• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին Որքան շուտ Հայաստանը հստակեցնի... 21:11
Բաց հարթակ. Հայաստանի կառավարությունը պետք է ազգայնացնի երկաթուղին. Գրիգորյան Բաց հարթակ. Հայաստանի կառավարությունը... 20:47
ՇՀԿ գագաթնաժողով․ Փաշինյան-Ալիև հանդիպում, Պուտինի հետ սպասվող բանակցություն ՇՀԿ գագաթնաժողով․ Փաշինյան-Ալիև հանդիպում,... 19:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:4218 Մայ, 2022

Մոսկվայի հրահանգով Ադրբեջանին վերահսկողություն էր տրվում Հայաստանի ճանապարհների վրա. քարտեզագետ

Մինչև 1929 թվականը Խորհրդային Հայաստանում անկլավներ չեն եղել՝ պնդում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը՝ կաշվե թղթապանակից դուրս բերելով խնամքով պահված քարտեզները: Հենց սրանց վրա, ըստ նրա, պարզ երևում է, թե ինչպես տարիների ընթացքում մեր երկրի տարածքից մաս-մաս կտրվեց, փոխանցվեց Խորհրդային Ադրբեջանին: Մասնագետն առանձնացնում է հատկապես 1926 թվականի քարտեզը, որը հրատարակվել է Խորհրդային առաջին հանրագիտարանում, ու կարելի է ասել՝ ծննդյան վկայականն է Սովետի մաս դարձած Հայաստանի:

Ռուբեն Գալչյան (քարտեզագետ, աշխարհագրագետ) - Այստեղ ոչ մի անկլավ գոյություն չունի, 1926 թվական, ընդհանրապես անկլավ չկա այստեղ, իսկ այն տարածքները, որոնք 27-28-ից մինչև 40 թվականները տրվեցին Ադրբեջանին և այս քարտեզի վրա կանաչով են նշված, էդ բոլորն էլ Հայաստանին են պատկանում:

Սա Խորհրդային Հայաստանի սահմանների առաջին քարտեզն է, մինչև այդ որևէ այլ քարտեզ չի հրապարակվել` բացառությամբ 20 թվականինը, որով Հայաստանը, Գալչյանի խոսքով, հանձնվեց Ռուսաստանին: Այստեղ և՛ Նախիջևանը, և՛ Արցախը հայկական են: Բայց վերադառնալով 26 թվական` քարտեզագետը շեշտում է՝ այն հիմնված է խորհրդային շտաբի քարտեզների վրա, որոնք, սակայն, ոչ ոք չի տեսել: Դրանց միայն պաշտոնական Մոսկվան է ծանոթ, այդ մասին նաև Դաշնության նախագահը հայտարարեց, երբ նոր-նոր օրակարգ էին գալիս Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման ու սահմանագծման հարցերը:

Ռուբեն Գալչյան - Նախագահ Պուտինը անցած հոկտեմբերին երբ ասաց, որ սահմանագծման ու սահմանազատման հանձնախմբի մեջ պետք է անպայման լինի Ռուսաստանը ևս, քանի որ այն քարտեզները, որ իրենք ունեն, ոչ ոք չունի, փաստորեն այս քարտեզի նախատիպի մասին էր խոսում:

1926-ի Խորհրդային Ադրբեջանի քարտեզում էլ պարզ երևում է՝ նրանք որևէ անկլավ չունեն, Արծվաշենն էլ հայկական է: Մոտ 44 կմ քառակուսի տարածքով գյուղը, սակայն, ադրբեջանական է ներկայացված արդեն 1932-ի քարտեզում՝ բացատրում է մասնագետը, այդ ժամանակ հայկական Ալ լճերի տարածքն էլ է արդեն փոխանցվել հարևանին: 1938-ի քարտեզում էլ արդեն Տավուշի մարզում են անկլավներ ծնվել, բայց թե ի՛նչ հիմքով՝ անհայտ է, ընդգծում է Գալչյանը:

Ռուբեն Գալչյան - Արծվաշենի հանձնելու կամ մյուս անկլավների ստեղծվելու վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չկա, կնքված փաստաթուղթ գոյություն չունի, ըստ երևույթին, դրանից հետո գալիս են 1940 թվականի քարտեզները, և բացի այդ երկուսից` այստեղ երևան է եկել արդեն Տիգրանաշենը` Քյարքին, այդ անկլավը 40 թվականին է երևացել, բայց նորից ոչ մի հիմք չունի:

Հիմքեր իրոք չկան, պնդում է Գալչյանը, ասում՝ ինքը, նաև այլ մասնագետներ արխիվներում երկար փնտրել են, չեն գտել: Նկատում է՝ եթե Ադրբեջանը վստահ է, որ այսօր Հայաստանում անկլավներ ունի, թող ինքը իրավական հիմքեր ներկայացնի: Իսկ թե ինչպես են ի հայտ եկել «անկլավներ» կոչվող տարածքները, պատասխանը հստակ է՝ ասում է քարտեզագետը:

Մոսկվայի հանձնարարականով, քաղաքական որոշմամբ՝ Ադրբեջանին վերահսկողություն էր տրվում Հայաստանի կարևոր գոտիների, ճանապարհների վրա: Նա որպես օրինակ Ալ լճերի անցումն էլ պատմեց: Կարմիր Քրդստան գավառի ձևավորման համար, որ այդտեղի ապագա բնակիչ քրդերն առանց արոտատեղի չմնան, 200 քառակուսի կմ տրվեց Ադրբեջանին՝ առանց տեղի բնակիչների իրազեկման, համաձայնության:

Ռուբեն Գալչյան - Երբ տեղացիները տեսան, որ տվել են իրենց դաշտերը, բողոք գրեցին փոխգործկոմ, թե մեզ մեր դաշտերից կտրել եք, ու խնդրեցին մասնագետ ուղարկել, որ վերաքննի, բանակցի ու նոր սահման գծվի: Երկու շաբաթ հետո պատասխան եկավ այդ նամակին, որ սահմանն արդեն գծված է, և որևէ փոփոխություն հնարավոր չէ: Սա մարդային իրավունքների կոպիտ խախտում է, որ կատարվել է ժամանակին, ինչպես շատ հարցերում է կատարվել խորհրդային օրերին:

Անկլավների թեմային անցած շաբաթ Ադրբեջանի փոխարտգործնախարարն էր անդրադարձել` ասելով, թե Ղազախի շրջանի 7 գյուղ և Տիգրանաշենն իրենց վերադարձնելու հարցը պետք է լուծվի Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում։ Դրան ի պատասխան` հայկական կողմից շեշտել էին՝ գոյություն ունեցող քարտեզները պետք է իրավական հիմնավորում ունենան ու քննարկվեն բանակցությունների ընթացքում:

Երևան-Բաքու երկխոսության ֆոնին քարտեզագետը հետ է գնում 1970 թվական:

Ռուբեն Գալչյան - 1970 թվականին վավերացրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանը, այդ քարտեզը, այո՛, երկկողմ վավերացվել է, այդ քարտեզների մեջ նույնպես անկլավներ գոյություն ունեն` Ադրբեջանի անկլավներ, բայց շատ կարևոր խնդիր կա այստեղ` Ադրբեջանն իր Սահմանադրությամբ հայտարարել է, որ ինքը ժառանգորդը չէ Սովետական Ադրբեջանի, ինքը ժառանգն է Առաջին հանրապետության. Առաջին հանրապետության տարածքում երբևէ անկլավ գոյություն չի ունեցել:

Ադրբեջանը ոչ միայն հակասում է սեփական Սահմանադրությանը, խախտում է անգամ 1970-ին վավերացրած քարտեզը, պնդում է աշխարհագրագետը` հիշեցնելով 2021-ի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, որը Բաքուն փորձ է անում հիմնավորել կեղծ քարտեզներով:

Ռուբեն Գալչյան - Եթե էսօր ուզում ենք սկսել սահմանագծում, պիտի ամբողջ զորքերը հետ քաշի խորհրդային սահմանների վրա, ամբողջ տարածքով, առանց դրա սահմանազատում, սահմանագծում հնարավոր չի անել, քանի որ կասի` այստեղ եմ՝ իմն է, բայց իրենը չէ, քանի որ խորհրդային քարտեզը, որ ինքն է ստորագրել, էդտեղից չի անցնում, բավական խորքն է անցնում, օրինակ` Սև լիճը... Խորհրդային քարտեզների վրա բարակ գիծ է իրենցը, 90 տոկոսը Հայաստանի տարածքում է գտնվում հենց սովետական քարտեզի վրա:

Գալչյանը վստահ է՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովում, որի կառուցվածքը կողմերն արդեն համաձայնեցրել են, Երևանը պետք է ներկայանա բանիմաց մասնագետներով:

Սահմանների հստակեցման հարցում շտապողականությունը կարող է ի վնաս մեզ լինել, նշում է քարտեզագետը` հավելելով՝ նման վիճահարույց հարցերում ամեն գիծն ու մանրուքը կարևոր են, կանխատեսում՝ սա առնվազն 20-30 տարի ձգվող պրոցես է:

