Ներդրումներ անելուն զուգահեռ գործարարները հաճախ ցանկանում են նաև տվյալ երկրում տուն ունենալ: Հայաստանի օրենսդրությունը օտարերկրյա քաղաքացիներին չի արգելում մեր երկրում անշարժ գույք ձեռք բերել: Սակայն վերջին շրջանում աղմուկ էր բարձրացել, թե ռիսկ կա, որ թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում մեծ քանակությամբ տներ ու հող կառնեն:
Նախ՝ վերջին տարիներին օրենքում որևէ փոփոխություն չի արվել, և օտարերկրացիները, տնից բացի, նաև տնամերձ հող կարող էին գնել դեռ 2005-ից, իսկ ազգությամբ կամ քաղաքացիությամբ պայմանավորված՝ անշարժ գույք գնելու արգելք չի էլ եղել: Պատկան մարմիններից մեր թղթակցին վիճակագրություն են ներկայացրել: Հայաստանում տուն ունի Ադրբեջանի 6 քաղաքացի: Ընդ որում՝ նրանք փախստական հայեր են, որոնք գործարքի պահին ունեցել են ադրբեջանական անձնագիր:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան