Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Բայց դա չի խանգարում, որ մասնավոր ընկերությունները հանքանյութ արդյունահանեն, փոխարենը հարկ վճարեն պետությանը: 2021-ից օրենքում փոփոխություն եղավ: Պետությունը՝ իր երկրի ընդերքը շահագործող ընեկերություններին պարտավորեցրեց նաև խտանյութի արտահանման տուրք մուծել:
Հանքատերերը բողոքում են, փորձագետներն ասում օրենքը մշակելիս լավ ուսումնասիրություն չի արվել, իսկ օրենսդիրից հակադարձում են՝ արդար չէ, երբ մետաղների համաշխարհային գնաճի ֆոնին շահույթը աճի, իսկ պետությանը վճարվող հարկերն ու տուրքերը՝ ոչ:
Հեղինակ՝ Անի Օհանյան