11:3808 Սեպ, 2026
  • Հայաստանի՝ COP17-ի նախագահության ուղերձն է՝ «Գործելով հանուն բնության». Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կունմինգի երկխոսությանը» 11:3208 Սեպ, 2026
  • 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են 11:1008 Սեպ, 2026
  • Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք 11:0808 Սեպ, 2026
  • Տարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասին 11:0308 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ 10:4908 Սեպ, 2026
  • Լեռնանցք բնակավայրում սեպտեմբերի 8-ին և 9-ին գազ չի լինի 10:0308 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ն պատրաստ է Լատվիայի հետ մշակել թիրախային, փոխշահավետ տնտեսական ծրագրեր. Միրզոյան 10:0008 Սեպ, 2026
  • Գևորգ Մանթաշյանը Տարեկան ներդրումային հանդիպման կոնգրես 2026-ին ներկայացրել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը 09:5808 Սեպ, 2026
  • Հայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետ 09:5108 Սեպ, 2026
  • Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները 09:3608 Սեպ, 2026
  • Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները 09:2408 Սեպ, 2026
  • Հրապարակվել է ՄԻՊ գործունեության 2026 թվականի առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը 09:1108 Սեպ, 2026
  • Ստուգայց կապի զորքերի ուսումնական կենտրոնում․ Պապիկյան 08:4008 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3108 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0208 Սեպ, 2026
  • Բեզենգիի կիրճում ձնահյուսը ծածկել է լեռնագնացների խմբին․ մահացել է 11 մարդ 00:5608 Սեպ, 2026
  • Տնտեսական կորուստներն ավելի են պատերազմների, քան բնական աղետների դեպքում. ուսումնասիրություն 00:1208 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ հրաժեշտ Մերկատորի պրոյեկցիային 23:4807 Սեպ, 2026
  • Կրկին աղիքային վարակ Բյուրեղավանում. ջրի լաբորատոր հետազոտության պատասխանը՝ 4 օրից 23:2607 Սեպ, 2026
  • Ապօրինի գործունեություն Եղվարդի հրաձգարանում. հայտնաբերվել է մեծաքանակ զենք-զինամթերք 23:0007 Սեպ, 2026
  • ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները վերանշանակվել են 22:5107 Սեպ, 2026
  • Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են․ նա հրաժարական է ներկայացրել 22:3907 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացների հանդիպումները քայլ են դեպի խաղաղություն. Պեսկով 22:2707 Սեպ, 2026
  • Այս միֆը հերքելու և ճիշտ փաստերը ներկայացնելու կարիք կա․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին 22:1207 Սեպ, 2026
  • Հարցազրույց Աննա Հակոբյանի հետ 22:0507 Սեպ, 2026
  • Կառավարման ակադեմիայում մասնակցում եմ նոր դասընթացի․ Նիկոլ Փաշինյան 21:5207 Սեպ, 2026
  • Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել 21:4507 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը 1,5 տարվա վաղեմություն ունեն․ ՆԳՆ 21:3307 Սեպ, 2026
  • Հայկական թարմ մրգի ու բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով 21:2507 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է 21:1007 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 21:0607 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 4 տարվա վաղեմության դեպքը՝ որպես նորություն. որն է ապատեղեկատվության նպատակը | 07.09.2026 21:0007 Սեպ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության նախապատրաստության և փորձի հերթական դեպքն են բացահայտել 20:5807 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. սեպտեմբեր 7. 2026 20:5307 Սեպ, 2026
  • Գերմանիայի 9 քաղաքում ՀՕՊ ստորաբաժանումներ կտեղակայվեն դրոնների դեմ պայքարի համար. Reuters 20:4807 Սեպ, 2026
  • Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան 20:4207 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր 20:3807 Սեպ, 2026
  • Մարդիկ կարող են սեփական հողամասերում պինդ ոչ մետաղական օգտակար հանածո արդյունահանել 20:3207 Սեպ, 2026
  • «Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները 20:2707 Սեպ, 2026
  • Քաղաքացու հետ բանակցությունը արդյունք է տվել. Բաբաջանյան-Աշտարակ հատվածում շինաշխատանքները սկսել են 20:2107 Սեպ, 2026
  • Մերձավոր Արևելքի ճգնաժամի օրերին ՀՀ վերադարձած 902 քաղաքացի պետությունից փոխհատուցում է ստացել 20:1607 Սեպ, 2026
  • Խաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերակառուցումը շուտով չի սկսվի 20:1007 Սեպ, 2026
  • Պուտինը և Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր 20:0507 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:5907 Սեպ, 2026
  • Ռինոլոգիա և քիթ-կոկորդ-ականջաբանություն. եռօրյա կոնֆերանս 19:5207 Սեպ, 2026
  • Գաստրոփառատոն՝ Գավառի տնտեսական ներուժը 19:5207 Սեպ, 2026
  • Իրանը զգուշացրել է Հարավային Կորեային՝ Հորմուզի նեղուց զորք ուղարկելու հետևանքների մասին 19:4507 Սեպ, 2026
  • Ամիրխանյանական երեկո՝ Լոս Անջելեսում 19:3607 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015