Հեղինակ`Անուշ Մուրադյան
Դիտումների քանակ132
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ 22:0001 Սեպ, 2026
  • Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում 21:5701 Սեպ, 2026
  • ԵՄ-ի հետ կապված գործընթացը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դեմ չէ, Հայաստանը դեռ ընտրության պահը չի հասունացրել. Փաշինյան 21:3801 Սեպ, 2026
  • Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին 21:1101 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը մեկնարկել է 21:0401 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՌԴ-ն փորձում է լարել իրավիճակը. փորձագետները՝ Զախարովայի հայտարարությունների մասին 21:0001 Սեպ, 2026
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 105 մլն դրամ հարկ և տուրք է վճարել 20:5901 Սեպ, 2026
  • Փողերի լվացում, կաշառք. Գագիկ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել չորս դրվագով 20:5501 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը եղել է ինժեներական նոր լուծումներով կառուցվող ջոկի դիրքի շինհրապարակում 20:5101 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 1-ը՝ Ուշիում. նոր ուսումնական տարին մեկնարկել է հիմնանորոգված դպրոցում 20:4701 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4201 Սեպ, 2026
  • COP17-ի երևանյան մեկնարկին մնաց 48 օր 20:3701 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.09.2026 20:3101 Սեպ, 2026
  • Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար 20:2401 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 1. 2026 20:1601 Սեպ, 2026
  • Պատերազմը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան 20:0701 Սեպ, 2026
  • Իմ խնդիրն է այնպես անել, որ Իրանը ցանկանա գործարք կնքել. Բեսենթ 19:5801 Սեպ, 2026
  • Քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման հնարավորությունները քաղաքաշինության բնագավառում 19:5101 Սեպ, 2026
  • ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները համատեղ այց են կատարել Սյունիք՝ TRIPP ծրագրի շրջանակում 19:4401 Սեպ, 2026
  • Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է 19:4101 Սեպ, 2026
  • Կիևը դեռևս պատրաստ չէ լսել միջնորդներին. Պեսկով 19:3601 Սեպ, 2026
  • Երկամսյա հետազոտություն և նոր բացահայտումներ 19:2801 Սեպ, 2026
  • Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, անհետ կորածներինը՝ 3900-ը 19:1901 Սեպ, 2026
  • 3000 մետր բարձրության վրա լայն թափով ընթանում են ամրացված շրջանի կառուցման աշխատանքները․ շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը դիրքեր 19:0901 Սեպ, 2026
  • Թուրքիան արտաքին քաղաքականության և տնտեսության մեջ Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից է. Պուտին 19:0201 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ-ն «անչափ բծախնդիր» է. «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը՝ ՀՀ-ի հետ պայմանագրի մասին 19:0001 Սեպ, 2026
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրեր 18:5401 Սեպ, 2026
  • Եվրամիության 11 երկիր Կալասին կոչ է արել վերանայել ԵՄ արտաքին քաղաքականության հարցում վետոյի իրավունքը 18:4801 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցեր 18:3901 Սեպ, 2026
  • Վարժական հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավելու ենք․ Սուրեն Պապիկյան 18:2901 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանի ամերիկացի կամավորը 18:2101 Սեպ, 2026
  • Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումը 18:1201 Սեպ, 2026
  • Մանկան տնից՝ դպրոց. երեք առաջին դասարանցիներին ուղեկցել է նախարար Թորոսյանը 18:0301 Սեպ, 2026
  • Ռուսաստանը համերաշխություն է հայտնում Իրանի ժողովրդին, հիանում ձեր ցուցաբերած քաջությամբ. Պուտինը՝ Փեզեշքիանին 17:5401 Սեպ, 2026
  • ՔՏՀԱՏՄ-ը վերահսկողություն և իրազեկման աշխատանքներ է իրականացրել Կոտայքի մարզի մի շարք կրթական հաստատություններում 17:4401 Սեպ, 2026
  • 37 տարվա պարային ուղի 17:3501 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը 17:2601 Սեպ, 2026
  • ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից երկրների գործընկերերի հետ 17:2201 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը և Հնդկաստանի Ազգային պաշտպանության քոլեջի ղեկավարը բարձր են գնահատել պաշտպանական ոլորտում երկու երկրի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը 17:1801 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ 17:1101 Սեպ, 2026
  • Պուտինը կարևորել է, որ միջազգային պրակտիկայից բացառվի զինված հակամարտությունների հրահրումը 17:0101 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները. վարչապետի ելույթը Բիշքեկում 17:0001 Սեպ, 2026
  • Գիտելիք ստացիր և օգտագործիր այն ի նպաստ այլոց․ Գլխավոր դատախազը մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցի միջոցառմանը 16:5601 Սեպ, 2026
  • ԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն 16:4501 Սեպ, 2026
  • Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանը միշտ հավատարիմ է եղել միջազգային իրավունքի սկզբունքներին. Փեզեշքիան 16:4401 Սեպ, 2026
  • Այսօրվանից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով 16:3901 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է 16:2901 Սեպ, 2026
  • Թուրքիան վճռորոշ դիրք է զբաղեցնում էներգետիկ ուղիների դիվերսիֆիկացման գործում. Էրդողան 16:2101 Սեպ, 2026
  • 25-օրյա վարժական հավաքները կարևոր դեր ունեն պահեստազորայինների պատրաստության գործում. Պապիկյան 16:1401 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP-ի իրագործմամբ. Փաշինյանը՝ Բիշքեկում 16:1101 Սեպ, 2026
  • Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. Բելոզյորով 16:0101 Սեպ, 2026
  • Այսօր ես հանդիպում կունենամ Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան 15:5301 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. Ալիև 15:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը 15:4001 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները 15:3601 Սեպ, 2026
  • Դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են 15:3301 Սեպ, 2026
  • Նոր ուսումնական տարին` նոր ակնկալիքներով. Արաքսիա Սվաջյանն այցելել է դպրոցներ 15:2401 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր․ ՊՆ 15:1201 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | TRIPP-ի շուրջ նոր քննարկում․ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ սենատորի պատվիրակությանը 15:0001 Սեպ, 2026
  • Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում 14:3201 Սեպ, 2026
  • Դատախազի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում 14:1701 Սեպ, 2026
  • Նվաստացումը, բռնությունն ու շահագործումը մեր արժեքների մաս չեն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 13:5901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ 13:4601 Սեպ, 2026
  • Տեսական ֆիզիկայի միջազգային գիտաժողով՝ Երևանում 13:3401 Սեպ, 2026
  • Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է 13:0701 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը կարևորել են քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը 13:0401 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Տարածաշրջանի համար կենսական է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Էրդողան 13:0001 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:5301 Սեպ, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ 12:3901 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում. Պեսկով 12:2901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ 12:2301 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 12:1601 Սեպ, 2026
  • Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների 12:0301 Սեպ, 2026
  • Անկարան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում. Էրդողան 11:5701 Սեպ, 2026
  • Պուտինը և Մոդին Բիշքեկում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները 11:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետին 11:4301 Սեպ, 2026
  • ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ լուսանկարի արարողություն 11:4001 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում 11:2701 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի ԱԳ նախարարի հետ 11:1301 Սեպ, 2026
  • Ուժեղ և արդյունավետ պետության հիմքում կրթված, մտածող և պատասխանատու քաղաքացին է․ ՊԵԿ նախագահի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 11:1101 Սեպ, 2026
  • Հայաստանում գործարկվել է ԹՐԻՓՓ ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը 11:0401 Սեպ, 2026
  • Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 10:5701 Սեպ, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ 10:3501 Սեպ, 2026
  • Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ 10:2101 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | 770 ավիաընկերություն օգտվել է ՀՀ օդային տարածքից. թռիչք-վայրէջքների աճը 7.5 տոկոս է 10:0001 Սեպ, 2026
  • «ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք է նախատեսվում 09:5801 Սեպ, 2026
  • Ռազմական ակադեմիայի նոր կուրսանտները երդվել են 09:4801 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը 09:4001 Սեպ, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 484 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3001 Սեպ, 2026
  • Հանդիպում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ․ Նիկոլ Փաշինյան 09:2401 Սեպ, 2026
  • Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը 09:1801 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ը Տավուշում այցելել է ՊՆ զորամաս և հանդիպել զինծառայողների հետ 09:0901 Սեպ, 2026
  • Ուիլյամ Սարոյան. «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» 09:0001 Սեպ, 2026
  • «Գիտելիքն է անխոցելի վահանն ու զարգացման ուղու բոլոր դռների բանալին»․ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ուղերձը 08:5101 Սեպ, 2026
  • Գիտելիքի օրվա առթիվ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հիշեցնում է կրթական հաստատություններում տվյալների պահպանության մասին 08:4001 Սեպ, 2026
  • Բիշքեկում օրը սկսեցինք 31 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:3301 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը 08:3001 Սեպ, 2026
  • Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներին 08:2401 Սեպ, 2026
  • Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը 08:2001 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1301 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015