Ֆինլանդիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 14-ին Հելսինկիի նախաձեռնությամբ։ Նիինիստյոն Պուտինին տեղեկացրել է, որ Հելսինկին մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին։
CNN-ի հետ հարցազրույցում Ֆինլանդիայի նախագահն ասել է, որ ՌԴ նախագահը զարմանալիորեն հանգիստ ու սառնասիրտ է ընդունել լուրը: Նա ընդգծել է, որ Պուտինից չի լսել սպառնալիքներ Ֆինլանդիայի հասցեին, որոնք հնչել են ռուս այլ քաղաքական գործիչներից։
Նիինիստյոն հույս է հայտնել, Մոսկվան կհասկանալ, որ Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ չի հանգեցնի էական փոփոխությունների Հելսինկիի քաղաքականության մեջ, քանի որ նախկինում սերտորեն համագործակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Բացի դրանից՝ Ֆինլանդիայի նախագահը չի բացառում, որ ՌԴ իշխանությունները չեն ցանկանում հրապարակայնորեն քննարկել այս թեման կամ իսկապես ավելի հանգիստ կարծիք ունեն այս հարցում։