ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, կարևորելով խմելու ջրի նկատմամբ տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, կենտրոնական ապարատի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի և ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի տեսուչների հետ համատեղ մասնակցել է սահմանամերձ համայնքներում խմելու ջրի զննման աշխատանքներին։
Զննումն իրականացվել է արևելյան տարածքային կենտրոնի տեսուչների հարուցած վարչական վարույթի շրջանակներում։