Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ևս հինգ տարի կղեկավարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: ԱՀԿ-ն գլխավորած առաջին աֆրիկացին չորեքշաբթի ճնշող մեծամասնությամբ վերընտրվեց երկրորդ ժամկետում՝ հայտնում է Euronews-ը:
Եթովպիայի առողջապահության նախկին նախարարն իր խոսքում ջերմորեն շնորհակալություն է հայտնել կազմակերպության անդամ երկրներին վստահության համար։ «Ես համոզված եմ, որ սա ԱՀԿ ողջ ընտանիքի, իմ գործընկերների և թիմի աշխատանքի ճանաչումն է»,- ասել է նա։