• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու համար Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու... 16:17
Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն. Արայիկ Հարությունյան Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն... 16:06
Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով միջադեպեր չեն գրանցվել. ՊՆ Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով... 14:37
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 17:1212 Մայ, 2022

ՀՀ վարչապետն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին և Անդրեյ Ռուդենկոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել.

 «Ուրախ եմ ձեզ տեսնել, ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ բարձր ենք գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իրականացված աշխատանքի համար: Գիտեք, թե մեզ համար որքան կարևոր է այդ թեման, քանի որ երբ մենք կոնկրետ լուծումների գանք, այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, հոգեբանական, անվտանգության իմաստով:

Գիտեք, թե մենք որքան շահագրգռված ենք, որպեսզի դրա հետ կապված կոնկրետ և դրական արդյունք ունենանք: Մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել: Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վալդիմիրի Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք:

Ինչ վերաբերում այդ թեմայի հետ կապված հետագա աշխատանքին, այդ թեման ունի նաև տեխնիկական կողմ, որը, կարծում եմ՝ այնքան էլ բարդ չէ: Բայց որպեսզի մենք կոնկրետ և արդյունավետ լուծումներ ունենանք, պետք է լուծել բոլոր իրավաբանական հարցերը, ընթացակարգային հարցերը, որոնք ոչ միայն մեզ կօգնեն արագորեն կոնկրետ լուծումների հանգել, այլ նաև այդ լուծումները կդառնան ավելի հիմնավորված և ավելի ուժեղ, եթե կարելի է այդպես ասել: Եվ մեխանիզմը երկարաժամկետ հեռանկարում արդյունավետորեն կաշխատի: Վստահ եմ, որ մենք բոլորս տրամադրված ենք նման աշխատանքի: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իրականացված նման աշխատանքի համար: Հույս ունեմ և վստահ եմ, որ հետագայում ևս այդ աշխատանքն արդյունավետ կլինի, պարզապես պետք է որքան հնարավոր է շուտ գալ կոնկրետ լուծումների»:

Իր հերթին Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. 

«Իսկապես, բոլորովին վերջերս մենք Ձեզ հետ հանդիպեցինք Մոսկվայում, որտեղ գտնվում էիք պաշտոնական այցով, այցելեցիք Մոսկվա և Նիժնի Նովգորոդ: Մի ամբողջ շարք հանդիպումներ եղան և՛ Վլադիմիր Պուտինի, և՛ Միխայիլ Վլադիմիրի, և՛ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Կայացած հանդիպումների արդյունքներով՝ մեր պրոֆիլային նախարարությունները առաջադրանքներ ստացան, և մենք դրանց ուղղությամբ աշխատում ենք:

Եվ ուզում եմ շատ կաևոր պահ նշել, որին Դուք ուշադրություն հրավիրեցիք Ձեր այցի ժամանակ, դա այն է, որ ամբողջությամբ հանվեն կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները: Հիմա օպերատիվ շտաբը նման որոշում է կայացրել՝ մայիսի 16-ից բոլորը կհանվեն, և հնարավոր կլինի և՛ ավտոճանապարհներով երթևեկել, և՛ ինքնաթիռներով: Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են: Բացի այդ, մենք նաև Ձեզ հետ որոշումներ ընդունեցինք առևտրային ոլորտի բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք այսօրվա թեմայի համատեքստում շատ կարևոր են: Պատրաստ ենք հետագայում ևս նույն ոգով շարունակել համագործակցությունը և զարգացնել այն:

Այսօր, իհարկե, եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների մասին կցանկանայինք խոսել: Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան:

Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Եվ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, իհարկե շատ կարևոր են իրավաբանական և ընթացակարգային լուծումները»:

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:

Դիտումների քանակ93
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր կժամանի Հայաստան 15:5212 Մայ, 2022 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր կժամանի Հայաստան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Օգոստոսի 14-17-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով 18:3413 Օգս, 2022
  • Բեռնափոխադրումների բոլոր առաջնային ուղղություններում առաջին 5 ամսում աճ է գրանցվել 18:1913 Օգս, 2022
  • Զապորոժիեի իշխանությունները հայտնել են Էներգոդարի և ատոմակայանի գնդակոծման մասին 18:0313 Օգս, 2022
  • Ավտոմեքենան Արմենակյան փողոցում բախվել է տրանսպորտի կանգառին, ապա՝ հարակից սյանը և վրաերթի է ենթարկել քաղաքացու 17:5213 Օգս, 2022
  • Վանանդ. գյուղ, որ ապահովում է կորիզավոր տնկանյութի 15-20 տոկոսը 17:3713 Օգս, 2022
  • Չերնոմորսկ նավահանգստից դուրս է եկել ուկրաինական գյուղմթերքով ևս երկու բեռնանավ 17:1913 Օգս, 2022
  • «Կանանց ակումբը» մասնաճյուղեր կբացի մարզերում և Սփյուռքում 17:0313 Օգս, 2022
  • Լուրեր 17:00 | 13.08.2022 17:0013 Օգս, 2022
  • Քաղաքացիական հայցերը կներկայացվեն առցանց. քաղդատի թվայնացումը կավարտվի 2023-ին 16:4713 Օգս, 2022
  • Վաշինգտոնը հետզհետե դառնում է Ուկրաինայի հակամարտության կողմ. ՌԴ ԱԳՆ 16:3013 Օգս, 2022
  • Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու համար Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել 16:1713 Օգս, 2022
  • Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն. Արայիկ Հարությունյան 16:0613 Օգս, 2022
  • ՏՏ ոլորտի 39 ընկերություն 2022-ի 1-ին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում են 15:5213 Օգս, 2022
  • ԱՄՆ-ը իր ռազմածովային ուժերի նավերից կուղարկի Թայվանի նեղուց. Սպիտակ տան պաշտոնյա 15:3813 Օգս, 2022
  • Գյումրիում Երիտասարդության միջազգային օրը նշել են մեծամասշտաբ միջոցառումներով 15:2913 Օգս, 2022
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը. Արցախի ՊՆ 15:1913 Օգս, 2022
  • ԱՄՆ-ը Ուկրաինային չի ուղղորդում մարտի դաշտում. Պենտագոն 15:0313 Օգս, 2022
  • Ղազախստանը հերքել է Ռուսաստանը շրջանցող ճանապարհով նավթի արտահանման նախապատրաստումը 14:4813 Օգս, 2022
  • Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով միջադեպեր չեն գրանցվել. ՊՆ 14:3713 Օգս, 2022
  • «Սի Փի Էս էներջի» ընկերությունը առաջին կիսամյակում 6 մլրդ 434 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 14:2513 Օգս, 2022
  • Ղազախստանը կսկսի նավթ վաճառել ադրբեջանական խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը. Reuters 14:0913 Օգս, 2022
  • Տվյալագիտության 49 դասախոսություն, վարպետության դասեր. PyData-ն այս տարի անցկացվում է Հայաստանում 13:5413 Օգս, 2022
  • Ներկայացվել են Պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման տվյալները 13:3613 Օգս, 2022
  • ԱՄՆ-ը գերձայնային հրթիռի առաջին մարտական արկերը կունենա մոտ վեց ամսից. Breaking Defense 13:1713 Օգս, 2022
  • Լուրեր 13:00 | 13.08.2022 13:0013 Օգս, 2022
  • ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ ՊԵԿ հայտարարությունը 12:5913 Օգս, 2022
  • Դոնալդ Թրամփին կասկածում են ԱՄՆ լրտեսության մասին օրենքը խախտելու համար 12:4313 Օգս, 2022
  • 7 անշարժ գույք, 2 մլն 324 հազար դրամ եկամուտ. Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանի հայտարարագիրը 12:2813 Օգս, 2022
  • Երևանում որդին սպանել է մորը. կասկածյալը ձերբակալվել է 12:1013 Օգս, 2022
  • Զախարովան դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման վերաբերյալ 11:5313 Օգս, 2022
  • «Զանգեզուր» կենսոլորտային համալիրն արժանացել է մրցանակի՝ «Ամենագեղեցիկ տաղավար» անվանակարգում 11:3413 Օգս, 2022
  • ԱՄՆ-ը չի ուղղորդում Ռուսաստանի դեմ մարտական գործողությունները. Պենտագոնի ներկայացուցիչ 11:1713 Օգս, 2022
  • Նորոգվում է Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր հատվածը 10:1213 Օգս, 2022
  • Մահացել է Սեյրան Սարոյանը 09:5113 Օգս, 2022
  • ՃՏՊ Եղեգնաձոր-Եղեգիս ավտոճանապարհին. տուժածներ չկան 09:0513 Օգս, 2022
  • Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ 08:3013 Օգս, 2022
  • Մեկնարկել է «Սիմֆոնիկ Երևան» երաժշտական փառատոնը 00:3913 Օգս, 2022
  • Օգոստոսի 13-ի եղանակային կանխատեսումները 23:5612 Օգս, 2022
  • Երիտասարդների օրը՝ տարվա երիտասարդական մայրաքաղաքում 23:3612 Օգս, 2022
  • Սևքար գյուղի վերջնամասում հայտնաբերվել է չպայթած արկ 23:2712 Օգս, 2022
  • Անոմալ շոգի պատճառով Եվրոպայում գետերը ցամաքում են. բնապահպաններն ահազանգում են 23:1412 Օգս, 2022
  • Բեմը գյուղական տունն է, երաժշտության փոխարեն` ծղրիդների ձայնը. նոր ձևաչափ 22:4012 Օգս, 2022
  • Շիրակի մարզի համայնքներում անցկացվել են Երիտասարդության օրվան նվիրված միջոցառումներ 22:0712 Օգս, 2022
  • Հարցազրույց Արմեն Պետրոսյանի հետ 21:5212 Օգս, 2022
  • Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 21:2612 Օգս, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 12.08.2022 21:0012 Օգս, 2022
  • Առաջին 7 ամսում մեր երկիր է ժամանել 770.164 զբոսաշրջիկ 20:4012 Օգս, 2022
  • Նոր դեղամիջոց երևանյան հիվանդության բուժման համար. հետազոտություն 20:3012 Օգս, 2022
  • Օգոստոս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:2312 Օգս, 2022
  • Մեկնարկել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծին ուղղված առաջին աշխատանքային հանդիպումը 20:1612 Օգս, 2022
  • Որոտան-Խոտ ավտոճանապարհի մի հատվածի շինարարությունը հաջորդ շաբաթ կվերսկսվի. «Ճանապարհային դեպարտամենտ» 20:0612 Օգս, 2022
  • Եվրամիության երկրները օգոստոսի վերջին կքննարկեն ռուսաստանցիների համար վիզայի արգելքը. AFP 19:5912 Օգս, 2022
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 12. 2022 19:4812 Օգս, 2022
  • Ադրբեջանն էլ ավելի է կախվածության մեջ ընկել Թուրքիայից 19:4712 Օգս, 2022
  • Fly Arna-ն մինչև տարեվերջ նախատեսում է ևս 2 Airbus A320 ինքնաթիռ ներգրավել 19:4112 Օգս, 2022
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2022 19:2912 Օգս, 2022
  • Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Լիտվայի նկատմամբ՝ տրանսպորտի փոխնախարարի՝ Թայվան այցելելու համար 19:2012 Օգս, 2022
  • Քրեակատարողական ծառայության պետը հետևել է ՔԿՀ-ներում շինարարական աշխատանքներին և ծանոթացել ազատազրկված անձանց խնդիրներին 19:1212 Օգս, 2022
  • Ավարտվել է ընդդիմության հավաքի ընթացքում զանգվածային անկարգությունների դեպքով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը. ՔԿ 19:0412 Օգս, 2022
  • Լուրեր 19:00 | 12.08.2022 19:0012 Օգս, 2022
  • Հրաձիգներն իսկապես հիանալի հանդես եկան. Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» ԱԱ-ի մեդալակիրներին 18:5412 Օգս, 2022
  • Փարիզը հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունը պահպանելու օգտին․ Ֆրանսիայի ԱԳՆ 18:4712 Օգս, 2022
  • ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք 18:4112 Օգս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015